«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 65 interwiki links, now provided by Wikidata on d:q45621 (translate me)
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Potter-GuatilCR2003.jpg|thumb|right|250px|Ձեռքով և դանակով աշխատելու համար նախատեսված խեցեգործական սարք]]
Խեցեղենի արտադրությունը սիլիկատային արդյունաբերության ճյուղերից է:Դրա հիմնական արտադրանքներն են ճենապակին և խեցին:
'''Խեցեգործություն''', բրուտագործություն, կավագործություն, [[կավ]]ի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև [[օքսիդ]]ների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման պրոցես: Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում: Ակզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն: Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, [[զարդանախշ]]երի, [[դաջվածք]]ների, [[հիերոգլիֆ]]ների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց:
Խեցեղենի արտադրությունը հենված է բնական սիլիկատի` բարձր ջերմաստիճաններում թրծվելու վրա:

==Պատմական ակնարկ==
Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է [[Տրիպոլի]]ի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ): [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված [[աղյուս]]ը, [[Բաբելոն]]ում, [[Եգիպտոս]]ում և [[Իրան]]ում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ: Հին [[Չինաստան]]ում բարձրորակ սպիտակ կավից (կաոչին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը:

==Խեցեգործությունը Հայաստանում==
===Ուրարտական դարաշրջանում===
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (терракота) արձանիկները: [[Հայաստան]]ի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Մ. թ, ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը: Մ. թ. ա. III հազարամյակում Հայաստանում ([[Մեծամոր]]), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը: Վաղ բրոնզի դարին անցումը խեցեգործության մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, զարդանախշի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները:

Մ. թ. ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ:
Խեցեղեն նյութը բաժանվում է երեք խմբի.
# Շրեշ բլուրի, գունավոր անգորներ և սևափայլ խեցի՝ իրանի կենտրոնում ակոսավոր նախշերով (հավանաբար բուսաէլատկերներ կամ խորհրդանշական-կոսմոգենիկ նշաններ):
# Կառնուտ—Վանաձթրի, սևափայլ խեցի՝ դեղնավուն անգոբներ և նրբագիծ նախշերով իրեր:
# Կարազ-Արծնի, սևափայլ, չոր կավի վրա քերծված գծանկարով և ճշգրիտ զոլավոր նախշերով իրեր, որոնք համատեղվում են կենդանակերպ ամանեղենի հետ:

Երևան է գալիս արդեն գունազարդ խեցեղենը, որի դերը այնքան մեծ է եղել միջին բրոնզի դարում (մ. թ. ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածը անվանել է «գունազարդ խեցու» դարաշրջան: Այստեղ գերիշխում է միագույն և երկգույն՝ սև-սպիտակ, սև-կարմիր, սև-դարչնագույն զարդերով խեցեղենը: Միջին բրոնզի դարի կեսին գունազարդ խեցռն զուգահեռաբար տեղ է գտնում սևատայլ անոթների կողքին, որոնք դաջված են կետանախշերով և ընդելուզված սպիտակ ու կարմիր մածուկով: Միջին բրոնզի դարի շրջանում ծեփումը համադրվում է քանոնի և կարկինի միջոցով փորագրման տեխնիկային:

Ուշ բրոնզի դարաշրջանը (մ. թ. ա. XI—X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ. թ. ա. X-VI դդ.) խեցեգործությանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ ([[որս]]ի, [[պաշտամունք]]ի) պատկերներով անոթների արտադրությունը: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով:

===Հելլենիզմի դարաշրջանում===
[[Հելլենիզմի դարաշրջան]]ի (մ. թ. ա. Ill—I դդ.) [[Հին Հայաստան]]ի խեցեգործությունը վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը: Այս շրջանում տարածում ես գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ: Հատկապես մեծ նշանակություն է ստանում շինարարական խեցին, որի բեկորներից հայտնաբերվել է [[Արտաշատ]]ի և [[Գառնի]]ի պեղումների ժամանակ: I—III դդ. Հայաստանի նյութական մշակույթդ մասին եղած տեղեկությունները սակավ են:

