«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։, ն: → ն։ (3), վ: → վ։, ց: → ց։, ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտը ավելացնում է․: si:සිග්මන්ඩ් ෆ්‍රොයිඩි
Տող 40. Տող 40.
{{Link FA|fr}}
{{Link FA|fr}}
{{Link FA|ru}}
{{Link FA|ru}}

[[si:සිග්මන්ඩ් ෆ්‍රොයිඩි]]

08:59, 8 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Զիգմունդ Ֆրոյդ

Զիգմունդ Ֆրոյդը (գերմաներեն՝ Sigmund Freud) ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան է, հոգեվերլուծության հիմնադիրը։ Ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին ավստրո-հունգարական փոքրիկ Ֆրայբերգ քաղաքում (ժամանակակից Չեխիայի տարածքում)։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։ Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիեննայում, իսկ 1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է Անգլիա։[1] Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում, 1873 թվին ընդունվում Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա 1897-1920 թվականներին մշակել է հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։

Ուսմունքը

Պատկեր:Zigmund freud.jpg
Զիգմունդ Ֆրոյդի 125-ամյակին նվիրված ավստրիական ծրար և նամականիշ։

Ֆրոյդի ուսմունքի հանաձայն, մարդու հոգեբանությունը հանդես է գալիս իբրև երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն։ Դրանք Ֆրոյդը կոչում է անգիտակից, նախագիտակից և գիտակից մակարդակներ: Հոգեբանության առանցքային բաղադրիչը անգիտակից մակարդակն է, նախագիտակցական և գիտակցական բաղադրիչները բխում են անգիտակցականից` կազմելով դրա վրա հենվող վերնաշենք։ Անգիտակցականը մարդու հոգեբանության խորքային շերտն է, սերում է հիմնական ձգտումներից՝ բնազդներից։ Որպես հիմնական ձգտումների հիմքն ըստ Ֆրոյդի սեռական բնազդն է՝ լիբիդոն։ Անհատի անգիտակից ձգտումները հասարակության համար կործանարար են։ Ջանալով զսպել այդ ապակառուցիկ ուժերը, հասարակությունը ստեղծում է տարբեր վերնաշենքային մեխանիզմներ՝ սոցիալական նորմերի տեսքով։ Կրոնն առաջացել է հենց այդ հզոր բնազդները տարբեր արգելանքների (տաբու) միջոցով ճնշելու համար:

Սակայն բնազդների ճնշումն անհետևանք չի մնում` առաջացնելով նյարդային վիճակներ, բարդույթներ: Անհատի նյարդային վիճակներից է այսպես կոչված «էդիպյան բարդույթը», որն արտահայտվում է արու զավակի զգացմունքային կապվածությամբ մորը և երկակի վերաբերմունքով դեպի հայրը։

Զ. Ֆրոյդը հայերեն

Պատկեր:50 shilling freud.JPG
50 ավստրիական շիլլինգ, նվիրված Ֆրոյդի «Երազների մեկնություն» աշխատության հրատարակման 100-ամյակին
  • Հոգեվերլուծության ներածություն, Երևան, «Զանգակ-97», 472 էջ (գերմաներեն բնագրից թարգմանությունը և վերջաբանը` Ալբերտ Նալչաջյանի

Գրականություն

Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր. ԵՊՀ հրատ. 2010 թ.

Աղբյուրներ

  1. Ларри Хьелл, Дэниел Зиглер. Теории личности.К.: PSYLIB, 2006 (ռուս.)

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA