«Qnet»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36. Տող 36.
Ընկերությունն առաջնորդվում է RYTHM-ի (Raise Yourself To Help Mankind) փիլիսոփայության սկզբունքներով, որը նշանակում է «Օգնիր քեզ, որ օգնես մարդկությանը»: Այս գաղափարախոսությունն արտացոլված է «RYTHM» ֆոնդի և նրա մալայզիական ստորաբաժանում հանդիսացող «Vijayaratnam» ֆոնդում: Այս ֆոնդերը իրենց գործունեությունն են իրականացնում ողջ աշխարհում: Երկու ֆոնդերն էլ բացի սեփական ծրագրերի իրագործումից օգնում են նաև միջազգային կազմակերպություններին իրականացնել իրենց հումանիտար առաքելությունը: Բացի այդ համագործակցում են այլ բարեգործական կազմակերպությունների հետ` իրակաացնելով համատեղ ակցիաներ: Իրականացվող ծրագրերից են.

* Taraana մասնագիտացված դպրոց դժվարություններ ունեցող երեխաների համար (Մալայզիա),
* Taraana մասնագիտացված դպրոց դժվարություններ ունեցող երեխաների համար (Մալայզիա),
* RYTHM ֆոնդի նախագիծը Ֆիլիպպիններում, որը կերակրում, հագուստով է ապահովում և դպրոց է ուղարկում հարյուրավոր փախստական երեխաների<ref>[http://www.qnet.net/ru/community/charity/ QNet.net - Charity]</ref>:
* RYTHM ֆոնդի նախագիծը Ֆիլիպպիններում, որը կերակրում, հագուստով է ապահովում և դպրոց է ուղարկում հարյուրավոր փախստական երեխաների
* Vijayaratnam ֆոնդի Footprints անվանումով մանկական կրթական ծրագիր, որը գործարարների և սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների միջև ստեղծում է փոխհարաբերություններ,
* Կանանց և որբ երեխաների համար Better Nepal ֆոնդի հետ համատեղ կրթական ծրագիր<ref>[http://www.qnet.net/ru/community/charity/ QNet.net - Charity]</ref>:

==Հովանավորչություն==
==Հովանավորչություն==

22:30, 21 Հուլիսի 2013-ի տարբերակ

Qnet
Изображение логотипа
Տեսակմիջազգային կազմակերպություն
Հիմնադրված է1998
ՀիմնադիրQI GROUP
ՎայրՀոնկոնգ
Գլխավոր անձինքՎիջեյ Էսվարան (գլխավոր տնօրեն)
Ջոզեֆ Բիսմարկ
Փաթման Սենաթիրաջա
Սպասարկվող տարածք152 երկիր
Արդյունաբերությունmulti-level marketing?
Արտադրանքժամացույցներ, առողջապահական սարքեր,հյուրանոցային փաթեթներ, օնլայն դասըթացներ,կոլեկցիոն ոսկյա զարդեր:
Աշխատողների թիվ12, 000, 000
Դուստր ընկերություններBernard H. Mayer (100%)
Cimier (49%)
Q Breaks (100%)
Amnescua
Adiva Divine
FibreFit
ՍեփականատերQI Group
ԿայքQNET.net

QNET (անգլ.՝ ՔյուՆետ), Հոնկոնգում տեղակայված ուղիղ վաճառքների միջազգային կազմակերպություն է: Հիմնվել է 1998 թվականին՝ Դաթո Վիջեյ Էսվարանի կողմից, և ստացել միջազգային լիցանզիա, որպեսզի գործունեությունը ծավալի ողջ աշխարհում, և այժմ ներկայացչություններ ունի 25 երկրներում: Նախկինում այս ընկերությունը հայտնի էր GoldQuest и QuestNet անվանումներով: Միջազգային Qi Group խմբի հիմնական ձեռնարկությունն է:

Արտադրանքներ

Ընկերությունը առաջարկում է ծավալուն ապրանքատեսակ՝ շվեյցարական ժամացույցներ, Նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված առողջապահական սարքեր, ճանապարհորդական փաթեթներ (3000 հյուրանոց շուրջ 100 երկրներում), օնլայն դասըթացներ (Swiss e-Learning Institute), ոսկյա զարդեր, կոլեկցիոն մետաղադրամներ և այլն:[1].