===Վաղ միջնադարում և միջնադարում===
Մինչդեռ վաղ միջնադարի (IV—IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված [[Դվին]]ի և [[Զվարթնոց]]ի պեղումներից: Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը: IX—XIII դդ. [[Հայաստան]]ի քաղաքները ([[Դվին]], [[Անի]]) դառնում են խեցեգործական խոշոր կենտրոններ, այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները, ինչպես նաև Հայաստանի զանազան վայրերում հայտնաբերված միջնադարյան խեցեղենը: [[Դվին]]ը, ի տարբերություն Անիի «կոպիտ» խեցեղենի, աչքի էր ընկնում իր փոքրահատիկ բեկորներով, ամուր, նուրբ իրերով: Այս շրջանում հայտնի է նաև առավել «հասարակ» խեցեղենը, որը, սակայն, որակապես գիշում մյուս տեսակներին: Դրանցից են դրվագված, կենդանակերպ, գոտեզարդ, կարմրափայլ կարասները և մետաղյա կաղապարով ձուլածո ձվաձև անոթները: Ջնարակված ափսեների և թասերի հատակը, բացի գծանախշից, զարդարվում էր նաև մարդկային և առասպելական կենդանիների պատկերներով:

X—XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ [[հախճապակի|հախճապակու]] արտադրությունը: Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի: Հատուկ տեղ ունեին նրբապատ, փորագրված ցանցկեն թասերը: Ավելի ուշ շրջանում ([[XIII դար]]) արտադրվում են վերադիր դիմաքանդակներով երկնագույն և կապույտ հախճապակե սկահակներ: Սկսած [[XIII դար]]ից, թաթար-մոնղոլական, այնուհետև թուրք-սելջուկյան արշավանքների հետևանքով, [[Հայաստան]]ի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է խեցեգործության հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը: Չնայած դրան, XIII —XVIII դդ. [[Սպահան]]ի, [[Իկոնիա]]յի հայ խեցեգործ վարպետները պատրաստում Էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր: [[XVII դար]]ում, երբ խեցեգործությունը Թուրքիայում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահյան ([[Կուտինա]]), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր: Քյոթահյայի վարպետները իրենց աշխատանքներում թուրքական զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ և սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաև մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը: Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում Եվրոպա, որի շնորհիվ Քյոթահյան հռչակված էր իբրև «Արևելքի Սևր»:

===Սովետական Հայաստանում===
Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ սովետական խեցեգործությունը զարգացել է [[1950]]-ական թթ. կեսից: Մինչև այդ կարելի է միայն նշել գյուղի և քաղաքի շուկան մատակարարող ժողովրդական բրուտագործությունը, որը բացառապես կրկնում էր կժերի, ամանների, «պուլիկների»՝ դարերի ընթացքում մշակված ձևերը: Խեցեգործության առաջնթացին նպաստեց [[Երևան]]ի հախճապակու գործարանը (հիմնադրվել է [[1954]] թ.-ին), որը երկրի [[հախճապակի|հախճապակու]] և [[ճենապակի|ճենապակու]] մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով: Այս գործարանում արտադրված կժերը, ջրամանները և ավանդական զարդերով դեկորատիվ [[ափսե]]ները, [[մանրաքանդակ]]ը (Հ. Սիմոնյանի «Հայկական ժողովրդական պարեր» արձանաշարը) կիրառական արվեստի ուշագրավ երևույթերից են: Հանրապետությունում խեցեգործության զարգացմանը նպաստել է նաև Հայկ. ՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծված ([[1958]]) խեցեգործական փորձարարական արհեստանոցը: Արվեստանոցի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ են տարվել տեղական կավի որակի ուսումնասիրման, ներկանյութերի փորձանմուշների ստուգման, թրծման կանոնների մշակման ուղղությամբ, ուսումնասիրվել են ազգային ձեռքբերումները: Նոր կադրերի պատրաստման առումով խեցեգործության զարգացումը խթանեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում ստեղծված ([[1958]]) խեցեգործական բաժինը: [[1960]]-ական թթ. ստեղծվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան [[Մատենադարան]]ի ինտերիերի սևաթույր անոթները (հեղ.՝ Հ. Բդեյան), Հայաստանի գեղարվեստական ֆոնդի դեկորատիվ սկուտեղները և հուշանվերները, փոքրաքանակ, զուսպ զարդապատումով ազգագրական բնույթի արձանիկները (հեղ.՝ Ռ. Շահվերդյան): Այդ տարիներին մեծ տարածում է գտել [[հրակավ]]ը, որի պլաստիկությունը, տեխնոլոգիական հատկությունները, կապտավուն մակերեսը զուգադրվել են ղեկորատիվ-կիրառական արվեստի առաջադրած խնդիրներին: Այն մուտք է գործել ճարտարապետական միջավայր, հասարակական [[ինտերիեր]]ներ, [[պուրակ]]ներ, [[փողոց]]ներ և [[հրապարակ]]ներ: Փաստորեն առաջ են եկել կոմպլեքս նախագծման, [[արվեստ]]ի և ճարտարապետության համադրման խնդիրներ: Այդ նոր միտումների վկայություններ են Գաբրիել Սունդուկյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ձմեռային այգու, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում գտնվող ծաղկի խանութների (երկուսի հեղ.՝ Հ. Բդեյան), Երևանի շախմատի տան և«Արգիշտի» սրճարանի ձևավորումները (հեղ.՝ Հ. Բդեյան, Դ. Բաբայան): Սովետահայ խեցեգործությանը բնորոշ են մոնումենտալ ճարտարապետական ձևերը, ինչպես նաև կամերային բնույթի աշխատանքներ, որոնք ունեն առավել դեկորատիվ, քան կիրառական նշանակություն:

