«Ահաբեկչություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ робот добавил: te:ఉగ్రవాదులు
Տող 109. Տող 109.
[[sv:Terrorism]]
[[sv:Terrorism]]
[[sw:Ugaidi]]
[[sw:Ugaidi]]
[[te:ఉగ్రవాదులు]]
[[th:การก่อการร้าย]]
[[th:การก่อการร้าย]]
[[tr:Terörizm]]
[[tr:Terörizm]]

19:46, 30 Հուլիսի 2008-ի տարբերակ

Մասսայական ահաբեկչությունը մարդկության դեմ կիրառվող ամենասարսափելի և արյունոտ հանցագործություններից է, որը պետք է պատժվի խստագույնս։

Ահաբեկչությունը որպես կյանքի իմաստ

Պատկեր:Ahabekchutyun-02.jpg

Ահաբեկչության նկատմամբ ահա այսպիսի դիրքորոշում պիտի ունենա յուրաքանչյուր նորմալ մարդ։ Սակայն, որքան շատանում են դրա դեմ պայքարողները, նույնքան հզորանում են այդ չարիքի համակիրներն ու ֆինանսավորողները։ Եթե ինքնասպան-մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունների մասին լուրերը մի քանի տարի առաջ ցնցում էին ողջ քաղաքակիրթ աշխարհը, ապա այսօր դրանք կարծես սկսել են սովորական դառնալ։ Պատճառը դրանց քանակի կտրուկ ավելացումն է. 1990-ականների վերջերից սկսած՝ գրեթե ամեն օր աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում նմանատիպ դեպքեր, որոնց հետևանքով զոհվում են բազմաթիվ անմեղ մարդիկ։ Ստորև ներկայացված նյութի միջոցով կփորձենք բացահայտել՝ ովքեր են կազմակերպում այդ ահաբեկչությունները, ովքեր են իրագործում դրանք և վերջապես՝ ինչպես և ինչու է սովորական մարդը դառնում ահաբեկիչ։

Մահվան վկաներ

Այսօր ամբողջ աշխարհում ինքնասպան-ահաբեկիչներին անվանում են կամիկաձեներ կամ շահիդներ ։ Այս բառերը հաճախ անգիտակցաբար գործածվում են որպես հոմանիշներ, չնայած իրականում տարբերությունն ակնհայտ է, իսկ նմանությունը՝ մեկը՝ 2-ն էլ ինչ-որ իմաստով նշանակում են մահապարտ։

Կամիկաձե

Պատկեր:Ahabekchutyun-06.jpg

Կամիկաձե բառը շատ հին պատմություն ունի։ 12-րդ դարի կեսերին Չինգիզ խանի թոռ Խուբիլայը 2 անգամ (1274թ. և 1281թ.) խոշոր նավախմբերով մոտեցավ Ճապոնիայի ափերին և փորձեց հպատակեցնել այն։ Սակայն մոնղոլ խանի 2 արշավանքներն էլ անհաջողության մատնվեցին, սաստիկ թայֆունները, որոնք սկսվեցին զավթիչների ափ իջնելու պահին՝ ճապոնական կղզիներում, ոչնչացրին նրանց նավերի մեծ մասը։ ճապոնացիներն այդ թայֆուններն անվանեցին կամիկաձե, որ նշանակում Է «աստվածային քամի»՝ կամենալով ասել, որ դա Աստծո օգնությունն է իրենց։

