«Երիկամ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: pa:ਗੁਰਦਾ |
չ Bot: Migrating 103 interwiki links, now provided by Wikidata on d:q9377 (translate me) |
||
Տող 60. | Տող 60. | ||
[[Կատեգորիա:Երիկամ| ]] |
[[Կատեգորիա:Երիկամ| ]] |
||
[[af:Nier]] |
|||
[[am:ኩላሊት]] |
|||
[[an:Rinyón]] |
|||
[[ar:كلية (عضو)]] |
|||
[[arc:ܟܘܠܝܬܐ]] |
|||
[[av:Ургьисала]] |
|||
[[az:Böyrək]] |
|||
[[be:Нырка]] |
|||
[[be-x-old:Нырка]] |
|||
[[bg:Бъбрек]] |
|||
[[bn:বৃক্ক]] |
|||
[[br:Lounezh]] |
|||
[[bs:Bubreg]] |
|||
[[ca:Ronyó]] |
|||
[[ckb:گورچیلە]] |
|||
[[cs:Ledvina]] |
|||
[[cv:Пӳре]] |
|||
[[cy:Aren]] |
|||
[[da:Nyre]] |
|||
[[de:Niere]] |
|||
[[dv:ގުރުދާ]] |
|||
[[el:Νεφρός]] |
|||
[[en:Kidney]] |
|||
[[eo:Reno]] |
|||
[[es:Riñón]] |
|||
[[et:Neerud]] |
|||
[[eu:Giltzurrun]] |
|||
[[fa:گرده (کالبدشناسی)]] |
|||
[[fi:Munuainen]] |
|||
[[fiu-vro:Rauh]] |
|||
[[fr:Rein]] |
|||
[[ga:Duán]] |
|||
[[gl:Ril]] |
|||
[[gn:Pitikiri'i]] |
|||
[[hak:Shìn]] |
|||
[[he:כליה]] |
|||
[[hi:गुर्दा]] |
|||
[[hr:Bubreg]] |
|||
[[ht:Ren]] |
|||
[[hu:Vese]] |
|||
[[id:Ginjal]] |
|||
[[io:Reno]] |
|||
[[is:Nýra]] |
|||
[[it:Rene]] |
|||
[[ja:腎臓]] |
|||
[[jv:Ginjel]] |
|||
[[ka:თირკმელი]] |
|||
[[kk:Бүйрек]] |
|||
[[kn:ಮೂತ್ರಪಿಂಡ]] |
|||
[[ko:콩팥]] |
|||
[[ku:Gurçik]] |
|||
[[ky:Бөйрөк]] |
|||
[[la:Ren]] |
|||
[[lbe:Ччарлу]] |
|||
[[lt:Inkstas]] |
|||
[[lv:Nieres]] |
|||
[[mk:Бубрег]] |
|||
[[ml:വൃക്ക]] |
|||
[[mr:मूत्रपिंड]] |
|||
[[mrj:Вӓргӹ]] |
|||
[[ms:Buah pinggang]] |
|||
[[mt:Kilwa]] |
|||
[[my:ကျောက်ကပ်]] |
|||
[[nl:Nier (biologie)]] |
|||
[[nn:Nyre]] |
|||
[[no:Nyre]] |
|||
[[oc:Ren (anatomia)]] |
|||
[[om:Kalee]] |
|||
[[pa:ਗੁਰਦਾ]] |
|||
[[pag:Batok]] |
|||
[[pam:Batu]] |
|||
[[pl:Nerka]] |
|||
[[pnb:گردے]] |
|||
[[ps:پښتورګی]] |
|||
[[pt:Rim]] |
|||
[[qu:Wasa ruru]] |
|||
[[ro:Rinichi]] |
|||
[[ru:Почка (анатомия)]] |
|||
[[sa:वृक्का]] |
|||
[[scn:Rini]] |
|||
[[sco:Neer]] |
|||
[[sh:Bubreg]] |
|||
[[simple:Kidney]] |
|||
[[sk:Oblička]] |
|||
[[sl:Ledvica]] |
|||
[[sn:Itsvo]] |
|||
[[sq:Veshka]] |
|||
[[sr:Бубрег]] |
|||
[[su:Ginjal]] |
|||
[[sv:Njure]] |
|||
[[sw:Figo]] |
|||
[[ta:சிறுநீரகம்]] |
|||
[[te:మూత్రపిండము]] |
|||
[[th:ไต]] |
|||
[[tl:Bato (anatomiya)]] |
|||
[[tr:Böbrek]] |
|||
[[ug:بۆرەك]] |
|||
[[uk:Нирки]] |
|||
[[ur:كُلیَہ]] |
|||
[[vi:Thận]] |
|||
[[yi:ניר]] |
|||
[[zh:腎]] |
|||
[[zh-yue:腎]] |
09:31, 14 Մարտի 2013-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:
Երիկամի արտաքին տեսքը
Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի: Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior): Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ: Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը: Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ: Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին: Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը:
Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ: Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով: Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis): Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը: Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը: Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում` ենթաստամոքսային գեղձին: Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին: Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին:
Երիկամների պատյանները
Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին: Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից: Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ`մկանայաին պատյանը(tunica muscularis): Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose): Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է: Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ` երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ` առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis): Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են:
Երիկամների անշարժացումը
Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով`
- երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
- երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով,
- երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից,
- ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով:
Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել (թափառող երիկամ), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն: Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են` դեպի ներքև բաց անկյուն կազմելով: Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն: Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև` դեպի վեր բացվող անկյուն կազմելով:
