«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.
* Հայտերը լրացնելու օրը, ''երեխանե՛ր'', փետրվարի 23-ն է։
* Հայտերը լրացնելու օրը, ''երեխանե՛ր'', փետրվարի 23-ն է։
* Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, ''երեխանե՛ր''։
* Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, ''երեխանե՛ր''։
* -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ:
* -''Արա'մ'', ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ:


==Որոշիչ լրացումով==
==Որոշիչ լրացումով==

11:21, 21 Ապրիլի 2013-ի տարբերակ

Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։

Օրինակներ

  • Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
  • Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին:

Դիրքը նախադասության մեջ

Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։

  • Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։
  • -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ:

Որոշիչ լրացումով

Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝

  • Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
  • Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։

Ձայնարկության հետ

Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝

  • Ա՛յ տղա, շրջվի՛ր։

Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։

  • Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։