«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (7), մ: → մ։ (3), ն: → ն։ (3), վ: → վ։, ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 11. Տող 11.
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև [[Արագած լեռ]]ից [[Օշական]] գետը ջուր անցկացնելը, [[Սևանի ծովակ]]ից [[Զանգու գետ]]ի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև [[Արագած լեռ]]ից [[Օշական]] գետը ջուր անցկացնելը, [[Սևանի ծովակ]]ից [[Զանգու գետ]]ի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։


Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Ս. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։
Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Ս. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։
==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

05:45, 25 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Փիլիպոս Ա Աղբակեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։

Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորչական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի տաճարները։

1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Ս. Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։

1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը` մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։

Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Ս. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։

Աղբյուրներ

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003:
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990:
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002:
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996:


Նախորդող՝
Մովսես Գ Տաթևացի
Կաթողիկոս
1633–1655
Հաջորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի