«Կոպենհագեն»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 16. | Տող 16. | ||
|lon_deg= 12|lon_min= 35|lon_sec=0 |
|lon_deg= 12|lon_min= 35|lon_sec=0 |
||
|CoordAddon = type:city(501158)_region:DK |
|CoordAddon = type:city(501158)_region:DK |
||
| CoordScale |
| CoordScale = |
||
| երկրի քարտեզի չափ = 300 |
| երկրի քարտեզի չափ = 300 |
||
| երկրամասի քարտեզի չափ =300 |
| երկրամասի քարտեզի չափ =300 |
||
Տող 61. | Տող 61. | ||
| կայք = kk.dk |
| կայք = kk.dk |
||
}} |
}} |
||
'''Կոպենհագեն''' ({{lang-da|København}} [{{IPA|kʰøb̥ənˈhaʊ̯ˀn}}], հին {{lang-da|Køpmannæhafn}} |
'''Կոպենհագեն''' ({{lang-da|København}} [{{IPA|kʰøb̥ənˈhaʊ̯ˀn}}], հին {{lang-da|Køpmannæhafn}} - «Արևտրականների նավահանգիստ», {{lang-lat|Hafnia}}), [[Դանիա]]յի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է [[Զելանդիա]], [[Սլոտսհոլմեն]] և [[Ամագեր]] կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում [[Քրիստիանիա ազատ քաղաք]]ը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։ |
||
== Պատմական ակնարկ == |
== Պատմական ակնարկ == |
03:21, 1 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոպենհագեն | |||||
դան․՝ København | |||||
| |||||
Սլոտսհոլմեն, Մարմարե եկեղեցի, Տվոլի այգի, գշերային Կոպենհագեն | |||||
Երկիր | Դանիա | ||||
Մարզ | Մայրաքաղաքային մարզ | ||||
Կոմունա | Կոպենհագեն | ||||
Ներքին բաժանում | 15 շրջաններ | ||||
Քաղաքապետ | Ֆրանկ Յենսեն | ||||
Հիմնադրված է | 1167 թ. | ||||
Առաջին հիշատակում | 11-րդ դար | ||||
Տվյալ կարգավիճակում | XIII դար թվականից | ||||
Մակերես | 88,25 կմ² | ||||
ԲԾՄ | 14 մետր | ||||
Կլիմայի տեսակ | ծովային | ||||
Պաշտոնական լեզու | դանիերեն | ||||
Բնակչություն | 549 050 մարդ (2012) | ||||
Խտություն | 6214,7 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 213 822 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0045 (մինչև 2005 թ.) | ||||
Փոստային ինդեքս | 1000 | ||||
Փոստային դասիչ | 1000 | ||||
Պաշտոնական կայք | kk.dk | ||||
| |||||
Կոպենհագեն (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Արևտրականների նավահանգիստ», լատին․՝ Hafnia), Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։
Պատմական ակնարկ
Առաջին անգամ Կոպենհագենը պատմական աղբյուրներում հիշատակվել է 1043 թվականին, Հավն նավահանգստի անվամբ։ Իսկ 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն։
1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1416թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ։
Ճարտարապետությունը
Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են՝ Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ` միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։
Թատրոններ
- Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամեծ թատրոնը, հիմնադրվել է XVIII դարում, առաջին ազգային թատրոն է[1]
- Նոր թատրոն (Det Teater Ny) - Դրամատիկական թատրոն, բացվեց 1908 թ. սեպտեմբերի 19
- Օպերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օպերաների տներից ամենաթանկ և նորագույներից մեկը։[1] Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
- Թատրոնի տուն (Skuespilhuset) - Դրամատիկական թատրոն։ Տրամադրված է Դանիայի թագավորական թատրոնին
Հայտնի բնակիչներ
- Հանս Քրիստիան Անդերսեն - գրող և բանաստեղծ
- Նիլս Բոր - ֆիզիկոս
- Լյուդվիգ Հոլբերտ - նորվեգա-դանիական գրող, ակնարկագիր, փիլիսոփա, պատմաբան և դրամատուրգ
- Սյորեն Կիերկեգոր - փիլիսոփա, բողոքական աստվածաբան և գրող
- Լարս ֆոն Թրիեր - ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր
Արտաքին հղումներ
- Կոպենհագենի տուրիստական պորտալ և մշակութային տեղեկատու (անգլ.)
- GoingToCopenhagen.com – Խորհուրդներ և զբոսաշրջիկային ուղեցույցներ (անգլ.)
- Կոպենհագենի տուրիստական կայք (անգլ.)
- Կոպենհագենի թանգարանների ժողավածուներ Dansk.ru կայքում(ռուս.)
- Արվեստների Թանգարան (դան.), (անգլ.)
- Գրականություն Կոպենհագենի մասին (անգլ.)
- Կոպենհագենի ֆոտոպատկերասրահ (անգլ.)
- Կոպենհագենի պատմություն (գերմ.)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Դանիայի Արքայական թատրոնի կայք.(դան.)
|