«Ֆագոցիտոզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆագոցիտոզ''' ({{lang-grc|φαγεῖν}} - խժռել և {{lang-grc2|κύτος}} - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկներ...»:
 
Տող 9. Տող 9.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Բջջային գործընթացներ]]

15:12, 30 Հունիսի 2013-ի տարբերակ

Ֆագոցիտոզ (հին հունարեն՝ φαγεῖν - խժռել և κύτος - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկների ակտիվ հափշտակումը և խժռումը միաբջիջ օրգանիզմներով կամ բազմաբջիջ կենդանիների հատուկ բջիջներով՝ ֆագոցիտներով։

Ֆագոցիտոզի երևույթը բացահայտել է Իլյա Մեչնիկովը, որը և պարզել է նշված գործընթացի դերը մարդու ու բարձրակարգ կենդանիների պաշտպանական, հատկապես բորբոքային և իմունիտետի, ռեակցիաներում։ Ֆագոցիտոզը մեծ դեր է կատարում վերքերի ապաքինման պրոցեսում։ Մասնիկներ կլանելու և մարսելու ընդունակությունն ընկած է պարզունակ օրգանիզմների սննդառության հիմքում։ Էվոլյուցիայի ընթացքում այդ հատկությունն աստիճանաբար անցել է սկզբում մարսողական, ապա շարակցական հյուսվածքի առանձին մասնագիտացված բջիջներին։

Մարդու և կաթնասունների ակտիվ ֆագոցիտներն են արյան նեյտրոֆիլները և ռեթիկուլա-էնդոթելային համակարգի բժիժները, որոնք ընդունակ են վերածվելու ակտիվ մակրոֆագերի։ Նեյտրոֆիլները ֆագոցիտում են մանր (բակտերիաներ են), իսկ մակրոֆագերը՝ ավելի մեծ (մեռած բջիջներ, դրանց մահերը և այլն) մասնիկներ։ Մակրոֆագերը կարող են կլանել նաև օրգանիզմ ներթափանցած ներկանյութերի և կոլոիդային նյութերի բացասական լիցքավորված մասնիկները։ Մանր կոլոիդային մասնիկների կլանումը կոչվում է ուլտրաֆագոցիտոզ կամ կոլոիդոպեքսիա։

Ֆագոցիտոզը պահանջում է էներգիայի ծախս, այն կապված է բջջի թաղանթի և մեծ քանակությամբ հիդրոլիզային ֆերմենտներ պարունակիդ ներբջջային օրգանոիդների՝ լիցոսղմների ակտիվության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։