«Արևելյան հարց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 23 interwiki links, now provided by Wikidata on d:q735165 (translate me)
Տող 16. Տող 16.


{{Link GA|ja}}
{{Link GA|ja}}

[[ar:المسألة الشرقية]]
[[bg:Източен въпрос]]
[[bn:প্রাচ্য সমস্যা]]
[[bs:Istočno pitanje]]
[[ca:Qüestió d'Orient]]
[[de:Orientalische Frage]]
[[el:Ανατολικό Ζήτημα]]
[[en:Eastern Question]]
[[es:Cuestión Oriental]]
[[fi:Itämainen kysymys]]
[[fr:Question d'Orient]]
[[he:השאלה המזרחית]]
[[ja:東方問題]]
[[ko:동방문제]]
[[nl:Grote Oosterse Kwestie]]
[[pt:Questão Oriental]]
[[ro:Chestiunea Orientală]]
[[ru:Восточный вопрос]]
[[sh:Istočno pitanje]]
[[sr:Istočno pitanje]]
[[tr:Doğu Sorunu]]
[[uk:Східне питання]]
[[zh:近東問題]]

12:16, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով: Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ: Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ: 1922–23 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից: Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված:

Այցելեք նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կաղապար:Link GA