«Պրագմատիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 10. Տող 10.


== Գրականություն ==
== Գրականություն ==
# ИСТОРИЯ ФИЛОСОФИИ под ред. B.B. Васильева, A.A. Кротова, Д.В. Бугая, Москва
# ИСТОРИЯ ФИЛОСОФИИ под ред. B.B. Васильева, A.A. Кротова, Д.В. Бугая, Москва, Академический Проект 2005
Академический Проект 2005
# ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԵՐԵՎԱՆ 2005
# ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԵՐԵՎԱՆ 2005



16:37, 6 Հուլիսի 2013-ի տարբերակ

Պրագմատիզմը (հին հունարեն՝ πράγμα՝պրագմա – գործ, գործողություն) փիլիսոփայական ուղղություն է , որը որպես ճշմարտության չափանիշ համարում է պրակտիկան: Այն համարվում է ամերիկյան փիլիսոփայության ամենագլխավոր ուղղությունը: Հիմնադիրներն են Չարլզ Պիրսը, Վիլյամ Ջեյմսը և Ջոն Դյուին: Պրագմատիզմի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել պոզիտիվիզմի և կյանքի փիլիսոփայության մի շարք գաղափարներ:

Ճշմարտության պրագմատիստական ընկալումը

Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների`կարևորը ոչ թե ճշմարտությունն է , այլ ամուր հավատն ու համոզմունքներն են: Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր , անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ: Այսինքն , պրագմատիզմը պնդում է, որ ճշմարտությունը հատկանիշ է , որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ: Այս առումով ճշմարտությունը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը: Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել` ա) համոզմունք , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք` որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք: «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ:

Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա

Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ: Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի` դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա: Ըստ Պիրսի` կենտրոնական դերը այստեղ պատկանում է աբդուկցիային, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել: Աբդուկցիան դեդուկցիայի և ինդուկցիայի լրացումն է: Այն , որ Դեկարտը առավելությունը տալիս էր դեդուկցիային, իսկ Բեկոնը` ինդուկցիային, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ` մասնավորից դեպի ընդհանուրը: Հիպոթեզները պետք է ձևակերպվեն հարցական եղանակով և պետք է ստուգվեն փորձով : Դեդուկցիայի և ինդուկցիայի համար կենտրոնական հասկացությունը հիպոթեզն է: Աբդուկցիայի մեթոդով ծնվում են հիպոթեզները:

Ինստրումենտալիզմ

Ջոն Դյուին իր պրագմատիստական հայացքներն արտահայտելիս, առաջ է քաշում պրագմատիզմի ավելի օրիգինալ տարբերակ, որը ստացել է «ինստրումենտալիզմ» անվանումը: Ըստ Դյուիի` իմացությունը սկսվում է պրոբլեմատիկ իրավիճակներից, որոնց բախվում է մարդը իր կենսագործունեության ընթացքում: Իսկ այդ իրավիճակների վերլուծությունը բերում է հիպոթեզների, որոնք կարող են լինել ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ: Դրա համար էլ անհրաժեշտ է հետզոտել յուրաքանչյուր հիպոթեզ: Բանականությունը գոյություն չունի մարդուց անկախ, այն ձևավորվում է մարդու գործունեության ընթացքում: Այսինքն բանականությունը հենց մարդու գործունեության արդյունք է: Այն որպես գործիք է ծառայում մարդու համար` ստեղծված պրոբլեմային իրավիճակներից դուրս գալու և շրջապատին հարմարվելու նպատակով:

Գրականություն

  1. ИСТОРИЯ ФИЛОСОФИИ под ред. B.B. Васильева, A.A. Кротова, Д.В. Бугая, Москва, Академический Проект 2005
  2. ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԵՐԵՎԱՆ 2005

Արտաքին հղումներ

[1]