«Հովհաննես Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[File:Ajvazyan.tif|thumb|Հովվհաննես Այվազյան]]
'''Հովհաննես Մնացականի Այվազյան''' (ծնվ. [[1947]], [[նոյեմբերի 7]], [[Փոքր Խանչալի]] (այժմ` [[Վրաստան]]ի [[Նինոծմինդայի մունիցիպալիտետ]]ում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։
'''Հովհաննես Մնացականի Այվազյան''' (ծնվ. [[1947]], [[նոյեմբերի 7]], [[Փոքր Խանչալի]] (այժմ` [[Վրաստան]]ի [[Նինոծմինդայի մունիցիպալիտետ]]ում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։



09:16, 20 Մարտի 2013-ի տարբերակ

Պատկեր:Ajvazyan.tif
Հովվհաննես Այվազյան

Հովհաննես Մնացականի Այվազյան (ծնվ. 1947, նոյեմբերի 7, Փոքր Խանչալի (այժմ` Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը (1971)։ 1972-74-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզ-տեխնիկական կենտրոնում, 1974-79-ին` Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979-99-ին` Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999-ից` «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն։[1]

Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005–07), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007–10), «Հայաստան» (2012) հանրագիտարանները։

Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1994–2006), միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001–06)։ «Ասպնջակ»-ում տպագրել է Ջավախքում հայապահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ։

Երկեր

  • Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
  • Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
  • Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, 2006։
  • Մի հայտնագործության պատմություն, 2008։
  • Հարսանիք, 2008։
  • Տիեզերք, 2008։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Էկոլոգիա, 2010։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
  • Հաղթելու արվեստը, 2011։

Պարգևներ

  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի մեդալ (2002)։
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներ (2012)։

Աղբյուրներ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 89-91.