«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 24. Տող 24.
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսփայական ինքնուրույնացմանը։

[[Հայ Առաքելական Եկեղեցի]]ն Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է [[Մեծ Պահք]]ի Ի (20-րդ) օրը <ref>http://www.lusamut.net/preview.php?id=1767&cat_=8 www.lusamut.net</ref>:
[[Հայ Առաքելական Եկեղեցի]]ն Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է [[Մեծ Պահք]]ի Ի (20-րդ) օրը <ref>http://www.lusamut.net/preview.php?id=1767&cat_=8 www.lusamut.net</ref>։

==Ծանոթագրություններ==
==Ծանոթագրություններ==
Տող 32. Տող 32.

{{ՀՀՀ}}
{{ՀՀՀ}}

[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]

16:36, 17 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Հովհան Որոտնեցի
Հովհան Որոտնեցի
Ծնվել է1315 Վաղատին, Հայաստան
Մահացել է1386 Բերդիկ
ԳերեզմանԵրնջակ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգրող և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Տաթևի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԳլաձորի համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
Եղել է գիտական ղեկավարԱռաքել Սյունեցի, Գրիգոր Խլաթեցի և Գևորգ Երզնկացի
Ազդել էԳրիգոր Տաթևացի
ՀայրԻվանե Որոտնեցի
ԱշակերտներԳրիգոր Տաթևացի
 Hovhan Vorotneci Վիքիպահեստում

Հովհան Որոտնեցի կամ Հովհաննես Որոտնեցի (մականունը՝ Կախիկ; 1315, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ - 1386, Ապրակունիս), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։

Կյանքը

Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338) տեղափոխվել է Հերմոնի, ապա՝ Որոտանի վանք։ 1373-ին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների քաղաքական գաղափարախոսությունների ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379-ին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում, Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն, վերադարձել է Տաթև։

Գործունեությունը

Հովհան Որոտնեցին խորացրել է Հովհաննես Սարկավագից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Արիստոտելի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։

Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսփայական ինքնուրույնացմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է Մեծ Պահքի Ի (20-րդ) օրը [1]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։