«Ջազը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30. Տող 30.


[[Կատեգորիա:Երաժշտական ոճեր]]
[[Կատեգորիա:Երաժշտական ոճեր]]
[[Կատեգորիա:Հայկական մշակույթ]]

10:04, 25 Մայիսի 2013-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-23 09:43:18 ֆորմատով


Ջազը Հայաստանում
Ծագման երկիր Հայաստան

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից: 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում եին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայնտի խումբը համարվում եր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ եր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում: Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը` կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն եր Ցոլակ Վարդազարյանը:

1950-1960- ական թվականներին Սովետական Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ: Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր: Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին: 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ` Դավիթ Ազարյան և Արտաշես Քարթալյան, կիթառահար Բորիս Անդրեասյան, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը:

1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Սովետական Միությունում: Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինը ԽՍՀՄ ջազային նվագախմբերից մեկնեց ԱՄՆ: Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին: Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջաղ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ: 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը:

1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տատևիկ Հովհաննիսյանը: Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ: Տարիներ շարունակ իրեն տրվում եր Սովետական Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը:

1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո:

1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը` կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի-քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ: