«Լաբիրինթոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Լաբիրինթոս''' ({{lang-grc|λαβύρινθος}}), բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց: Հույն հեղինակները...»:
 
չNo edit summary
Տող 3. Տող 3.
Լաբիրինթոս է կոչվում նաև գունավոր քարերից ձևավոր շարված հատակ: Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII—XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քանի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Աենտ-Օմեր ևն): Նման տիպի լաբիրինթոսներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի Լ.):

Փոխաբերական առումով լաբիրինթոս նշանակում է խառնակ, անելանելի վիճակ:
Փոխաբերական առումով «լաբիրինթոս» նշանակում է խառնակ, անելանելի վիճակ:

{{ՀՍՀ}}

10:29, 31 Մայիսի 2013-ի տարբերակ

Լաբիրինթոս (հին հունարեն՝ λαβύρινθος), բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց: Հույն հեղինակները (Հերոդոտոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ) հիշատակում են մի քանի լաբիրինթոսներ: Կրետե կղզու լաբիրինթոսը (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ ավանդազրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Դեդալոսը: Եգիպտոսի լաբիրինթոսը (Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հազար սենյակ, հավանորեն կառուցվել է Ամենեմհետ III փարավոնի Ժամանակ (մ. թ. ա. XIX դ.): Սամոս կղզու լաբիրինթոսը (մ. թ. ա. VI դ.) կառուցել է Պոլիկրատոս միապետը: Իտալիկյան լաբիրինթոսը (Կլուզիում քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրիայի Պորսենոս թագավորի (մ. թ. ա. VI դ.) դամբարանը:

Լաբիրինթոս է կոչվում նաև գունավոր քարերից ձևավոր շարված հատակ: Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII—XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քանի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Աենտ-Օմեր ևն): Նման տիպի լաբիրինթոսներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի Լ.):

Փոխաբերական առումով «լաբիրինթոս» նշանակում է խառնակ, անելանելի վիճակ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։