«Էգնատե Նինոշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3653149 (translate me)
Տող 19. Տող 19.
[[Կատեգորիա:Մայիսի 12 մահեր]]
[[Կատեգորիա:Մայիսի 12 մահեր]]
[[Կատեգորիա:Վաղամեռիկ անձինք]]
[[Կատեգորիա:Վաղամեռիկ անձինք]]

[[ka:ეგნატე ნინოშვილი]]
[[ru:Ингороква, Игнатий]]

12:15, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Է. Նինոշվիլիի կիսանդրին Թբիլիսիում

Էգնատե Նինոշվիլի (1859, դեկտեմբերի 17 - 1894, մայիսի 12), վրացի արձակագիր։

Ծնվել է Գուրիայի Ղելա գյուղում։ 1876-ին ընդունվել է Օզուրգեթի հոգևոր ուսումնարանը, բայց մեղադրվում է աշակերտական ցույցին մասնակցելու մեջ և վտարվում։ 1879-ին էքստեռն քննություն է հանձնում, ուսուցչի վկայական ստանում և աշխատանքի անցնում հայրենի գյուղում։ Շատ չանցած` հեռացվում է հիվանդ լինելու պատճառով։ Ստիպված բեռնակիր է աշխատում Փոթիում, Բաթումում, Օզուրգեթում։ 1884-ին մեկնում է Թիֆլիս, աշխատում գրաշար, ապա բանվոր։ 1892-ին Միխա Ցխակայայի հետ հիմնում է «Մեսամե դասի» («Երրորդ դաս») սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը։ Մահացել է 1894-ի մայիսի 12-ին։

Ստեղծագործությունը

Էգնաե Նինոշվիլիի առաջին երկը տպագրվել է 1887-ին «Իվերիա» թերթում, այնուհետև լույս են տեսել «Ապստամբություն Գուրիայում» վեպը (1888-1889), «Գոգիա Ուիշվիլի» (1889), «Պալիաստոմի լիճը» (1891), «Սիմոնա» (1891), «Քրիստինե» (1892), «Պարապուտ» (1892), «Կարգադրություն» (1893), «Մեր երկրի ասպետը» (1893), «Գրագիր Մոսեն» (1893) և այլ նովելներ և պատմվածքներ։

Աղբյուրներ

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 299-303։