«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (4), ն: → ն։ (2), վ: → վ։, մ: → մ։ (2), ]]: → ]]։ (2), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: = → = (14), = → = (13), = → = (13), = → = (8), = → = (5), = → = (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2. Տող 2.


{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Բենիամին Եղիշեի Մարգարյան
| ԱԱՀ = Բենիամին Եղիշեի Մարգարյան
| պատկեր = Margarjan.jpg
| պատկեր = Margarjan.jpg
| չափ =
| չափ =
|­­ background =
|­­ background =
| նկարագրում = աստղագետ, ակադեմիկոս
| նկարագրում = աստղագետ, ակադեմիկոս
| ծննդյան օր = [[դեկտեմբեր 12]] [[1913]]
| ծննդյան օր = [[դեկտեմբեր 12]] [[1913]]
| վախճանի օր = [[սեպտեմբեր 30]] [[1985]]
| վախճանի օր = [[սեպտեմբեր 30]] [[1985]]
| ծննդավայր = [[Շուլավեր]], [[Ռուսական կայսրություն]]
| ծննդավայր = [[Շուլավեր]], [[Ռուսական կայսրություն]]
|երկիրը = {{флагификация|ԽՍՀՄ}}
|երկիրը = {{флагификация|ԽՍՀՄ}}
|Научная сфера = астрономия
|Научная сфера = астрономия
|Место работы = [[Бюраканская обсерватория]]
|Место работы = [[Бюраканская обсерватория]]
|Учёная степень =
|Учёная степень =
|Учёное звание =
|Учёное звание =
|Альма-матер = [[Ереванский университет]]
|Альма-матер = [[Ереванский университет]]
}}
}}
<noinclude>
<noinclude>

17:12, 31 Հուլիսի 2013-ի տարբերակ

Բենիամին Եղիշեի Մարգարյան
Դիմանկար
աստղագետ, ակադեմիկոս
Ծնվել էդեկտեմբեր 12 1913
ԾննդավայրՇուլավեր, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբեր 30 1985
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲյուրական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1938)
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[1] և Միջազգային աստղագիտական միություն


Բենիամին Եղիշեի Մարգարյան (1913 − 1985), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79)։

Կենսագրություն

Բ. Ե. Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944թ.-ից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-57թթ.` փոխտնօրեն, 1957-1985թթ.` գալակտիկաների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։

Գիտական գործունեություն

Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը` տիեզերական կլանման հաշվի առմամբ։ Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի` աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965թ.-ից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի` մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով` Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10 %-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ:

Պարգևներ

Գրականություն

  • Атлас звездных скоплений различных типов, 1953. М.,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г.. Астрономы.Биографический справочник. Киев,: Наукова думка, 1986.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
  • «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
  • «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 301—302.