«Միլան (ֆուտբոլային ակումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Fix URL prefix
Տող 218. Տող 218.
{| class="wikitable" border="1"
{| class="wikitable" border="1"
|-
|-
!Պաշտոն<ref>[http://http://http://www.acmilan.com/en/teams/staff COACHING STAFF SEASON 2012 / 2013] AC Milan</ref>
!Պաշտոն<ref>[http://www.acmilan.com/en/teams/staff COACHING STAFF SEASON 2012 / 2013] AC Milan</ref>
!Անձնակազմ
!Անձնակազմ
|-
|-

03:57, 8 Ապրիլի 2013-ի տարբերակ

Միլան
Ամբողջական անուն Associazione Calcio Milan
Միլան Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Կարմիր-սևեր, Ռոսոներներ
Գույներ Կարմիր-սև-ճերմակ
Հիմնադրում Դեկտեմբերի 16, 1899 թ.
Երկիր Իտալիա Իտալիա
Քաղաք Միլան
Մարզադաշտ Սան Սիրո
Տարողունակություն 80,018
Նախագահ Իտալիա Սիլվիո Բերլուսկոնի
Մարզիչ Իտալիա Մասիմիլիանո Ալլեգրի
Ավագ Իտալիա Մասիմո Ամբրոզինի
Կայք
Լիգա Սերիա A (Իտալիա)
2012/13 3-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Միլան Ֆուտբոլային Ակումբը (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan) պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից և հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում: Ակումբը հիմնադրվել է 1899 թ-ի դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից` Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ: Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club": Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբը` նվաճած 18 միջազգային գավաթներով: Ակումբն իր խաղերը անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում: Ըստ «Forbes» ամսագրի` Միլանը 2012-ին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում` 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[1]:

Պատմություն

1901թ.-ին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը` Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային:

1906թ.-ին Միլանը երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենթուսին: Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թ.-ին: Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը 'Football Club Milan':

1926թ.-ին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը: Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը:

1908թ.-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել: Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը: Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության: Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio)և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan):

1949թ.-ին Միլանում հայտնվեցին Նորդալը,Գրինը և Լիդհոլմը,որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի": Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:

1955թ.-ին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին:

1958թ.-ն Միլանը համալրեց Ալտաֆինին:Ալտաֆինի,Լիդհոլմ,Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը:

1962թ.-ին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային:

1968թ.-ին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն,իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին: Խաղի հերոս դարձավ Պրատին` խփելով երեք գոլ:

1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Serie A-ում:Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979թ.-ին Միլանը նվաճեց իր տասերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Serie B,որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց:

1986թ.-ին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արիգո Սակին,իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը,Ռայկարդը և Վան Բաստենը:Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին,ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն,3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ,սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994թ.-ին 4-0 հաշվով Բարսելոնաին:

1996թ.-ին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց:Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը:Սակայն նա չկարողացավ անել այն,ինչ նրանից սպասում էին:Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակին,բայց ապարդյուն:Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը:Սակիին փոխարինեց Կապելլոն,ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել,որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն:

Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան,երբ Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտին:Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն,մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը,երկու անգամ Իտալիայի սուպեր գավաթը,երկու անգամ դաձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող,նվաճեց Եվրոպայի երկու սուպեր գավաթ,դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:

Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը: Անչելոտիին փոխարինեց Լեոնարդոն,ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010թ.-ի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը արժանիորեն դարձավ Իտալիայի չեմպիոն:Միլանն այսօր մեծ ներուժ ունի և հաղթելու մեծ ցանկություն,ինչը նրան անպայման կօգնի նվաճել նոր գավաթներ:


Մարզադաշտ

Միլան
Изображение логотипа
Մարզադաշտը ներսից
Սան Սիրո մարզադաշտ
Տեսակֆուտբոլային ակումբ և association football team?
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումՋուզեպպե Մեացցայի անվան
Սան Սիրո մարզադաշտ
Երկիր Իտալիա
Հիմնադրված1925
Անվանված էՄիլան
Կառուցված1925
Բացված1926, սեպտեմբերի 19
Կառուցման գին₤5,000,000 (1926),
₤5,100,000 (1939),
$60,000,000 (1989)
ՍեփականատերElliott Management Corporation?
Տարողություն80 074
Տնային թիմԻնտեր Միլան, Միլան ՖԱ
Դաշտի չափսեր105x68 մ
Կայքacmilan.com(իտալ.)(անգլ.)(չին.)
 Stadio San Siro Վիքիպահեստում

Միլանի Ջուզեպե Մեացա (իտալերեն` Stadio Giuseppe Meazza), հայտնի նաև Սան Սիրո անվանմամբ (իտալերեն` San Siro), մարզադաշտը բացվել է 1925-ին, և ի սկզբան է համարվում էր միայն Միլան ՖԱ-ի տնային մարզադաշտ: Անվանումը ծագում է մարզադաշտին հարակից տարածքում գտնվող ոչ մեծ եկեղեցու անվանումից: Սկզբում ունեցել է 20 հազար տեղ և կարող էր տեղավորել մինչև 35 հազար հանդիսատես: 1955-ին մարզադաշտը ենթարկվել է հերթական վերակառուցման, որի արդյունքում տեղավորելիությունը աճել է մինչև 82000 հանդիսատես: Նույն թվականին Միլան քաղաքի մեկ այլ ակումբ` Ինտերը, տեղափոխվել է Սան-Սիրո:

1979-ին Սան-Սիրո մարզադաշտը անվանվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպե Մեացայի անունով, և դրանից հետո սկսել կոչվել «Ջուզեպե Մեացայի անվան Սան-Սիրո մարզադաշտ»:

Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում): Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր: Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[2]:

Նվաճումներ

Ազգային

Եվրոպական

Միջազգային

Ներկա կազմ

Ըստ պաշտոնական կայքի, 2013թ.-ի փետրվարի 20-ի դրությամբ, Միլան ակումբի կազմն է[3]`

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
32 Իտալիա ԴՊ Քրիստիան Աբիատի
1 Իտալիա ԴՊ Մարկո Ամելիա
59 Բրազիլիա ԴՊ Գաբրիել
20 Իտալիա ՊՇ Իգնացիո Աբատե
77 Իտալիա ՊՇ Լուկա Անտոնինի
25 Իտալիա ՊՇ Դանիելե Բոներա
2 Իտալիա ՊՇ Մաթիա դե Շիլյո
5 Ֆրանսիա ՊՇ Ֆիլիպ Մեքսես
14 Լեհաստան ՊՇ Սալամոն Բարտոշ
35 Իսպանիա ՊՇ Վիլա Դիդաչ
76 Կոլումբիա ՊՇ Մարիո Յեպես
81 Իտալիա ՊՇ Քրիստիան Ձակարդո
17 Կոլումբիա ՊՇ Քրիստիան Սապատա
Դիրք Խաղացող
23 Իտալիա ԿՊ Մասիմո Ամբրոզինի
10 Գանա ԿՊ Քևին-Փրինս Բոատենգ
21 Գվինեա ԿՊ Կևին Կոնստան
34 Նիդերլանդներ ԿՊ Նայջլ դե Յոնգ
16 Ֆրանսիա ԿՊ Մաթյո Ֆլամինի
18 Իտալիա ԿՊ Ռիկարդո Մոնտոլիվո
4 Գանա ԿՊ Սալի Մունտարի
8 Իտալիա ԿՊ Անտոնիո Նոչերինո
12 Մալի ԿՊ Բակայե Տրաորե
45 Իտալիա ՀՐ Մարիո Բալոտելի
92 Իտալիա ՀՐ Ստեֆան Էլ-Շաարավի
22 Իսպանիա ՀՐ Բոյան Կրկիչ
19 Ֆրանսիա ՀՐ Մբայե Նըյանգ
11 Իտալիա ՀՐ Ջամպաոլո Պացինի
7 Բրազիլիա ՀՐ Ռոբինիո


Ամրագրված համարներ

Մարզչական և բժշկական անձնակազմ

Պաշտոն[4] Անձնակազմ
Մարզիչ Իտալիա Մասիմիլիանո Ալլեգրի
Առաջին թիմի մարզչի օգնական Իտալիա Մաուրո Տասսոտտի
Տեխնիկական օգնական Իտալիա Անդրեա Մալդերա
Դարպասապահների մարզչական ղեկավար Իտալիա Մարկո Լանդուչի
Դարպասապահի մարզիչ Իտալիա Վալերիո Ֆիորի
Բժշկական տնօրեն Իտալիա Ռոդոլֆո Տավանա
Ակումբի բժիշկ Իտալիա Արմանդո Գոցինի
Իտալիա Ստեֆանո Մացոնի
Ֆիզիոթերապևտ Իտալիա Մարկո Կատանեո
Իտալիա Ստեֆանո Գրանի
Մերսող Իտալիա Էնդո Տոմոնորի

Արտաքին հղումներ

Միլան ՖԱ-ի պաշտոնական կայք

Ծանոթագրություններ


Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA