«Ծաղկեվանք (Արա լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (49), → (19) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.
| պատկեր = Kuys varvara.JPG
| պատկեր = Kuys varvara.JPG
| պատկերի չափ = 300px
| պատկերի չափ = 300px
| նկարագրություն = Ծաղկեվանք կամ Կույս Վառվառայի մահարձան
| նկարագրություն = Ծաղկեվանք կամ Կույս Վառվառայի մահարձան
| երկիր = Հայաստան
| երկիր = Հայաստան
| քարտեզի չափ = 300
| քարտեզի չափ = 300
Տող 27. Տող 27.
| առաջնորդ =
| առաջնորդ =
| թեմ =
| թեմ =
| կայք =
| կայք =
| ճարտարապետ =
| ճարտարապետ =
| ճարտարապետական տիպ =
| ճարտարապետական տիպ =

11:03, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Ծաղկեվանք
Ծաղկեվանք կամ Կույս Վառվառայի մահարձան
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ, Արա լեռ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակՎանք
Մասն էԳյուղատեղի «Ծաղկավանք»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ
 Tsaghkevank Վիքիպահեստում

Ծաղկեվանքը կամ Կույս Վառվառան քարանձավում փորած վանք է, Հայաստանի Արա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները։[2]

Վանքը

Ծաղկեվանքը՝ ներսից

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Կոտայքի մարզում։[3] Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի բազմանշանակալից մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։[4]

Ավադություններ

Կույս Վառվառայի պատկերը՝ Ծաղկեվանքում

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական գոյություն ունի, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիսոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։[5]

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից բուժելու իրենց և կենդանիների աչքերը։[փա՞ստ]

Գրականության մեջ

Տեսարան՝ Ծաղկեվանքից դեպի դուրս

Խաչատուր Աբովյանը իր Առաջին Սերը պատմվածքի մեջ գրել է.[6]

Ով Հայաստանու սուրբ աշխարի մեծությունը, նրա դրախտանման դաշտերի հոտն ու համը, Էն ծաղկափթիթ ձորերը, էն անմահական աղբրների ջուրը, ու Հայոց անմեղ ազգի հաքուստը, ուրախությունը, խաղը, բարեպաշտությունն ու աստվածասիրությունը կամենում էր տեսնի, նրա գառը որդոց ազիզ երեսին նայի, մուրազն առնի, էս տեղ պետք է գար, Ծաղկեվանքի ծերին պտի կանգներ, որ իմանա՝ թե էս երկնանման բարձրությունից էին Հայք իրանց աշխարին մտիկ տալիս, Մասսա, Ալագյազի վրա խնդում, Նոյան տապանը, Լուսավորչու կանթեղը, սուրբ Գեղարդավանքն, էջմիածին ու Խոր Վիրաբ միտքըները բերում, կրակի պես վառվում, արծվի պես թռչում, ամպի հետ բարձրանում, ջան ու արին ջրի պես մատաղ անում, որ իրանց լիս հողիցը չզրկվին, չհեռանան, սուր տան, սուրը քաշվին, բայց Էնտեղ ապրին, Էնտեղ մեռնին։ Սրանք էին, որ Հայկա վեհ սիրտը վառեցին, Վաղարշակ իրանց ծոցը քաշեցին, Տիգրանին թե տվին, Տրդատին Հռովմա ետ բերին, Վռամշապուհի վսեմ միտքը բորբոքեցին, որ Հայաստան իմաստության տան շինի։ Սրանք էին, որ Մովսես Խորենացին տեսնելիս՝ վերանում էր, Եղիշե պատմելիս՝ խոյանում, Վարդան, Վահան Մամիկոնյան արին վեր ածելիս՝ նո՛ր հոգի առնում, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի գովելիս՝ հրեշտակի լեզու ստանում։ Էլի սրանք էին, էս սուրբ սարերը, որ ջրհեղեղովն աշխարը քանդվելիս, Աստուծո աչքը մեր աշխարի վրա մնաց քաղցր, մեր աշխարն ընտրեց արդար Նոյի բնակության համար, էնքան ազգեր էլ, որ սար ու ձոր ոտնատակ տալով, թուր թրի տվին, որ մեր ազգի շվաքն աշխարքի երեսիցը կտրեն, իրանք փչացան, իրանք վերջացան ու էլի մեր սուրբ հավատը, մեր արդար Հայոց որդիքը՝ էս օր էլ կան, էս օր էլ իրանց օրենքն ու լեզուն՝ սրտներումն, բերնըներումն ունին, ու իրանց լավությունովը, աշխատասիրությունովը, խելոքությունովն ու հավատարմությունովը՝ ամեն ազգի սիրելի, ամեն երկրում գոված՝ կան ու կմնան ու իրանց ընտիր հոգին ո՛չ կփոխեն, ո՛չ կմոռանան։

Աղբյուրներ

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արայի լեռ (անգլերեն)». Վերցված է 2009-04-26-ին.
  3. «Կոտայք». Վերցված է 2009-04-26-ին.
  4. «Արայի լեռ՝ Շարմիրամի բարձրանալը (անգլերեն)». Վերցված է 2009-04-26-ին.
  5. «Արա Լեռ (անգլերեն)». Վերցված է 2009-04-26-ին.
  6. «Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը». Վերցված է 2009-04-26-ին.

Կաղապար:Հայկական եկեղեցիներ