«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ Bot: Migrating 10 interwiki links, now provided by Wikidata on d:q1270439 (translate me)
Տող 20. Տող 20.


[[Կատեգորիա:Ալեքսանդրիայի պատրիարքներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գործիչներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գրողներ]] [[Կատեգորիա:Հակաքաղկեդոնիկ աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:Ալեքսանդրիայի պատրիարքներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գործիչներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գրողներ]] [[Կատեգորիա:Հակաքաղկեդոնիկ աստվածաբաններ]]

[[ar:تيموثاوس الثاني (بابا الإسكندرية)]]
[[arz:تيموثاوس التانى]]
[[el:Τιμόθεος Β΄ Αλεξανδρείας]]
[[en:Pope Timothy II of Alexandria]]
[[es:Timoteo II de Alejandría]]
[[fr:Timothée II d'Alexandrie]]
[[it:Timoteo II di Alessandria]]
[[pt:Timóteo II de Alexandria]]
[[ru:Тимофей II Элур]]
[[sh:Papa Timotije II od Aleksandrije]]

18:42, 30 Մարտի 2013-ի տարբերակ

Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն:

Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:

«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի երկերից բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել: Ուշագրավեն հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (V դ.) աշխատություններից կատարված քաղվածքները:

VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դժողովոյն երկաբնակացն» գրության մեջ «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզանդական Զենոն կայսրի «Հենոտիկոնի», բյուզանդական կայսր Անաստասի, Հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին:

«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն է՝ Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին:

«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմական իրադարձությունների, հակաքաղկեդոնական գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին:

«Հակաճառութեան» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոնական վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը: Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564-ին: Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. Տեր-Մկրտչյան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը:

Աղբյուր

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: