«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45. Տող 45.


=== Դասական դարաշրջան (1760-1820) ===
=== Դասական դարաշրջան (1760-1820) ===


18-րդ դարի վերջում համերգային ֆլեյտաները օգտագործվում էին հիմնականում նվագախմբերում: Չնայած նրան որ արդեն կային բազմաթիվ կոմպոզիտորներ որոնք այս գործիքի համար գրել էին մեծ թվով ստեղծագործություններ համերգային ֆլեյտան դեռ չէր ստացել իրեն արժանի կարևորությունը:



=== Ռոմանտիկ դարաշրջան (1820-1900) ===
[[պատկեր:Flute player.jpg|thumb|right|280px|Ֆլեյտահարուհի]]

Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում: Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդս գալ որպես սոլո երաժիշտներ: Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է Ֆրիդրիխ Դյուլոնը: Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը:
Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում:
Ֆլեյտան իր հնչողությամբ գրավել է բազմաթիվ կոմպոզիտորների որոնք արդեն 19-րդ դարի վերջում այս գործքին նվիրում էին սոլո ստեղծավորգություններ՝ առանց որևէ նվագակցությամբ: Այս կոմպոզիտորներից մեկը ֆրանսիացի Կլոդ Դեբյուսին է: Դեբյուսին գրել է նաև սոնատ ֆլեյտայի, ալտի և տավիղի համար:


=== Բոեմյան ֆլեյտա ===


19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների: Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան: Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը: Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ: Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը: Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը: Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին: Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին: Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ:
19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների: Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան: Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը: Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ: Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը: Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը: Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին: Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին: Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ:
Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին: Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները: Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ Իռլանդիա Կուբա:
Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին: Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները: Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ Իռլանդիա Կուբա:


=== Քսաներորդ դար ===
[[պատկեր:Western concert flute.jpg|thumb|1911 թվականի համերգային ֆլեյտայի ընդհանուր տեսքը]]
Քսաներորդ դարում ֆլեյտահարները շարունակում էին իրենց ակտիվ գործունէությունը և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արդեն կարողանում էին տարբեր ձայնագրություններ կատարել:

=== Օգտագործումը նվագախմբում ===

Նվագախմբում պարտադիր օգտագործում է երկու ֆլեյտա: Տարբեր ստեղծագործություններում կարող են հանդիպել նաև պիկոլո ֆլեյտան կամ ալտֆլեյտան: Այս երկու գործիքների ավելացման դեպքում ֆելյտահարը կարող է լինել երկու ֆլեյտաներ նվագողներից որևէ մեկը որը նվագում է նաև պիկոլո ֆլեյտա կամ ալտֆլեյտա: Բայց լինում են նաև դեպքեր երբ կոմպոզիտորը պահանջում է որպեսզի երկու ֆլեյտաների հետ մեկտեղ նվագի նաև պիկոլոն (շատ հազվադեպ ալտֆլեյտան): Այս դեպքում երկու ֆլեյտահաերներին ավելանում է ևս մեկ ֆլեյտահար որը և կկատարի պիկոլոյի պարտիան:
Նվագախմբում համերգային ֆլեյտայի պարտիան շատ կարևոր է և հիմնականում սոլո է: Իսկ մնացած դեպքերում այն կրկնապատկում է ջութակների կամ այլ փողայինների պարտիան այն ավելի հնչեղ դարձնելու նպատակով:






23:14, 15 Մարտի 2013-ի տարբերակ

Համերգային ֆլեյտա

Համերգային ֆլեյտա (անգլ.՝ Western concert flute, ֆր.՝ Flûte traversière, գերմ.՝ Querflöte), փողային երաժշտական գործիք, որը պատկանում է փայտյա փողայինների ֆլեյտաների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ նիկել, ոսկի, արծաթ, պլատին: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ: Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:

Ընդհանուր նկարագիր

Համերգային ֆլեյտայի դիապազոնը
Համերգային ֆլեյտայի բերանիկը

Համերգային ֆլեյտայի խողովակը կազմված է երեք հիմնական մասից՝ երկու վերջնամասերը և կենտրոնական խողովակը: Ֆլեյտայի խողովակի ծայրամասում ամրացված է փոքրիկ բերանիկը որի շնորհիվ էլ ֆլեյտահարը օդ է փչում ֆլեյտայի մեջ: Ֆլեյտայի վրա կան բազմաթիվ անցքեր որոնց վրա էլ ամրացված են մետաղյա կլորավուն փականներ: Փականները սեղմելիս մյուս անցկերը կամ բացվում են կամ փակվում: Գոյություն ունեն նաև ռեգիստրը կամ օկտավան փոխող փականներ: Ֆլեյտան փոխադրող գործիք չէ: Նրա համար գրված երաժշտության նոտաները լսվում են այնպես ինչպես որ կան:

