«Qnet»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 68. Տող 68.
[[Շրի Լանկա]]յի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար <ref>[http://www.pyramidschemealert.org/PSAMain/news/SriLankaReport.pdf]</ref><ref>[http://www.muthamil.com/2008/may/srilanka_goldquest.shtml SriLanka banned Gold Quest long time ago ]</ref>:
[[Շրի Լանկա]]յի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար <ref>[http://www.pyramidschemealert.org/PSAMain/news/SriLankaReport.pdf]</ref><ref>[http://www.muthamil.com/2008/may/srilanka_goldquest.shtml SriLanka banned Gold Quest long time ago ]</ref>:
Ըստ [[Կանադա]]յի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն: <ref>[http://www.reuters.com/article/2010/01/21/us-ponzi-idUSTRE60K6S520100121 Reuters ''Canada regulators say Gold-Quest a Ponzi scheme'' ]</ref>:
Ըստ [[Կանադա]]յի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն: <ref>[http://www.reuters.com/article/2010/01/21/us-ponzi-idUSTRE60K6S520100121 Reuters ''Canada regulators say Gold-Quest a Ponzi scheme'' ]</ref>:
2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակեպպությունը գործում էր [[ԱՄՆ]]-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission) <ref>[http://www.reuters.com/article/2010/01/21/us-ponzi-idUSTRE60K6S520100121 Reuters ''Canada regulators say Gold-Quest a Ponzi scheme'' ]</ref>:
2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակեպպությունը գործում էր [[ԱՄՆ]]-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission) <ref>[http://www.reuters.com/article/2010/01/21/us-ponzi-idUSTRE60K6S520100121 Reuters ''Canada regulators say Gold-Quest a Ponzi scheme'' ]</ref>: Դեռ ավելին,ԱՄՆ Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովը(U.S. Securities and Exchange Commission) Gold-Quest-ին մեղադրում էր թվով 21000 ԱՄՆ և Կանադայի քաղաքացիներին մոտ 27.9 մլն ԱՄՆ դոլլարի հասնող խաբեությունների մեջ <ref>[http://www.reviewjournal.com/business/gold-quest-owners-face-fines-jail-time-if-assets-not-surrendered LAS VEGAS REVIEW-JOURNAL ''Gold-Quest owners face fines, jail time if assets not surrendered'' ]</ref>:


==Ծանուցումներ==
==Ծանուցումներ==

09:45, 6 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Qnet
Изображение логотипа
Տեսակմիջազգային կազմակերպություն
Հիմնադրված է1998
ՀիմնադիրQI GROUP
ՎայրՀոնկոնգ
Գլխավոր անձինքՎիջեյ Էսվարան (գլխավոր տնօրեն)
Ջոզեֆ Բիսմարկ
Փաթման Սենաթիրաջա
Սպասարկվող տարածք152 երկիր
Արդյունաբերությունmulti-level marketing?
Արտադրանքժամացույցներ, առողջապահական սարքեր,հյուրանոցային փաթեթներ, օնլայն դասըթացներ,կոլեկցիոն ոսկյա զարդեր:
Աշխատողների թիվ12, 000, 000
Դուստր ընկերություններBernard H. Mayer (100%)
Cimier (49%)
Q Breaks (100%)
Amnescua
Adiva Divine
FibreFit
ՍեփականատերQI Group
ԿայքQNET.net

QNET (անգլ.՝ ՔյուՆետ), Հոնկոնգում տեղակայված ուղիղ վաճառքների միջազգային կազմակերպություն է: Հիմնվել է 1998 թվականին՝ Դաթո Վիջեյ Էսվարանի կողմից, և ստացել միջազգային լիցանզիա, որպեսզի գործունեությունը ծավալի ողջ աշխարհում, և այժմ ներկայացչություններ ունի 25 երկրներում: Նախկինում այս ընկերությունը հայտնի էր GoldQuest и QuestNet անվանումներով: Միջազգային Qi Group խմբի հիմնական ձեռնարկությունն է:

Պատմություն

1998

  • Ասիական ճգնաժամի կիզակետում Վիջեյ Էսվարանն ու Ժոզեֆ Բիսմարկը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հիմնեցին բազմամակարդակ մարքեթինգային ընկերություն, որն այժմ հայտնի է ողջ աշխարհում որպես Qnet: Նույն տարում նրանք գլխավորեցին աշխատասեր, կորպորատիվ մտածելակերպով երիտասարդ գործարարների մի խումբ, որպեսզի ստեղծեն միջազգային ընկերություն դինամիկ զարգացող Հոնգ Կոնգում:
  • Ընկերություն ստանում է 2000 թվականին Սիդնեյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերի հոբելյանական հուշամեդալների վաճառքի պաշտոնական իրավունքը [1]:

1999

  • Որպես հակակշիռ «դռնից» ուղիղ վաճառքներին, ընկերությունը ստեղծում բիզնեսի նոր բանաձև և բացելով իր կայքը՝ դառնում ասիական առաջին ընկերություններից մեկը, որն ինտերնետ է բերում ցանցային մարքեթինգը:
  • QNet-ը զարգանում է Հարավ-Արևելյան Ասիայում, սկսած Սինգապուրից և Մալայզիայից:

2000

  • Ընկերությունը ձևավորում է ստրատեգիական ալիանս գերմանական B.H. Mayer’s Mint Germany-ի հետ, որը հանդիսանում է Եվրոպայի ամենահին մետաղահատներից մեկը:
  • Էլեկտրոնային խանութը դառնում է QNet-ի կայքի մի մասը, որպեսզի ընդլայնի ինտերնետ կոմերցիայի հնարավորությունները և խորացնի ընկերության հարաբերությունները հաճախորդների հետ:

Արտադրանքներ

Ընկերությունը առաջարկում է ծավալուն ապրանքատեսակ՝ շվեյցարական ժամացույցներ, Նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված առողջապահական սարքեր, ճանապարհորդական փաթեթներ (3000 հյուրանոց շուրջ 100 երկրներում), օնլայն դասըթացներ (Swiss e-Learning Institute), ոսկյա զարդեր, կոլեկցիոն մետաղադրամներ և այլն:[2].

Բարեգործություն

Սոցիալական պատասխանատվություն

Ընկերությունն առաջնորդվում է RYTHM-ի (Raise Yourself To Help Mankind) սկզբունքներով, որը նշանակում է «Օգնիր քեզ, որ օգնես մարդկությանը»: Այս գաղափարախոսությունն արտացոլված է «RYTHM» հիմնադրամի և նրա մալայզիական ստորաբաժանում հանդիսացող «Vijayaratnam» հիմնադրամում: Այս հիմնադրամները իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի մի շարք երկրներում: Երկու հիմնադրամներն էլ բացի սեփական ծրագրերի իրագործումից, օգնում են նաև միջազգային կազմակերպություններին իրականացնել իրենց մարդասիրական առաքելությունը: Բացի այդ համագործակցում են այլ բարեգործական կազմակերպությունների հետ` իրականացնելով համատեղ միջոցառումներ: Իրականացվող ծրագրերից են.

  • Taraana մասնագիտացված դպրոց դժվարություններ ունեցող երեխաների համար (Մալայզիա),
  • RYTHM հիմնադրամի նախագիծը Ֆիլիպիններում, որը կերակրում, հագուստով է ապահովում և դպրոց է ուղարկում հարյուրավոր փախստական երեխաների,
  • Vijayaratnam հիմնադրամի Footprints անվանումով մանկական կրթական ծրագիր, որը գործարարների և սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների միջև ստեղծում է փոխհարաբերություններ,
  • Կանանց և որբ երեխաների համար Better Nepal հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիրը,
  • Մալայզիայի կառավարության հետ համատեղ Murid 1 անվանումով դպրոցների կանաչապատման նախաձեռնություն (Մեկ աշակերտ՝ մեկ ծառ),
  • Akshaya Home անունը կրող ապաստան Հնդկաստանի Մադուրայ աղքատ շրջանի անտունների և չքավորների համար,
  • Տարբեր աշխարհամասերում տեղի ունեցած մի շարք տարերային աղետներից տուժածներին մարդասիրական օգնություն[3]:

Հովանավորչություն

Գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը գործում է 2008 թվականից, իսկ 2011-ին Երևանում բացվեց ընկերության գործակալությունը:

Քննադատություն

Աշխարհի մի շարք երկրներում արգելվել է այս կազմակերպության գործունեությունը [4] [5] [6]: Այսպես, 2002 թվականի սեպտեմբերի 4-ին ավստրալիական խորհրդարանի անդամ Քամերոն Թոմպսոնը ընդգծեց որ GoldQnest-ը գտնվում է այն բուրգային կազմակերպությունների ցուցակում որը պատրաստվել է The Office of Consumer and Business Affairs in South Australia հաստատության կողմից [7] : Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի կառավարությունները կասեցրեցին այս կազմակերպության գործունեությունն իրենց երկրներում, որպեսզի պարզեն արդյոք ցանցային մարքեթինգը չի հակասում իսլամի օրենքներին [8] [9] : 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուանդայի ֆինանսների նախարարությունը հրապարակեց դեկրետ, որն արգելում էր QuestNet-ի գործարքները այդ երկրում, սակայն արդեն 2012 թվականին վերականգնեց QNet-ի գործունեությունը [10]: 2010 թվականին Questnet սկսեց իր գործունեությունը Թուրքիայում մոտ 150 հոգու մասնակցությամբ, սակայն հետագայում նրանցից 80-ը ձերբակալվեցին: Թուրքիայում այս կազմակերպության ապօրինի գործարքների պատճառով Թուրքիայի Արդյունաբերության և Առևտր նախարարությունը 2011 թվականի ապրիլին սկսեց հետաքննություն. Արդյունքում Quest-ը 2010 թվականին ապօրինի գործարքների համար տուգանվեց 2 մլն. ԱՄՆ. դոլլարով: [11]: Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար [12][13]: Ըստ Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն: [14]: 2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակեպպությունը գործում էր ԱՄՆ-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission) [15]: Դեռ ավելին,ԱՄՆ Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովը(U.S. Securities and Exchange Commission) Gold-Quest-ին մեղադրում էր թվով 21000 ԱՄՆ և Կանադայի քաղաքացիներին մոտ 27.9 մլն ԱՄՆ դոլլարի հասնող խաբեությունների մեջ [16]:

Ծանուցումներ

Արտաքին հղումներ