«Սևան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 90. | Տող 90. | ||
== Քույր քաղաքներ == |
== Քույր քաղաքներ == |
||
* {{Դրոշ|Լեհաստան}} [[Բրոդնիցա]], [[Լեհաստան]] |
* {{Դրոշ|Լեհաստան}} [[Բրոդնիցա]], [[Լեհաստան]] |
||
* {{Դրոշ|Ֆրանսիա}} [[ |
* {{Դրոշ|Ֆրանսիա}} [[Գրենոբլ]], [[Ֆրանսիա]] |
||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
13:55, 13 Մայիսի 2013-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Սևան | ||
Սևանա լճի տեսարան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Գեղարքունիքի | |
Քաղաքապետ | Ռուդիկ Ղուկասյան | |
Հիմնադրված է | 1842 թ. | |
Այլ անվանումներ | մինչև 1935 — Ելենովկա | |
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | |
Մակերես | 17,75 կմ² | |
ԲԾՄ | 1 900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 24060 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սևանցի | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +374 (261) | |
Փոստային դասիչ | 1501-1505 | |
Պաշտոնական կայք | sevancity.am | |
| ||
Սևանը քաղաք է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 66 կմ հյուսիս-արևելք։Բնակավայրը 1842թ-ին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա`ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի` Ելենայի: 1935թ. այն վերանվանվեց Սևան: 1961թ. բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967թ.-ին` հանրապետական ենթակայության: Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը:2005թ-ին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7հա հողատարածք: Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում: Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է: Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ: Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում: Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում: [1][2] 2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը:
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք: Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային: Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական և «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները: Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան: Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է: Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ: «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները` ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով: Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները: Համագործակցության ոլորտներն են` տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում: Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր: Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003թ-ին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ: Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը: Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ: Զբաղվածությունը Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում: Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում:
Քույր քաղաքներ
Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 290.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 173.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|
|