«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
չ Bot: Migrating 8 interwiki links, now provided by Wikidata on d:q404231 (translate me)
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]

[[ca:Ayas]]
[[de:Aigeai]]
[[en:Ayas, Adana]]
[[eo:Ayas (Adana)]]
[[es:Ayas]]
[[it:Laiazzo]]
[[nl:Ayaş (Mersin)]]
[[ru:Айас]]

16:38, 28 Մարտի 2013-ի տարբերակ

Այաս (ֆր.՝ Layas, իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին: Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս: Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել: Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում:

Պատմություն

Մինչև Կիլիկյան Հայաստանը

Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մթա): Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր:

Կիլիկյան Հայաստանի օրոք

Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր: Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով: Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները: Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»: Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում: Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ: Այասը 1274-75 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305 թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը:

Կիլիկյան Հայաստանի անկումից հետո

1368-78 թթ Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին` անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5 000 բնակիչներով, որից 2 000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս:

Տես նաև