«Որդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը ավելացնում է․: is:Ormar
Տող 108. Տող 108.
[[yi:ווארעם]]
[[yi:ווארעם]]
[[zh:蠕虫]]
[[zh:蠕虫]]

[[is:Ormar]]

03:53, 8 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Որդեր ( (լատին․՝ Vérmes, նաև` հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է:

Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ: Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին: Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ: Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում: Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները: Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը:

Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ): Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն: Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում:

Նկարներ

Որդերի մի քանի տեսակի նկարներ