«Կաթնագեղձեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Կաթնագեղձերը կամ կրծքագեղձերը (լատ. ''glandula mammaria կամ mamma'') իրենց ծագումով ձևափոխված մաշ...»:
 
Տող 34. Տող 34.


* [http://www.medlib.am/ ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան]
* [http://www.medlib.am/ ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան]

[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]

07:49, 5 Մայիսի 2013-ի տարբերակ

Կաթնագեղձերը կամ կրծքագեղձերը (լատ. glandula mammaria կամ mamma) իրենց ծագումով ձևափոխված մաշկային քրտնագեղձեր են: Սակայն ֆունկցոնալ նշանակությամբ դասվում են իգական ռեպրոդուկտիվ համակարգին, քանի որ ապահովում են երեխայի բնական սնուցումը անմիջապես ծննդից հետո, երբ դադարում է նրա կողմից նյութերի ընդունումը ընկերքային արյան միջոցով:

Զարգացումը

Պտղի կաթնագեղձերը հիմնադրվում են 8–10 սմ երկարությամբ մարմնի երկայնքով ձգվող էպիդերմիայի երկու երկայնակի խտրոցների տեսքով («կաթնային գծեր»): Այդ հաստացումներից ներքև՝ մեզենքիայի մեջ, ներաճում են էպիթելային ձգաններ՝ սկզբում խիտ, ապա դիստալ ծայրերում ճյուղավորված կաթնագեղձերի սաղմեր: Արական օրգանիզմում կաթնագեղձերը մնում են ինֆանտիլ ոջղ կյանքի ընթացքում:

Կառուցվածքը

Կաթնագեղձերը զույգ սիմետրիկ օրգաններ են: Տեղակայված են կրծքավանդակի առաջնային պատի կրծոսկրի երկու կողմերում: Վերին սահմանը 3-րդ կողն է, միջին սահմանը կրծոսկրի եզրը, ստորին սահմանը 7-րդ կողն է: Իսկ առաջնային սահմանը միչև 7-րդ կողն է, իսկ առաջնային սահմանը մինչև անութային: Կաթնագեղձը կենտրոնական մասում առաջացնում է պտուկը, որի վրա կա 12-15 կաթնածորան: Պտուկը պիգմենտավորված է, որը ավելի է մգանում: Սեռահասուն կնոջ մոտ յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից՝ բաժանված փուխր շարակցական և ճարպային հյուսվածքների ենթաշերտերով: Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները: Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում: Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ: Ունեն կծկվելու հատկություն: Հղիության երկրորդ կեսում գեղձային բջիջները սկսում են արտադրել սեկրետ և ծննդաբերելուց ոչ շատ առաջ սկսվում է խիժի (colostrum) արտազատումը: Լիարժեք կաթի ինտենսիվ արտադրությունը սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրերին:

Կրծքագեղձի արյան շրջանառությունը ապահովվում է միջկողային զարկերակներից: Դեպի գեղձի բլթակները ստեղծում են մազանոթային ցան: Երակային շրջանառությունը գնում է միչև անութային փոսը: Կրծքագեղձերը ունեն կենտրոնական և ծայրամասային և ավշային շրջանառություն:

Կաթ

Կաթ բարդ ջրային էմուլսիա է, որի կազմի մեջ մտնում են ճարպի կաթիլներ (կաթի տրիգլիցերիդ, ինչպես նաև տրիգլիցերիդների նախորդները հանդիսացող ճարպաթթուներ), սպիտակուցներ (կազեին, լակտոգլոբուլին և լակտոալբումին), ածխաջրեր (այդ թվում կաթի համար սպեցիֆիկ դիսախարիդներ – լակտոզա կամ կաթնաշաքար), աղեր և ջուր: Այդպիսի բազմաբաղադրիչ գեղձազատուկի արտադրման հնարավորությունը ենթադրում է գեղձային բջիջների ուլտրակառուցվածքների բարդացում: Լակտոցիտների մեջ լավ է զարգացած հատիկավոր և ոչ հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը, որը կազմված է խողովակիկներից և ցիստերներից: Լակտացիաներում լավ զարգացած Գոլջիի համալիրում ավարտվում է կազեինի գոյացումը ու խտացումը, ինչպես նաև լակտոզայի սինթեզը, որին նպաստում է հատուկ ֆերմենտի՝ լակտոսինթետազայի առկայությունը: Բացի այդ լակտոցիտներում հայտնաբերվում են միկրոտուբուլներ և միկրոֆիլամենտներ, հատկապես ցիտոպլազմայի ապիկալ մասերում: Ենթադրվում է, որ միկրոտուբուլները օժանդակում են սեկրետոր պրոցեսների տեղափոխումը դեպի լակտոցիտի ապիկալ եզրը: Կաթի սինթեզված բաղադրամասերի արտադրման ժամանակ մեծ չափերի հասած ճարպային կաթիլները տեղաշարժվում են դեպի ապիկալ թաղանթ և շրջապատելով նրան՝ ներքաշում են դեպի լակտոցիտի եզր: Էքստրուզիայի ընթացքում ճարպային կաթիլը ապիկալ թաղանթի՝ նրան շրջապատող մասի հետ բացվում է և ընկնում խոռոչ: Ալվեոլի խոռոչում ճարպի կաթիլը տրոհվելով փոխակերպվում է էմուլսիայի, որին ավելանում են կազեին, լակտազա և աղ, այսինքն ձևավորվում է կաթ, որով լցվում է ալվեոլի խոռոչը: Ալվեոլի դատարկվելուն և կաթի անցմանը կաթնային ուղիներ՝ նպաստում են աստղաձև միոէպիթելային բջիջների կծկումը: Լակտացիայի շրջանի ավարտումով կաթնագեղձը ենթարկվում է ինվոլյուցիայի, սակայն նախորդ հղիության ժամանակ գոյացած ալվեոլների մի մասը պահպանվում է:

Տարիքային փոփոխությունները

Սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ սկսվում է կաթնագեղձերի ինտենսիվ զարգացումը: Ճյուղավորված գեղձային խողովակներից տարբերակվում են սեկրետոր բաժինները՝ ալվեոլներ կամ ացինուսներ: Սեռական ցիկլի ընթացքում սեկրետոր ակտիվությունը բարձրանում է օվուլյացիայի շրջանում և նվազում դաշտանի ժամանակ: Օվարիալ հորմոնների գոյացման ավարտից հետո՝ կլիմակտերիկ շրջանի սկսվելուց կամ ավարտից հետո, կաթնագեղձը ենթարկվում է ինվոլյուցիայի:

Կաթնագեղձերի ֆունկցիայի կարգավորումը

Օնտոգենեզում կաթնագեղձի սաղմերը սկսում են ինտենսիվ զարգանալ սեռական հասունացման սկսվելուց հետո, երբ էստրոգենների աճի զգալի ավելացման արդյունքում սահմանվում են դաշտանային ցիկլերը, և ակտիվորեն զարգանում են իգական սեռական երկրորդային հատկանիշները: Սակայն կաթնագեղձերը լրիվ զարգացման և վերջնական տարբերակման հասնում են միայն հղիության ժամանակ: Արգանդի էնդոմետրիումի մեջ սաղմի ինպլանտացիայի պահից կաթնագեղձերի բլթակներում աճում են ալվեոլային ուղիներ, որոնց ծայրերում ձևավորված են ալվեոլներ: Հղիության երկրորդ շրջանում ալվեոլներում սկսվում է խիժի գեղձազատումը: Լիարժեք կաթի արտադրումը սկսվում է երեխայի ծննդի առաջին օրերին: Գործող կաթնագեղձերի գործունեության կարգավորումը իրականացվում է երկու հիմնական հորմոններով՝ ադենոհիպոֆիզար պրոլակտինով (լակտոտրոպ հորմոն)և դոֆամինով:

Հղումներ