«Հերմինե Նաղդալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Քաղաքական գործունեություն: clean up, replaced: → (33), → (17) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղաքական գործունեություն: clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 28. Տող 28.
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Սամվել Բալասանյան]]
| Նախորդող = [[Սամվել Բալասանյան]]
| Հաջորդող = [[-]]
| Հաջորդող = [[-]]
| Ցուցակ = ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ<br>Հերմինե Նաղդալյան
| Ցուցակ = ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ<br>Հերմինե Նաղդալյան
| Տարիներ = 31 մայիսի 2012թ.-
| Տարիներ = 31 մայիսի 2012թ.-
| bcolor = #fafff6
| bcolor = #fafff6
| color = #CCFFBF
| color = #CCFFBF
}}
}}



10:35, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Հերմինե Միքայելի Նաղդալյան, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1960 թ. հուլիսի 28-ին Երևանում։

1981թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու։

1981-1989 թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։ 1989-1991 թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991 թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:

Քաղաքական գործունեություն

1995-1999 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։

2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012 թթ. Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012 թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009 թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։

2011 թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։

2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է։

Նախորդող
Սամվել Բալասանյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Հերմինե Նաղդալյան

31 մայիսի 2012թ.-
Հաջորդող
-