«Անտոնիո Գաուդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ re-categorisation per CFD, replaced: → (32) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ,Բ → , բ, ,Կ → , կ (2), ,հ → , հ oգտվելով ԱՎԲ
Տող 46. Տող 46.
Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։
Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։


Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին,հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս,Կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։
Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին, հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս, կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։


=== Փառք ===
=== Փառք ===
Տող 65. Տող 65.
* 1883 - 1885 - Էլ Կապրիչո, Կոմիլյաս
* 1883 - 1885 - Էլ Կապրիչո, Կոմիլյաս
* 1886 - 1889 - Գուելի դղյակ, Բարսելոնա
* 1886 - 1889 - Գուելի դղյակ, Բարսելոնա
* 1888 - 1894 - Սուրբ Թերեզայի դպրոց,Բարսելոնա
* 1888 - 1894 - Սուրբ Թերեզայի դպրոց, բարսելոնա
* 1889 - 1893 - Եպիսկոպասի դյակ Աստորգում,Կաստիլիա
* 1889 - 1893 - Եպիսկոպասի դյակ Աստորգում, կաստիլիա
* 1891 - 1892 - Բոտինեսի տուն, Լիոն
* 1891 - 1892 - Բոտինեսի տուն, Լիոն
* 1898 - 1900 - Կալվերտի տուն, Բարսելոնա
* 1898 - 1900 - Կալվերտի տուն, Բարսելոնա

02:37, 4 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Անտոնիո Գաուդի
(Antoni Gaudí i Cornet
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1852 թ.
ԾննդավայրՌեուս, Կատալոնիա
Մահացել էհունիսի 10, 1926 թ.
Մահվան վայրԲարսելոնա
ԳերեզմանTomb of Antoni Gaudí
Քաղաքացիություն Իսպանիա[1][2][3]
Մայրենի լեզուկատալաներեն
Կրոնռոմանական կաթոլիկ
ԿրթությունԲարսելոնայի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց (1876) և Escola de la Llotja?
ԵրկերՄիլայի տուն[4], Սագրադա Ֆամիլիա[4], Բելեսգուարդ, Էլ Կապրիչո[4], Գուելի զբօսայգի[4], Եպիսկոպոսական պալատ[4], Վիսենսի տուն[4], Casa de los Botines?[4], Կոլոնի Գուելի եկեղեցի, Բալիոյի տուն[4], Կալվետի տուն[4], Պոգրեբա Գուելյա, Գուելի պալատ[4], Արտիգաս պարտեզներ և Գյուելի տաղավարներ[4]
ՄասնագիտությունՃարտարապետ
ԱնդամությունCentre Excursionista de Catalunya?
Ստորագրություն
Изображение автографа
 Antoni Gaudí Վիքիպահեստում
Ստորագրությունը
Բալիոյի տունը (1906)
Միլայի տունը (1910)

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ (առավել հայտնի է որպես Անտոնիո Գաուդի կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet; իսպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet; 1852թ. հունիսի 25, Ռեուս, Կատալոնիա - 1926թ. հունիսի 10, Բարսելոնա), կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։

Կենսագրություն

Ընտանիքը

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում, ճարտարապետի համոզմամբ, իր մեջ արթնացավ տարածության զգացումը։

Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թ.-ին, այնուհետև հաջորդեց մոր մահը։

1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ աուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։

Ապագա ճարտարապետը

1870-1882 թվականներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։

Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։

Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին, հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս, կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։

Փառք

Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայատ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝մեկը մյուսից անսովոր։

Մահ

1926 թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։

Գաուդին մահացավ 1926 թ. հունիսի 10-ին, և թաղվեց երկու օր հետո իր՝ թերկառուցված տաճարի գետնադամբարանում։

Կառույցների ժամանակագրություն

Գաուդիին համարում են մոդեռնի հետևորդ։ Սակայն նա օգտագործել է տարատեսակ ոճեր՝ յուրաքանչյուրն ենթարկելով մշակման։

  • 1883 - 1888 - Վիսենիսի տուն, Բարսելոնա
  • 1883 - 1885 - Էլ Կապրիչո, Կոմիլյաս
  • 1886 - 1889 - Գուելի դղյակ, Բարսելոնա
  • 1888 - 1894 - Սուրբ Թերեզայի դպրոց, բարսելոնա
  • 1889 - 1893 - Եպիսկոպասի դյակ Աստորգում, կաստիլիա
  • 1891 - 1892 - Բոտինեսի տուն, Լիոն
  • 1898 - 1900 - Կալվերտի տուն, Բարսելոնա
  • 1900 - 1914 - Գուելի այգի, Բարսելոնա
  • 1903 - 1910 - Արտրգասի այգիներ, Բարսելոնայից 130կմ հեռավորության վրա
  • 1902 - Կատլլարասի վիլլա, Լա Պոբլա դե Լիլյետ վիլլա
  • 1904-1906 - Բալյոյի տուն
  • 1905 մայիս - «Attraction» հյուրանոցի նախագիծ (չիրագործված)
  • 1904 - 1919 - Կաթողիկե տաճարի վերակառուցում, Պալմա դե Մալյորկա
  • 1906 - 1910 - ՄԻլայի տուն, Բարսելոնա
  • 1909 - 1910 - Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Բարսելոնա

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA

  1. http://www.nytimes.com/2005/07/31/arts/design/31star.html?8hpib
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.