«Կոբալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.
Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն:
Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն:
== Կիրառությունը ==
== Կիրառությունը ==
[[Պատկեր:bristol.blue.glass.arp.750pix.jpg|thumb|left|280px|«Կոբալտի կապույտ» գույնի ապակեղեն:]]
[[Պատկեր:bristol.blue.glass.arp.750pix.jpg|thumb|left|320px|«Կոբալտի կապույտ» գույնի ապակեղեն:]]
* Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում եւ [[ապակի]]ներ գունավորելու համար:<br />
* Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում եւ [[ապակի]]ներ գունավորելու համար:<br />
* Կոբալտն օգտագործվում է պողպատի լեգիրացման համար, ինչի շնորհիվ մեծանում է նրա ջերմակայունությունը, բարելավվում են մեխանիկական հատկությունները: Կոբալտ պարունակող համաձուլվածքներից պատրաստում են մշակող գործիքներ` [[շաղափ]]ներ, [[կտրիչ]]ներ եւ այլն:

18:31, 29 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Կոբալտ

Կոբալտ (լատիներեն` Cobaltum)` քիմիական տարր է, որի նշանն է Co և ատոմային թիվը՝ 27։

Կոբալտը բնության մեջ

Երկրակեղեւում կոբալտի պարունակությունն ըստ զանգվածի հավասար է 4·10−3 %: Հայտնի է կոբալտ պարունակող շուրջ 30 հանքանյութ, որոնցից են` կոբալտինը CoAsS, լինեիտը Co3S4, սմալտինը CoAs2 եւ այլն:
Ծովի ջրում պարունակությունը մոտ (1,7)·10−10 % է: Կոբալտի ամենահարուստ հանքերը գտնվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Ֆիզիկական հատկությունները

Կոբալտը մետաղ է: Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուն երանգ:
Կոբալտը գոյություն ունի երկու ձեւափոխությունների տեսքով: Սենյակայինից մինչեւ 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձեւափոխությունը, 427 °C-ից մինչեւ հալման 1494 °C ջերմաստիճանը` β-ձեւափոխությունը:
Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն:

Կիրառությունը

«Կոբալտի կապույտ» գույնի ապակեղեն:
  • Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում եւ ապակիներ գունավորելու համար:
  • Կոբալտն օգտագործվում է պողպատի լեգիրացման համար, ինչի շնորհիվ մեծանում է նրա ջերմակայունությունը, բարելավվում են մեխանիկական հատկությունները: Կոբալտ պարունակող համաձուլվածքներից պատրաստում են մշակող գործիքներ` շաղափներ, կտրիչներ եւ այլն:
  • Քիմիական ռեակցիաներում օգտագործվում է որպես կատալիզատոր:
  • Լիթիումի կոբալտիտը կուտակիչների արտադրության ժամանակ օգտագործվում է որպես բարձր արդյունավետության դրական էլեկտրոդ:
  • Բժշկության մեջ ռադիոակտիվ 60Co-ը, որի կիսատրոհման պարբերությունը 5 271 տարի է, օգտագործվում է գամմա-դեֆեկտասկոպիա կատարելու ժամանակ:

Կենսաբանական դերը

Կոբալտը բոլոր կենդանիների համար ունի էական նշանակություն: Այն կոբալամինի հիմնական բաղկացուցիչն է, որը հայտնի է նաեւ որպես B12 վիտամին:

Կաղապար:Link GA