Ինչպես հայ, այնպես էլ սովետական խեցեգործների համար մի այլ դպրոց էին ՍՍՀՄ նկարիչների միության նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործական հատուկ բազաները (մասնավորապես [[Ձինտարի]]ն, [[Լատվիա]]), ուր աշխատելու էին մեկնում ստեղծագործական խմբեր: Այստեղ արվեստագետները փորձի փոխանակում էին կատարում, փորձանմուշներն իրականացնում արտադրական բազաներում: [[1960]]-ական թթ. ՍՍՀՄ-ը ներգրավվում է Խեցեգործների միջազգային ակադեմիա ([[Ժնև]]): Սովետական խեցեգործ վարպետները ցուցադրվում են նաև [[Ֆաենցա]]յի ([[Իտալիա]]) ամենամյա [[ցուցահանդեսներ]]ում, որոնց մասնակցում են նաև հայ ստեղծագործողները:

== Խեցեգործական արտադրություն ==
Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության: Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված: Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ [[ճենապակի]], [[հախճապակի]]) խեցեղեն: Խեցեգործության հիմնական հումքը [[կավ]]ն է և [[կաոլին]]ը: Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են [[դաշտային սպաթ]]ները և [[քվարց]]ը:

Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են
* փոշենման,
* պլաստիկ,
* հեղուկ:

Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից: Պարզ ձև ունեցող շինվածքները ([[հրակայուն աղյուս]], [[երեսպատման սալիկ]]ներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում: Որմնանյութերը ([[աղյուս]], երեսպատման սալիկներ, [[կղմինդր]]) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում: Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում: Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը: Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը: Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը [[թրծում]]ից առաջ պատում են [[ջնարակ]]ով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000—1400°C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ:


{{art-stub}}
{{ՎՊԵ|Ceramics}}
{{ՎՊԵ|Ceramics}}
[[Կատեգորիա:Խեցեգործություն| ]]
[[Կատեգորիա:Խեցեգործություն| ]]

05:09, 20 Հունիսի 2013-ի տարբերակ

Ձեռքով և դանակով աշխատելու համար նախատեսված խեցեգործական սարք

Խեցեգործություն, բրուտագործություն, կավագործություն, կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման պրոցես: Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում: Ակզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն: Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերի, դաջվածքների, հիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց:

Պատմական ակնարկ

Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ): Մերձավոր Արևելքի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված աղյուսը, Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոչին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը:

Խեցեգործությունը Հայաստանում

Ուրարտական դարաշրջանում

Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (терракота) արձանիկները: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Մ. թ, ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը: Մ. թ. ա. III հազարամյակում Հայաստանում (Մեծամոր), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը: Վաղ բրոնզի դարին անցումը խեցեգործության մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, զարդանախշի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները:

Մ. թ. ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ: Խեցեղեն նյութը բաժանվում է երեք խմբի.

