«Նոր Մարաղա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
| զինանշանի լայնություն =
| զինանշանի լայնություն =
| զինանշանի նկարագրում =
| զինանշանի նկարագրում =
| դրոշ =
| դրոշ =
| դրոշի լայնություն =
| դրոշի լայնություն =
| դրոշի նկարագրում =
| դրոշի նկարագրում =
Տող 48. Տող 48.
| էթնոհորոնիմ = Նոր մարաղցի
| էթնոհորոնիմ = Նոր մարաղցի
| ժամային գոտի =
| ժամային գոտի =
| DST =
| DST =
| հեռախոսային կոդ =
| հեռախոսային կոդ =
| փոստային ինդեքս =
| փոստային ինդեքս =
Տող 57. Տող 57.
| հոլովված անվանում =
| հոլովված անվանում =
| Վիքիպահեստում =
| Վիքիպահեստում =
| կայք =
| կայք =
| կայքի լեզու =
| կայքի լեզու =
| կայքի լեզու 2 =
| կայքի լեզու 2 =

18:07, 1 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Գյուղ
Մարաղա
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1183 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն250 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆոր մարաղցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ994 22
Նոր Մարաղա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Մարաղա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Գյուղ ԼՂՀՄարտակերտի շրջանում։ Այստեղ ապրում է 350 բնակիչ։ «Մեր շրջանից 6 գյուղ մնացել է ադրբեջանցիների ձեռքում, հիմա Նոր Մարաղան բնակեցված է Հին Մարաղայի և Մարգուշեվանի բնակիչներով, 3 ընտանիք էլ Հայաստանից է եկել է,- ասում է գյուղապետ Ռոմա Կարապետյանը: Գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականից: Ըստ բնակիչների, այն հիմնել է իրենց նախկին գյուղապետ Վագիֆ Հայրապետյանը: Հին Մարաղայի՝ ադրբեջանցիների ձեռքն անցնելուց հետո, Վ. Հայրապետյանն աշխատանքի է անցել Ստեփանակերտի ճաշարաններից մեկում, որպեսզի կերակրի իր տնանկ և ունեզրկված համագյուղացիներին: Ներկայիս գյուղապետ Ռ. Կարապետյանը փաստեց, որ իրենց ամենամեծ խնդիրը բնակարանաշինությունն է, որը շատ դանդաղ է ընթանում: «Լավ կլիներ տարեկան գոնե 10 բնակարան կառուցվեր, թե չէ 1-2 բնակարան կառուցելու դեպքում՝ մի մարդու հերթը 15 տարի հետո կհասնի»,- նեղսրտում է նա։ Գյուղապետը պատմեց, որ քարոզարշավի շրջանակներում Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը այցելել էր իրենց գյուղ, խոստացել լուծել շատ հարցեր, այդ թվում նաև՝ խմելու ջրի ու դպրոցի։ Նա հայտնեց, որ մարաղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, երիտասարդներից ոմանք ներգրավված են Արցախի Տիգրանակերտի պեղումներում, որ նախաձեռնել է «Երկիր միությունը: Գյուղը չունի ակումբ, կինոդահլիճ, հիվանդանոց, հեռախոսակապ: Մարդիկ ապրում են կա՛մ ադրբեջանցիներից «ժառանգած քարուքանդ տներում, կամ դրանց հիմքի վրա կառուցվածներում: Գյուղի մատույցներում քաղցրահամ աղբյուրներ են, նռնենիներ ու թզենիներ: Ասում են՝ մոտակայքում ժամանակին Հեյդար Ալիևի հանգստավայրն է եղել, որտեղ կազմակերպվող խրախճանքները զարդարել է Ադրբեջանի սոխակ, հանրահայտ երգչուհի Զեյնաբ Խանլարովան: Այժմ ամառանոցի տեղում արածում են գյուղի կովերն ու ոչխարները: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ավելի շատ տղա՞ երեխաներ են ծնվել վերջին շրջանում, թե՞ աղջիկ: Պարզվեց՝ տղաներն են շատ, և նրանց կոչում են հայկական անուններով՝ Դավիթ, Արմեն, Աշոտ, Տիգրան: Խառն ամուսնություններ չկան: «Մեր բնակիչները արցախցի են: Նոր Մարաղան հայկական պատմություն ունեցող գյուղ է եղել, Կանգառ է կոչվել, որը հետո ադրբեջանցիները դարձրել են Քյանքառլու»,- հավաստիացնում է Ռ. Կարապետյանը։ Նոր Մարաղայի երիտասարդների համար ազատ ժամանցի կազմակերպումը լուրջ խնդիր է, նրանք հաճախ հավաքվում են գյուղամիջում, հատուկենտ կրպակների շուրջ, զրուցում դեսից-դենից։

Պարզեցինք, որ երիտասարդները չեն կարող ժամադրվել, հանդիպել, քանի որ կարժանանան համագյուղացիների նախատինքներին, աղջիկների անուններն էլ «դուրս կգան»։ Պատահել է, որ տղան սիրած աղջկան փախցրել է, ու այդ ամենն ավարտվել է աղմուկ-աղաղակով, ոմանց դեպքում էլ՝ ուշացած հարսանիքով։ «Էնքան ուժ չկա, որ հարսանիքներ, պեն անին, իսկ թե անում ըն, մուզիկանտներին քաղաքներան են պիրում»,- պատմեց մի երիտասարդ կին։ «Առավոտի» հետաքրքրությանը, թե հարսանեկան ծեսը Մարաղայում ինչպիսի՞ն է, մեկ ուրիշը պատասխանեց. «Ոչ մի ադաթ, ոչ մի պեն չկա, մենակ ամանըն կոխ տամ ու պըրծ»։

Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյուբա Գրիգորյանն էլ ասաց, որ գյուղ է տեղափոխվել Հայաստանից՝ Մեծամորից ։ 1996 թ. Թեհրանի հայոց թեմի միջնորդությամբ, տեր և տիկին Վարուժան և Ալմա Հովհաննիսյանների միջոցներով կառուցված դպրոցը 11 դասասենյակ ունի։ «Չկան մարզադահլիճ, նորմալ շենքային պայմաններ»,- նշում է տնօրենը։ Ունեին նաև ֆիզիկայի ուսուցչի պահանջ, սակայն նոր ուստարում այդ առարկան կդասավանդի Արցախի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտներից մեկը։ Անցյալ ուսումնական տարում դպրոցը 2 շրջանավարտ է տվել, երկուսն էլ հաջողությամբ հանձնելով քննությունները՝ բուհ են ընդունվել։ Տնօրենը տեղեկացրեց, որ Նոր Մարաղայում մի աղանդավորական խմբավորում կա, մինչդեռ իրենք չունեն ոչ մի գործող եկեղեցի։ Ծնողական բոլոր ժողովներում մասնակիցներին հորդորում են չգայթակղվել աղանդավորների «խոսքուզրույցից»։