Բարեգործություն

Ընկերությունն առաջնորդվում է RYTHM-ի (Raise Yourself To Help Mankind) փիլիսոփայության սկզբունքներով, որը նշանակում է «Օգնիր քեզ, որ օգնես մարդկությանը»: Այս գաղափարախոսությունն արտացոլված է «RYTHM» ֆոնդի և նրա մալայզիական ստորաբաժանում հանդիսացող «Vijayaratnam» ֆոնդում: Այս ֆոնդերը իրենց գործունեությունն են իրականացնում ողջ աշխարհում: Երկու ֆոնդերն էլ բացի սեփական ծրագրերի իրագործումից օգնում են նաև միջազգային կազմակերպություններին իրականացնել իրենց հումանիտար առաքելությունը: Բացի այդ համագործակցում են այլ բարեգործական կազմակերպությունների հետ` իրակաացնելով համատեղ ակցիաներ: Իրականացվող ծրագրերից են.

  • Taraana մասնագիտացված դպրոց դժվարություններ ունեցող երեխաների համար (Մալայզիա),
  • RYTHM ֆոնդի նախագիծը Ֆիլիպպիններում, որը կերակրում, հագուստով է ապահովում և դպրոց է ուղարկում հարյուրավոր փախստական երեխաների
  • Vijayaratnam ֆոնդի Footprints անվանումով մանկական կրթական ծրագիր, որը գործարարների և սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների միջև ստեղծում է փոխհարաբերություններ,
  • Կանանց և որբ երեխաների համար Better Nepal ֆոնդի հետ համատեղ կրթական ծրագիր[2]:

Հովանավորչություն

Գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը գործում է 2008 թվականից, իսկ 2011-ին Երևանում բացվեց ընկերության գործակալությունը:

Կրիտիկա

Կազմակերպությունը բազմիցս մեղադրվել է ֆինանսական բուրգերի կառուցման գործում[3] [4] , [5]  : Եվ աշխարհի մի շարք երկրներում արգելվել է այս կազմակերպության գործունեությունը: Այսպես, 2002 թվականի սեպտեմբերի 4-ին ավստրալիական խորհրդարանի անդամ Քամերոն Թոմպսոնը ընդգծեց որ GoldQnest-ը գտնվում է այն բուրգային կազմակերպությունների ցուցակում որը պատրաստվել է The Office of Consumer and Business Affairs in South Australia հաստատության կողմից [6] : Իրանի Իսլամական Հանրապետությունում խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո Իրանի կառավարությունը արգելեց այս կազմակերպության գործունեությունը այդ երկրում [7] : 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուանդայի ֆինանսների նախարարությունը հրապարակեց դեկրետ, որը արգելում էր QuestNet-ի գործարքները այդ երկրում: [8] : 2010 թվականին Questnet սկսեց իր գործունեությունը Թուրքիայում մոտ 150 հոգու մասնակցությամբ, սակայն հետագայում նրանցից 80-ը ձերբակալվեցին: Թուրքիայում այս կազմակերպության ապօրինի գործարքների պատճառով Թուրքիայի Արդյունաբերության և Առևտր նախարարությունը 2011 թվականի ապրիլին սկսեց հետաքննություն. Արդյունքում Quest-ը 2010 թվականին ապօրինի գործարքների համար տուգանվեց 2 մլն. ԱՄՆ. դոլլարով: [9]: Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար [10][11]: Ըստ Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն: [12]: 2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակեպպությունը գործում էր ԱՄՆ-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission) [13]: 2012 թվականին ընկերության գործունեությունը արգելվեց նաև Սաուդյան Արաբիայում[14]:

Ծանուցումներ

Արտաքին հղումներ