  1. Շրեշ բլուրի, գունավոր անգորներ և սևափայլ խեցի՝ իրանի կենտրոնում ակոսավոր նախշերով (հավանաբար բուսաէլատկերներ կամ խորհրդանշական-կոսմոգենիկ նշաններ):
  2. Կառնուտ—Վանաձթրի, սևափայլ խեցի՝ դեղնավուն անգոբներ և նրբագիծ նախշերով իրեր:
  3. Կարազ-Արծնի, սևափայլ, չոր կավի վրա քերծված գծանկարով և ճշգրիտ զոլավոր նախշերով իրեր, որոնք համատեղվում են կենդանակերպ ամանեղենի հետ:

Երևան է գալիս արդեն գունազարդ խեցեղենը, որի դերը այնքան մեծ է եղել միջին բրոնզի դարում (մ. թ. ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածը անվանել է «գունազարդ խեցու» դարաշրջան: Այստեղ գերիշխում է միագույն և երկգույն՝ սև-սպիտակ, սև-կարմիր, սև-դարչնագույն զարդերով խեցեղենը: Միջին բրոնզի դարի կեսին գունազարդ խեցռն զուգահեռաբար տեղ է գտնում սևատայլ անոթների կողքին, որոնք դաջված են կետանախշերով և ընդելուզված սպիտակ ու կարմիր մածուկով: Միջին բրոնզի դարի շրջանում ծեփումը համադրվում է քանոնի և կարկինի միջոցով փորագրման տեխնիկային:

Ուշ բրոնզի դարաշրջանը (մ. թ. ա. XI—X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ. թ. ա. X-VI դդ.) խեցեգործությանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ (որսի, պաշտամունքի) պատկերներով անոթների արտադրությունը: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով:

Հելլենիզմի դարաշրջանում

Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. Ill—I դդ.) Հին Հայաստանի խեցեգործությունը վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը: Այս շրջանում տարածում ես գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ: Հատկապես մեծ նշանակություն է ստանում շինարարական խեցին, որի բեկորներից հայտնաբերվել է Արտաշատի և Գառնիի պեղումների ժամանակ: I—III դդ. Հայաստանի նյութական մշակույթդ մասին եղած տեղեկությունները սակավ են:

Վաղ միջնադարում և միջնադարում

Մինչդեռ վաղ միջնադարի (IV—IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից: Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը: IX—XIII դդ. Հայաստանի քաղաքները (Դվին, Անի) դառնում են խեցեգործական խոշոր կենտրոններ, այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները, ինչպես նաև Հայաստանի զանազան վայրերում հայտնաբերված միջնադարյան խեցեղենը: Դվինը, ի տարբերություն Անիի «կոպիտ» խեցեղենի, աչքի էր ընկնում իր փոքրահատիկ բեկորներով, ամուր, նուրբ իրերով: Այս շրջանում հայտնի է նաև առավել «հասարակ» խեցեղենը, որը, սակայն, որակապես գիշում մյուս տեսակներին: Դրանցից են դրվագված, կենդանակերպ, գոտեզարդ, կարմրափայլ կարասները և մետաղյա կաղապարով ձուլածո ձվաձև անոթները: Ջնարակված ափսեների և թասերի հատակը, բացի գծանախշից, զարդարվում էր նաև մարդկային և առասպելական կենդանիների պատկերներով:

X—XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը: Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի: Հատուկ տեղ ունեին նրբապատ, փորագրված ցանցկեն թասերը: Ավելի ուշ շրջանում (XIII դար) արտադրվում են վերադիր դիմաքանդակներով երկնագույն և կապույտ հախճապակե սկահակներ: Սկսած XIII դարից, թաթար-մոնղոլական, այնուհետև թուրք-սելջուկյան արշավանքների հետևանքով, Հայաստանի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է խեցեգործության հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը: Չնայած դրան, XIII —XVIII դդ. Սպահանի, Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում Էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր: XVII դարում, երբ խեցեգործությունը Թուրքիայում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահյան (Կուտինա), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր: Քյոթահյայի վարպետները իրենց աշխատանքներում թուրքական զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ և սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաև մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը: Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում Եվրոպա, որի շնորհիվ Քյոթահյան հռչակված էր իբրև «Արևելքի Սևր»:

