«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24. Տող 24.




Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխանեց, որ Հելլեսպոնտոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից: Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին: Դրանից ելնելով, պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, շարելով հունական հետևակին երկրորդ գծում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձնազորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում: Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից:
Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն]]ը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխանեց, որ [[Հելլեսպոնթոս ]] կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից: Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին: Դրանից ելնելով, պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, շարելով հունական հետևակին երկրորդ գծում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձնազորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում: Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից:





07:04, 9 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Գրանիկոսի ճակատամարտ
Թվականմայիս մ. թ. ա. 334[1]
Մասն էԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
ՎայրԳրանիկոս
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյաի փլատակներից: Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավոմ առաջին տարած հաղթանակը:


Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը: Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը: Զգույշ Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ընդունել խորհրդի անդամների որոշումը:


Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և ճակատամարտին պատշաճ կերպով նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխանեց, որ Հելլեսպոնթոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից: Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին նրանց գետանցման ավարտի պահին: Դրանից ելնելով, պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, շարելով հունական հետևակին երկրորդ գծում: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ վարձնազորքը, փաստորեն, սեղմվեց ծուղակում: Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից:


Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ: Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափնջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը:

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը` թեթև հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Քլիթոսը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց:


Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում վճռորոշեց հեծելազորը: Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը: Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով: Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան: Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհ III-ի ավագ որդին, ինչպես նաև մի շարք անվանի զորավարներ ու հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը` և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորությանը: Ալեքսանդրը այցելեց վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց: Գերևարված հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմում կռվելու համար:


Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա:



Գրականության ցանկ

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA

  1. Граник (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 8. — С. 450.