Հնչողությունը

Ֆլեյտան ունի շատ հստակ պարզ և ցայտուն հնչողություն և այդ իսկ պատճառով նվագախմբում նրանք միշտ կատարում են սոլո պարտիաներ: Այլ դեպքերում նրանք կրկնապատկում են այլ գործիքների պարտիաները դրանք ավելի ցայտուն դարձնելու նպատակով:

Օգտագործումը

Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն օգտագործում: Դասական երաժշտության մեջ այն միշտ գրավել է կարևոր տեղ: Նրա օգտագործումը դասական երաժշտության ձևավորման մեջ կարելի է նշմարել դեռ 11-րդ դարից:

Առաջացումը

Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են Չինաստանում մոտ 11-րդ դարում: Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում: Գոյություն ուներ «գերմանական ֆլեյտա» անունով գործիք: Իհարկե, սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյտաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից:

Միջնադար (1000-1400 թվականներ)

Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան Ասիայից ժամանեց Եվրոպա: Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր վիոլա գործիքի նվագակցությամբ: Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես: Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից: Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում:

Վերածնունդ (1400-1600)

1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ: Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ Ֆրանսիա Անգլիա Գերմանիա: 16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ:

Բարոկո ժամանակաշրջան (1600-1760)

Բարոկո ժամանակաշրջանի համերգային ֆլեյտա

16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ: բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն: Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին: Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է: Մեկ մասի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր: Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ: Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն: Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը: Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար: 1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :

Դասական դարաշրջան (1760-1820)

18-րդ դարի վերջում համերգային ֆլեյտաները օգտագործվում էին հիմնականում նվագախմբերում: Չնայած նրան որ արդեն կային բազմաթիվ կոմպոզիտորներ որոնք այս գործիքի համար գրել էին մեծ թվով ստեղծագործություններ համերգային ֆլեյտան դեռ չէր ստացել իրեն արժանի կարևորությունը:


Ռոմանտիկ դարաշրջան (1820-1900)

Ֆլեյտահարուհի

Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում: Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդս գալ որպես սոլո երաժիշտներ: Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է Ֆրիդրիխ Դյուլոնը: Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը: Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում: Ֆլեյտան իր հնչողությամբ գրավել է բազմաթիվ կոմպոզիտորների որոնք արդեն 19-րդ դարի վերջում այս գործքին նվիրում էին սոլո ստեղծավորգություններ՝ առանց որևէ նվագակցությամբ: Այս կոմպոզիտորներից մեկը ֆրանսիացի Կլոդ Դեբյուսին է: Դեբյուսին գրել է նաև սոնատ ֆլեյտայի, ալտի և տավիղի համար:


Բոեմյան ֆլեյտա

19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների: Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան: Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը: Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ: Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը: Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը: Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին: Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին: Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ: Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին: Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները: Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ Իռլանդիա Կուբա:


Քսաներորդ դար

1911 թվականի համերգային ֆլեյտայի ընդհանուր տեսքը

Քսաներորդ դարում ֆլեյտահարները շարունակում էին իրենց ակտիվ գործունէությունը և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արդեն կարողանում էին տարբեր ձայնագրություններ կատարել:

Օգտագործումը նվագախմբում

Նվագախմբում պարտադիր օգտագործում է երկու ֆլեյտա: Տարբեր ստեղծագործություններում կարող են հանդիպել նաև պիկոլո ֆլեյտան կամ ալտֆլեյտան: Այս երկու գործիքների ավելացման դեպքում ֆելյտահարը կարող է լինել երկու ֆլեյտաներ նվագողներից որևէ մեկը որը նվագում է նաև պիկոլո ֆլեյտա կամ ալտֆլեյտա: Բայց լինում են նաև դեպքեր երբ կոմպոզիտորը պահանջում է որպեսզի երկու ֆլեյտաների հետ մեկտեղ նվագի նաև պիկոլոն (շատ հազվադեպ ալտֆլեյտան): Այս դեպքում երկու ֆլեյտահաերներին ավելանում է ևս մեկ ֆլեյտահար որը և կկատարի պիկոլոյի պարտիան: Նվագախմբում համերգային ֆլեյտայի պարտիան շատ կարևոր է և հիմնականում սոլո է: Իսկ մնացած դեպքերում այն կրկնապատկում է ջութակների կամ այլ փողայինների պարտիան այն ավելի հնչեղ դարձնելու նպատակով: