«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Migrating 77 interwiki links, now provided by Wikidata on d:q11661 (translate me)
չ Բտթը՝ Հեռացրեց 1 ինտերվիքիի հղումները, հիմա հղումները հանդես կգան Վիքիդատայում՝ $ համարի տակ
Տող 20. Տող 20.
{{Link FA|tn}}
{{Link FA|tn}}


[[hu:Informatika]]
[[kk:Ақпараттық технология]]
[[kk:Ақпараттық технология]]

08:38, 2 Հունիսի 2013-ի տարբերակ

Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ կամ ՏՀՆՏ Տեղեկատվության և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները և IT Information Technology համար), խմբավորում են այն մեթոդները, որոնք օգտագործվում են հատկապես ինֆորմատիկայի, ինտերնետի և հեռահաղորդակցման տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու նպատակով։ Տարածվելով՝ նրանք ցույց են տալիս իրենց տնտեսական գործունեության մասնաբաժինը։

Պատմական ակնարկ

Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկերը տեքստի և «առանց լար» բառերի հետ։

Այսօր Ինտերնետը և հեռուստատեսությունը դարձել են հասանելի բջջային հեռախոսի վրա. վերջինս ծառայում է նաև որպես ֆոտոխցիկ։

XX դարի վերջին տասնամյակում ինֆորմատիկայի և հեռահաղորդակցման մոտեցումը նպաստում են բաղադրիչների փոքրացմանը, որոնք թույլ են տալիս 2000 թվականից սկսած արտադրել «բազմաֆունկցիոնալ» ապարատներ՝ մատչելի գներով։

ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում տրաֆիկի դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի գլոբալ մոնիթորինգ կամ կենսական բազմազանություն, ակտիվ դեմոկրատիայից անցնելով առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարման, ցանցի, մեքենայացման և զինվորական գործածության, իհարկե չմոռանալով աջակցությունը հաշմանդամներին, (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ), ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակությունների գործունեության մեջ։ Ոմանք էլ վախենում են կորցնել իրենց սեփական ազատությունը (Big Brother-ի էֆեկտ, անցանկալի և նշանառված գովազդի աճող ինքնակոչություն…).

Հետազոտողները համաձայն են այն մտքի հետ, որ ՏՀՏ-ները պետք է զարգանային և հիմքը հանդիսանային նոր քաղաքակրթական հարացույցի։

Տերմինալոգիայի աճը

Ինտերնետի, և մասնավորապես համաշխարհային սարդոստայնի գալուստն, որպես զանգվածային լրատվական միջոցներ, ինչպես նաև բլոգների, վիքիների, կամ Peer to Peer տեխնոլոգիաների հաջողությունը տալիս են ՏՀՏ-ներին հասարակայնության չափսեր։ ժերար Այաշն իր Մեծ շփոթմունքում խոսում է «հիպեր տեղեկատվությունից»՝ ընդգծելու համար նոր տեխնոլոգիաների մարդաբանական բախումը։ Բազմաթիվ Ինտերնետ օգտագործողներ դիտում են Ինտերնետը որպես հարաբերման տեխնոլոգիա (ՀՏ)։ ժոել դը Ռոսնեյը նորից օգտագործեց այս արտահայտությունը Պրոնետարիատի ապստամբությունում. զանգվածային լրատվական միջոցների փոխարեն զանգվածային լրատվամիջոցներ։ Կաղապար:Link FA