Սովետական Հայաստանում

Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ սովետական խեցեգործությունը զարգացել է 1950-ական թթ. կեսից: Մինչև այդ կարելի է միայն նշել գյուղի և քաղաքի շուկան մատակարարող ժողովրդական բրուտագործությունը, որը բացառապես կրկնում էր կժերի, ամանների, «պուլիկների»՝ դարերի ընթացքում մշակված ձևերը: Խեցեգործության առաջնթացին նպաստեց Երևանի հախճապակու գործարանը (հիմնադրվել է 1954 թ.-ին), որը երկրի հախճապակու և ճենապակու մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով: Այս գործարանում արտադրված կժերը, ջրամանները և ավանդական զարդերով դեկորատիվ ափսեները, մանրաքանդակը (Հ. Սիմոնյանի «Հայկական ժողովրդական պարեր» արձանաշարը) կիրառական արվեստի ուշագրավ երևույթերից են: Հանրապետությունում խեցեգործության զարգացմանը նպաստել է նաև Հայկ. ՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծված (1958) խեցեգործական փորձարարական արհեստանոցը: Արվեստանոցի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ են տարվել տեղական կավի որակի ուսումնասիրման, ներկանյութերի փորձանմուշների ստուգման, թրծման կանոնների մշակման ուղղությամբ, ուսումնասիրվել են ազգային ձեռքբերումները: Նոր կադրերի պատրաստման առումով խեցեգործության զարգացումը խթանեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում ստեղծված (1958) խեցեգործական բաժինը: 1960-ական թթ. ստեղծվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ինտերիերի սևաթույր անոթները (հեղ.՝ Հ. Բդեյան), Հայաստանի գեղարվեստական ֆոնդի դեկորատիվ սկուտեղները և հուշանվերները, փոքրաքանակ, զուսպ զարդապատումով ազգագրական բնույթի արձանիկները (հեղ.՝ Ռ. Շահվերդյան): Այդ տարիներին մեծ տարածում է գտել հրակավը, որի պլաստիկությունը, տեխնոլոգիական հատկությունները, կապտավուն մակերեսը զուգադրվել են ղեկորատիվ-կիրառական արվեստի առաջադրած խնդիրներին: Այն մուտք է գործել ճարտարապետական միջավայր, հասարակական ինտերիերներ, պուրակներ, փողոցներ և հրապարակներ: Փաստորեն առաջ են եկել կոմպլեքս նախագծման, արվեստի և ճարտարապետության համադրման խնդիրներ: Այդ նոր միտումների վկայություններ են Գաբրիել Սունդուկյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ձմեռային այգու, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում գտնվող ծաղկի խանութների (երկուսի հեղ.՝ Հ. Բդեյան), Երևանի շախմատի տան և«Արգիշտի» սրճարանի ձևավորումները (հեղ.՝ Հ. Բդեյան, Դ. Բաբայան): Սովետահայ խեցեգործությանը բնորոշ են մոնումենտալ ճարտարապետական ձևերը, ինչպես նաև կամերային բնույթի աշխատանքներ, որոնք ունեն առավել դեկորատիվ, քան կիրառական նշանակություն:

Ինչպես հայ, այնպես էլ սովետական խեցեգործների համար մի այլ դպրոց էին ՍՍՀՄ նկարիչների միության նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործական հատուկ բազաները (մասնավորապես Ձինտարին, Լատվիա), ուր աշխատելու էին մեկնում ստեղծագործական խմբեր: Այստեղ արվեստագետները փորձի փոխանակում էին կատարում, փորձանմուշներն իրականացնում արտադրական բազաներում: 1960-ական թթ. ՍՍՀՄ-ը ներգրավվում է Խեցեգործների միջազգային ակադեմիա (Ժնև): Սովետական խեցեգործ վարպետները ցուցադրվում են նաև Ֆաենցայի (Իտալիա) ամենամյա ցուցահանդեսներում, որոնց մասնակցում են նաև հայ ստեղծագործողները:

Խեցեգործական արտադրություն

Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության: Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված: Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ ճենապակի, հախճապակի) խեցեղեն: Խեցեգործության հիմնական հումքը կավն է և կաոլինը: Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը:

Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են

  • փոշենման,
  • պլաստիկ,
  • հեղուկ:

Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից: Պարզ ձև ունեցող շինվածքները (հրակայուն աղյուս, երեսպատման սալիկներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում: Որմնանյութերը (աղյուս, երեսպատման սալիկներ, կղմինդր) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում: Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում: Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը: Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը: Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000—1400°C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ: