«Խաթթուսա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ «thumb|right|250px|Առյուծային դարպասները '''Խատտուսա''', Խատտուշաշ, հնագույն քաղաք Փո...»:
 
չ Arman musikyan տեղափոխեց էջը «Խատտուսա»-ից «Հատտուսա»: Ավելի ճիշտ անվանում
(Տարբերություն չկա)

06:36, 9 Հունիսի 2013-ի տարբերակ

Առյուծային դարպասները

Խատտուսա, Խատտուշաշ, հնագույն քաղաք Փոքր Ասիայում: Մ. թ. ա. XVIII — XII դդ.՝ խեթական պետության մայրաքաղաքը: Հայտնի է մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսից: Մ. թ. ա. XXIII դարի Խ-ի կառավարիչ Պամբասը մասնակցել է Աքքադի թագավոր Նարամսինի դեմ դաշինքին: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբին Փոքր Ասիայի առևտրական կարևոր կենտրոններից էր: Մ. թ. ա. XII դարի 2-րդ քառորդին ավերել են փռյուգիական ցեղերը: Ավերակները գտնվում են Անկարայից 150 կմ արևելք, Բողազքյոյի մոտ: Խատտուսան պեղել են 1861 թ.-ից: Խատտուսայից հայտնաբերած նյութական մշակույթի մնացորդները կարևոր են խեթական պետության պատմությունը ուսումնասիրելու համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։