«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.


==Կրթություն==
==Կրթություն==
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է ստացել Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելոց Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Աթենք]]ում և [[Հռոմ]]ում, սերտել է [[հունարեն]] և [[լատիներեն]] գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելոց Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], [[Աթենք]]ում և [[Հռոմ]]ում, սերտել է [[հունարեն]] և [[լատիներեն]] գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։


==Հոգևոր և մշակութային գործունեություն==
==Հոգևոր և մշակութային գործունեություն==

06:38, 16 Դեկտեմբերի 2008-ի տարբերակ

Ստեփանոս Սյունեցի († հուլիսի 21, 735 թ.). հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ։

Կրթություն

Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան Դվինում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել Գեղարքունյաց գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ Հայաստանում մեծ հռչակ վայելոց Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է Կոստանդնուպոլսում, Աթենքում և Հռոմում, սերտել է հունարեն և լատիներեն գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։

Հոգևոր և մշակութային գործունեություն

Դեռևս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիք ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։

734 թ. ձեռնադրվել է Սյունիքի մետրոպոլիտ։ Մեկ տարի անց սպանվել է Եղեգյաց ձորագավառի Մոզ ավանի մոտ՝ իր կողմից հանդիմանության արժանացած մի անպարկեշտ կնոջ կողմից։ Ըստ ավանդության նրա մահից հետո Վայոց Ձորում քառասուն օր երկրաշարժ է եղել։

Աշխատություններ

Ստեփանոս Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արիոսպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։