«Յուլիան Տուվիմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.


{{DEFAULTSORT:Տուվիմ, Յուլիան}}
{{DEFAULTSORT:Տուվիմ, Յուլիան}}

[[Կատեգորիա:Լեհ բանաստեղծներ]]

11:00, 16 Հուլիսի 2013-ի տարբերակ

Յուլիան Տուվիմ (լեհ.՝ Julian Tuwim; 1894թ. սեպտեմբերի 13, Լոդզ, Լեհաստան1953թ. դեկտեմբերի 27, Զակոպանե, Լեհաստան), լեհ բանաստեղծ։

Վաղ շրջանի գործերին բնորոշ է լավատեսական աշխարհընկալումը («Հետամտում եմ աստծուն», 1918, «Պարող Սոկրատեսը», 1920, «Յոթերորդ աշունը», 1922)։ Տուվիմը ժողովրդականացրել է պոեզիան՝ նրա մեջ մտցնելով փողոցի խոսակցական և նոր՝ քաղաքաբնակ հերոսի լեզուն։ 20-ական թթ․ 2-րդ կեսից Տուվիմի ստեղծագործության մեջ գերիշխել է պարզ ու ներդաշնակ բանաստեղծության ձգտումը («Բառերն արյան մեջ», 1926, «Սաղարթավոր անտառը», 1929, «Գնչուական աստվածաշունչ․․․», 1933, «Բոցավառվող էություն», 1936, ժողովածուներ)։

30-ական թթ․ հանդես է եկել ի պաշտպանություն հումանիստական ու մշակութային արժեքների, որոնց սպառնում էր ֆաշիզմը։ «Պարահանդես օպերայում» (1936, հրատարակվել է 1946թ.) երգիծական պոեմը մերկացնում է լեհ կառավարող հանցախմբին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 — 1945) տարիներին Տուվիմը եղել է տարագրության մեջ, ծավալել է հակաֆաշիստական ակտիվ գործունեություն, գրել «Լեհաստանի ծաղիկները» (անավարտ, հրատարակվել է 1949թ.) քնարաէպիկական պոեմը։

1946-ին վերադարձել է Լեհաստան, հրատարակել «Նոր բանաստեղծություններից» (1953) շարքը, որը երգում է ժողովրդական Լեհաստանի նվաճումները, լեհական և սովետական ժողովուրդների բարեկամությունը։

Տուվիմը ռուսական դասական և սովետական գրկականության թարգմանիչ է, մանկական բանաստեղծությունների, լեհական բարքերի ու սովորույթների, լեզվի ու գրականության պատմության գրքերի հեղինակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։