Պատկեր:Ahabekchutyun-07.jpg

2–րդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Ծագող արևի երկիրը պարտություն էր կրում, ճապոնական հրամանատարությունն սկսեց կամիկաձե կոչել երիտասարդ մահապարտներին, որոնց օգնությամբ մտադիր էր փոխել պատերազմի ընթացքը։ Սկզբում դըրանք օդաչուներն էին՝ ամերիկյան ավիակիրներ որսացողները, այնուհետև՝«մարդ–նավակները», «մարդականները», «մարդ-տանկերը» և այլն։ Կամիկաձե օդաչուները պետք է խոյահարեին «թռչող ամրոցները» (ամերիկյան Բ-47 ռմբակոծիչները), ավիակիրները կամ այլ խոշոր նպատակակետեր։ «Մարդ-նավակներին» սովորեցրել էին սարքավորված տորպեդն ուղղել հակառակորդի գրոհող ռազմանավի վրա։ «Մարդ-ականները», հագնելով սուզազգեստ և զինվելով ձողերով, որոնց ծայրերին հզոր լիցքեր էին ամրացված, պատրաստվում էին դիմավորել հակառակորդի դեսանտային նավերը։ Ցամաքային զորքում կային «մարդ-գնդացիրներ», «մարդ-արկեր» և այլն։

Ճապոնացիների համար սրբազան համարվող պատերազմին մասնակցել ցանկացող կամիկաձեների պակաս չէր զգացվում։ Նրանց մեծ մասն ուսանողներ էին, որոնց այդ քայլին մղում էր հայրենիքի ու կայսեր համար նահատակվելու բարձրագույն նպատակը։ Սրբազան գործին տրվելուց առաջ հատուկ արարողակարգ էր տեղի ունենում, որի ժամանակ կամիկաձեն խմում էր մեկ բաժակ սակե եվ ճակատին կապում «հատիմակի», ճիշտ այնպիսի սպիտակ ժապավեն, որ կապում էին սամուրայները մարտերից առաջ։ Նրանք ունեին նաև սեփական խորհրդանիշ՝ քրիզանթեմ ծաղիկը։

Կամիկաձեները բաժանվում էին մի քանի դասի, որոնցից հատկապես առանձնանում էին օդաչու-կամիկաձեները, այսպես կոչված, «կիտիկայները»՝ «խելագարները», որոնք պատրաստ էին ամեն վայրկյան հարձակում գործելով ինքնասպան լինել։

Պատկեր:Ahabekchutyun-03.jpg

Տպավորիչ է կամիկաձե-կիտիկայ Ֆուձի Հաձիմեի պատմությունը։ Նա մի քանի անգամ խնդրում Է հրամանատարությանը թույլ տալ իրեն հատուկ հարձակում գործել, սակայն միշտ բացասական պատասխան է ստանում, քանի որ հրամանատարական կազմը հաշվի էր առնում այն հանգամանքը, որ նա ամուսնացած էր և 3 մանկահասակ երեխա ուներ։ Հերթական մերժումը Ֆուձիին բերում է ծանր վիճակի։ Նրա կինը, ցանկանալով օգնել ամուսնուն, ինքնասպան է լինում՝ իր հետ խեղդելով 3 երեխաներին։

Մահապարտների 1-ին ջոկատների կազմավորողն ու նրանց գաղափարական ոգեշնչողը ծովակալ Տակիձիրո Օնիսին էր, որը 1944թ. աշնանը կազմավորեց 4 ստորաբաժանումներից բաղկացած կամիկաձեների էսկադրիլան։ Հետագայում, լսելով ճապոնիայի կապիտուլյացիայի ենթարկվելու մասին կայսեր որոշումը, Օնիսին վերադարձավ տուն և ինքն իրեն հարակիրի (որովայնահատմամբ ծիսական ինքնասպանություն) արեց։ Հրաժարվելով որևէ օգնությունից՝ նա 18 ժամ պառկեց հատակին՝ սեփական արյունից գոյացած լճակի մեջ։ Երբ մահը վերջապես «այցելեց» նրան, նա սեղմեց ընկերոջ ձեռքը և ընդմիշտ փակեց աչքերը։

Կամիկաձեները փառաբանվում էին որպես հերոսներ, նրանց համար աղոթում էին տաճարներում։ Մինչ օրս ճապոնական Կյուսյու կղզում գտնվում են մահապարտներին նվիրված մի քանի թանգարաններ, որովհետև, որպես կանոն, նըրանք հենց այդտեղից են մեկնել գիտակցված մահի։

