«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 1207893 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.19.97.238 (քննարկում) մասնակիցը
չ clean up, replaced: է: → է։ (5), գ: → գ։ (3), ը: → ը։ (10), կ: → կ։ (2), մ: → մ։, ն: → ն։, պ: → պ։, ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները ==
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները ==
=== Ավագ երկուշաբթի ===
=== Ավագ երկուշաբթի ===
[[Արարչագործություն|Արարչագործության]] հիշատակի, նաև Անիծված թզենու և [[Երուսաղեմի տաճար]]ը մաքրելու օրն է:
[[Արարչագործություն|Արարչագործության]] հիշատակի, նաև Անիծված թզենու և [[Երուսաղեմի տաճար]]ը մաքրելու օրն է։

=== Ավագ երեքշաբթի ===
=== Ավագ երեքշաբթի ===
[[Տասը կույսերի առակ|Տասը կույսերի]] հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին [[Ավագ Երեքշաբթի|Ավագ երեքշաբթի]] հիշատակում է տասը կույսերի առակը և [[Ահեղ դատաստան|Վերջին Դատաստան]]ի բացատրությունը, ինչպես նաև [[Ջրհեղեղ]]ը և մարդկության կրկին սկզբնավորումը:
[[Տասը կույսերի առակ|Տասը կույսերի]] հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին [[Ավագ Երեքշաբթի|Ավագ երեքշաբթի]] հիշատակում է տասը կույսերի առակը և [[Ահեղ դատաստան|Վերջին Դատաստան]]ի բացատրությունը, ինչպես նաև [[Ջրհեղեղ]]ը և մարդկության կրկին սկզբնավորումը։

=== Ավագ չորեքշաբթի ===
=== Ավագ չորեքշաբթի ===
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը և [[Հուդա]]յի մատնությունը: Այդ օրը [[Բեթանիա]]յում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և [[Հուդա]]յի մատնությունը։ Այդ օրը [[Բեթանիա]]յում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

=== Ավագ հինգշաբթի ===
=== Ավագ հինգշաբթի ===
Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը: Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

=== Ավագ ուրբաթ ===
=== Ավագ ուրբաթ ===
Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

=== Ավագ շաբաթ ===
=== Ավագ շաբաթ ===
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ:
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]

11:49, 23 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

Ավագ Շաբաթ (հունարեն` Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

Ավագ հինգշաբթի

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

Ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

Ավագ շաբաթ