«Հայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ робот добавил: jv:Basa Arménia, os:Сомихаг æвзаг
չ робот добавил: mdf:Армянонь кяль
Տող 145. Տող 145.
[[lt:Armėnų kalba]]
[[lt:Armėnų kalba]]
[[lv:Armēņu valoda]]
[[lv:Armēņu valoda]]
[[mdf:Армянонь кяль]]
[[mk:Ерменски јазик]]
[[mk:Ерменски јазик]]
[[mr:आर्मेनियन भाषा]]
[[mr:आर्मेनियन भाषा]]

12:30, 29 Նոյեմբերի 2008-ի տարբերակ

Հայերեն
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
Ենթադասհնդեվրոպական լեզուներ[1]
ԵրկրներՀայաստան,
Լեռնային Ղարաբաղ,
թուրքիա,
Վրաստան,
Ռուսաստան,
Իրան,
Լիբանան,
Սիրիա և
այլուր սփյուռքում
Պաշտոնական կարգավիճակՀայաստան, Լեռնային Ղարաբաղ
Խոսողների քանակ6 700 000 ± 100 000 մարդ (21-րդ դար)[2]
Վերահսկող կազմակերպությունԼեզվի կոմիտե
Լեզվակիրների թիվը7-9 մլն.
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգՀայերենի այբուբեն
IETFhy
ԳՕՍՏ 7.75–97арм 055
ISO 639-1hy
ISO 639-2arm/hye
ISO 639-3hye
ISO 639-5hyx
ՎիքիքաղվածքՀայերեն
 Armenian language Վիքիպահեստում

Հայերենը Հնդեվրոպական լեզուների ընտանիքի նույնանուն խմբի լեզու է։ Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզու։ Օգտագործվում է նաև Վրաստանում (հիմնականում Ջավախքում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում), ԱՄՆ-ում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը ըստ տարբեր աղբյուրների կազմում է 7-9 միլիոն մարդ։

Ընդհանուր տեղեկություններ

Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ վերջին վարկածի՝ նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիսում (հեղ.՝ Վ. Իվանով, Թ. Գամկրելիձե «Հնդևրոպացիները և հնդևրոպական լեզուն», Թբիլիսի, 1984 թ., ռուսերեն)։ Մի քանի հազար տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդևրոպական ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից։ Ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները։

Քերականական առանձնահատկություններ

Հայերենը նման է այլ հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։

Հնչյունաբանություն

Հայերենն ունի վեց ձայնավոր, մեկ կիսաձայն և երեսուն բաղաձայն հնչյուններ։

Ձևաբանություն

Հայերենը զուրկ է քերականական սեռից, և նույնիսկ դերանուններն են անսեռ։

Հայերենի գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով` ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին` այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականն ունի հաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլվումներ:

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգ՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի) և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնեությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի) և եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական, պոտենցիալ, պայմանական և այլն)։

Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը ((), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը (...), բազմակետը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քնայմացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։

Զարգացման պատմություն

Հայերենը անցել է զարգացման երեք փուլով՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։

Գրերի պատմություն

Հայ 5-6 դարերի ձեռագիր մագաղաթ

Հայերենի այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 4րդ դարի վերջում - 5րդ դարի սկզբում։

Բարբառներ

Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու Արևմտահայերենի հիմնական տարբերությունը կայանում է որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ։


Հայերենը համակարգչային դարում

ARMSII, յունիկոդ

Աղբյուրներ

Այցելեք նաև

Արտաքին հղումներ

Ուսումնական

Օնլայն բառարաններ

Հետազոտական

Հայերենը համակարգչի էկրանին

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 71. — ISBN 0-7126-6612-5
  2. http://www.britannica.com/EBchecked/topic/35305/Armenian-language