Անցել Է գրեթե 60 տարի, ինչ ճապոնացիները հրաժարվել են կամիկաձեների «մարտավարությունից»։ Երբ հեռուստատեսությամբ հայտնվում են հաղորդագրություններ, որ արաբական, պաղեստինական, չեչենական ահաբեկիչ-կամիկաձեները պայթեցրել են հերթական շինությունը, նախկին ճապոնական կամիկաձեները ձեռքում սեղմում են կատանան (սամուրայական թուրը)։ Բանը նրանում է, որ իսկական կամիկաձեները հարձակվում էին բացառապես զինվորական օբյեկտների վրա, իսկ այսօրվա ահաբեկիչ-կամիկաձեների գլխավոր նպատակը որքան հնարավոր է շատ խաղաղ բնակիչ սպանելն է։

Կենդանի մնացած կամիկաձեները հավաստիացնում են, որ իրենց մեթոդներն արմատապես տարբերվում Էին այսօրվա ահաբեկիչ-մահապարտների հարձակումներից։ Նրանք վիրավորվում են, որ կամիկաձե բառն սկսել են գործածել ոչ տեղին։ Կամիկաձեները զոհում էին իրենց կյանքը հայրենիքի սիրուց մղված, իսկ մահապարտ-ահաբեկիչները ենթարկվում են ատելությանը եվ վրեժին։ Ճապոնական կրոնը հետմահու ոչ մի պարգև չէր խոստանում, իսկ իսլամը շահիդներին երկնային արքայություն է խոստանում։ Կամիկաձեները կամավոր էին գնում ծառայության, իսկ շահիդներին հաճախ դրան մղում է փողը։

Շահիդ

Մուսուլմանական կամիկաձե-մահապարտներին անվանում են նաև շահիդներ։ Շահիդ բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է վկա։

Ընդհանրապես, շահիդներ են համարվում գյավուրների (անհավատների) հետ պատերազմում զոհված մուսուլմանները՝ անկախ նրանից՝ սպանվել են գյավուրի կողմից, թե ուղղակի ընկել են ձիուց։

Ինքնասպան-շահիդների համար առանց հերթի երաշխավորված է մուտքը դրախտ։ Սա, թերևս, գլխավոր պատճառն է, որով առաջնորդվում են մուսուլմանական մահապարտները։

Շահիդներին թաղելուց առաջ չեն լողացնում, եթե միջնադարում կռվի դաշտում ուղղակի չէին հասցնում դա անել, ապա այսօր ռումբից պայթած մահապարտներից նախ շատ քիչ բան է մնում, և հետո՝ արյունն ամենաառաջին ու ազդեցիկ «վկան» է դրախտում։ Իհարկե, անհրաժեշտ Է հարգել յուրաքանչյուր կրոն ու հավատ, բայց հետաքրքիր է՝ ինչպիսի վայր է այդ մուսուլմանական դրախտը, որտեղ մարդասպանների են հրավիրում։

Ահաբեկիչ-մահապարտ ցանկացած մեկը չի կարող դառնալ, որպես կանոն, նրանց ընտրում են ծանոթների շրջանից։ Նրանք պետք է վստահելի լինեն, որպեսզի հարկավոր պահին թուլամորթ չգտնվեն և չդավաճանեն ընկերներին։ Նմանօրինակ ինքնազոհողությունը հատուկ հոգեբանական եվ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում։ Ապագա շահիդների համար նշանակվում են հատուկ ուսուցիչներ, որոնք հիմնականում լինում են ջիհադի հետեվորդ մուսուլմանական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանցից մեկը Հզբոլլահի առաջնորդներից շեյխ Ալ-Հարբան է. «Դու սկսում ես ապրել միայն այն ժամանակ, երբ սպանում ես քո «եսը»,-ապագա մահապարտին անընդհատ կրկնում է նա։- Այդ «եսը» դիմակավորված սատանան է։ Կսպանես նրան և կփրկես քեզ։ Մուսուլմանը երջանիկ է, քանի որ կարող է լիովին վերացնել իր «եսը»»։

