«Եղևնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 60 interwiki links, now provided by Wikidata on d:q26782 (translate me)
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Picea abies1.JPG|thumb|250x400px|right|Սովորական եղևնի, հարավային [[Գերմանիա]]]]
[[Պատկեր:Picea abies1.JPG|մինի|250x400px|աջից|Սովորական եղևնի, հարավային [[Գերմանիա]]]]
'''Եղևնին''' պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին
'''Եղևնին''' պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին


Տող 13. Տող 13.
==Աղբյուր==
==Աղբյուր==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=199 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Եղևնի]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=199 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Եղևնի]

{{Link GA|de}}


[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Ծառեր]]

{{Link GA|de}}

06:27, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Սովորական եղևնի, հարավային Գերմանիա

Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:

Նկարագրությունը

Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:

Եղևնին որպես խորհրդանիշ

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում:

Աղբյուր

Կաղապար:Link GA