Պատկեր:Ahabekchutyun-05.jpg

Մահապարտի հետ հոգեբանական աշխատանքներ տանելու ընթացքում կազմակերպում են նաև նրա «թաղումը»։ Դա կատարվում է նրա համար, որ շահիդը տեսնի, թե ինչպիսի փառքով Է թաղվելու։ Հետո ինքնասպանները տեսագրում են իրենց վերջին խոսքը, որտեղ բացատրում են,թե ինչու են դիմում այդ քայլին։ Գրում են հրաժեշտի նամակներ։ Այդ ամենը հոգեբանորեն տրամադրում Է ահաբեկչության։ Այլ կերպ ասած՝ մահապարտի նախապատրաստումը գիտակցության փոփոխության բարդ ընթացք Է, ինչի արդյունքում նրան այնպիսի վիճակի են բերում, որ նա սկսում է աշխարհն ընկալել որպես դժոխք և մտածում Է դրա անհապաղ վերացման մասին։ Եվ դա միայն ինքը կարող է անել՝ հանուն իր պատերազմող ընկերների, որովհետև նրանց վերջին հույսն է։ Նրան չի հետաքրքըրում, թե ինչ կմտածեն իր մասին այդ ամենը դատապարտող այն «խղճուկ մարդուկները», որոնք չեն մտնում իր եղբայրական շրջապատի մեջ։ Վաղը բոլորը կհասկանան իրեն եվ կգնահատեն իր հերոսությունը։ Իսկ այսօր մնում է կապել պայթուցիկներով գոտին և ...

Ահաբեկիչներից շատերը «գործի գնում են» միանգամայն սթափ վիճակում։ Թմրադեղերի օգտագործումը հիմնականում արգելվում է. ինչ էլ լինի, ահաբեկություն կազմակերպելու համար սթափ ուղեղ է հարկավոր, հատուկ ուշադրություն, իսկ թմրադեղ օգտագործած մարդը կարող է ձախողել ամբողջ օպերացիան։ Շահիդների նախապատրաստումն անցկացվում Է հատուկ ճամբարներում։ Ամերիկյան տվյալներով՝ միայն Լիբանանում գոյություն ունի 23, իսկ Պաղեստինում՝ 10 նմանատիպ ճամբար։ Լուրեր են պտտվում, որ այդպիսի ճամբարներ սկսել են ստեղծվել նաև ԱՊՀ տարածքում։ Ինչ վերաբերում է Չեչնիային, ապա այնտեղ գոյություն ունի հատուկ «շահիդների վաշտ», որը կոչվում Է «Ռիյադուս Սալիխին»։

Շահիդներն ահաբեկությունների դիմում են ոչ միայն վրեժից ու ատելությունից դրդված կամ դրախտում հայտնվելու ակնկալիքով, նրանցից շատերը հաճախ այդ ձևով փորձում են իրենց ընտանիքներին դուրս բերել ֆինանսական ծանր պայմաններից։ Նմանօրինակ ինքնասպանություններն ահաբեկչական կազմակերպությունները գնահատում են 25 000-100 000 դոլար (2006թ-ի դրությամբ), որը շահիրների մահից հետո փոխանցվում է նրանց ընտանիքներին։

Գումարի համար պայմանավորվում են նախօրոք, իսկ դրա չափը կախված է տվյալ ահաբեկչական կազմակերպության ֆինանսական վիճակից և ահաբեկության կարևորությունից։ «Սա արդեն պայքար չէ, սա սպանություն է»,– շահիդների ահաբեկությունների մասին «Լոս Անջելես Թայմզի» էջերից այսպես է արտահայտվում մի նախկին ճապոնական կամիկաձե։