Երիկամի կազմությունը
Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից` երիկամային ծոցից (sinus renalis), որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից: Երիկամում տարբերում են կեղև (cortex renalis) կամ կեղևային նյութ (substania corticalis(BNA)) և միջուկ (medulla renalis) կամ միջուկային մաս(substantia medullaris (BNA)): Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն: Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր(pyramides renales Malpighi): Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով` դեպի ծոցը: Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են պտկիկներ (papillae renales), ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ: Պտկիկների միջին թիվը մոտ 12 է: Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր ծակերով(foramina papiliaria), այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ(aria cribrosa): Ծակոտիների միջով մեզը արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի(գագաթներ) մեջ: Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ (columnae renales (Bertinii): Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը: Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները: Նորածինների երիկամների արտաքին երեսի վրա պահպանվում են նախկին բաժանման հետքերը ակոսների ձևով (պտղի և նորածնի ակոսավոր երիկամներ): Հասուն մարդկանց երիկամները դառնում են հարթ, բայց ներսից, չնայած մի քանի բրգեր իրար են ձուլվում` կազմելով մեկ պտկիկ (որով բացատրվում է պտկիկների թվի քչությունը բրգերի համեմատությամբ) մնում են բլթակների` բրգերի բաժանված:
Միջուկային նյութի գոլերը շարունակվում են նաև կեղևային նյութի մեջ, թեև այստեղ նրանք այնքան պարզ նկատելի չեն: Միջուկի այս երկարուկները խրված են կեղևային նյութի մեջ և կոչվում են ֆերրանյան ճաճանչներ (processus Ferreini), նրանք կազմում են կեղևային նյութի ճաճանչաձև մասը (pars radiata), իսկ նրանց արանքների պարունակությունը կոչվում է ոլորված մաս (pars convoluta):
Երիկամը բարդ խողովակակազմ օրգան է, որի բարակ խողովակները կոչվում են միզային կամ երիկամային խողովակիկներ(tubuli renales): Այդ խողովակիկների կույր(փակ) ծայրերը ընդունում են երկպատ պատիճի ձև ու ընդգրկում են արյունատար անոթներից կազմված կծիկները: Յուրաքանչյուր կծիկ (glomerulus) ընկած է պատիճի գավաթաձև խոր փոսի մեջ (capsula glomeruli) (Շումլյանսկ-Բոումենի պատիճ), պատիճի երկու թերթիկների արանքում մնում է մի խոռոչ, որը համարվում է միզային խողովակի սկիզբը: Կծիկը նրան գրկող պատիճի հետ միասին կազմում է երիկամի մարմնիկը (corpusculum renis) (Շումլյանսկ-Մալպիգիի մարմնիկ): Երիկամային մարմնիկները դասավորված են կեղևային նյութի pars convoluta-ի մեջ, որտեղ նրանք կարմիր կետերի ձևով անզեն աչքով տեսանելի են հատկապես երիկամի արյունատար անոթների լայնացման ժամանակ:
Երիկամային մարմնիկից (ավելի ճիշտ Շումլյանսկ-Բոումենի պատիճից) սկսվում է առաջին կարգի ոլորուն խողովակը(tubulus renales contortus), որը գտնվում է արդեն կեղևային նյութի pars radinta-ի մեջ: Հետո խողովակիկն իջնում է բրգի մեջ, շրջվում է հետ` կազմելով հենլեյան ծունկը, և վերադառնում դեպի կեղևային նյութը` փոխվելով երկրորդ կարգի ոլորուն խողովակի: Նրա վերջային մասը ուղղվում է դեպի միջուկային ճաճանչներից մեկը և բացվում հավաքիչ խողովակի մեջ(tubulus collagens), որն ընդունում է մի քանի խողովակիկներ և կեղևային նյութի pars radiata-ի ու բրգի միջով գնում է ուղղաձիգ ուղղությամբ(tubul recti): Ուղիղ խողովակները աստիճանաբար ձուլվում են իրար հետ, գոյացնում 15-20 կարճ ծորաններ(ductus papiliaris), որոնք և բացվում են area criborsa-ի շրջանում:
Երիկամային մարմնիկը(կծիկը և Շումլյանսկ-Բոումենի պատիճը) և նրանից սկսվող միզային խողովակիկը նրա բաժինների հետ (առաջին կարգի ոլորուն խողովակը, հենլեյան կանթը, երկրորդ կարգի ոլորուն խողովակը) կազմում են երիկամի կառուցվածքա-ֆունկցիոնալային միավորը` նեֆրոնը (nephron): Նեֆրոնի ֆունկցիաներն են` կծիկի էպիթելի միջով Շումլյանսկ-Բոումենի պատիճի մեջ են արտազատվում արյան շուրջը և հանքային աղերը, իսկ առաջին կարգի ոլորուն խողովակների էպիթելի միջով` մեզի օրգանական նյութերը: Յուրաքանչյուր երիկամում գտնվում է մինչև մեկ միլիոն նեֆրոն, որոնք միանալով կազմում են երիկամային նյութի հիմնական զանգվածը:
Երիկամի և նրա կառուցվածքային միավորի` նեֆրոնի կառուցվածքը հասկանալու համար պետք է նկատի ունենալ նրա արյունատար համակարգը: Երիկամային զարկերակը սկիզբ է առնում աորտայից և ունի բավականին մեծ տրամագիծ, որը համապատասխանում է օրգանի մեծությանը, իսկ գլխավորը` նրա մեզարտազատիչ ֆունկցիա է, որը կապված է արյան ֆիլտրացիայի հետ:
Երիկամային զարկերակը երիկամի դրունքի մոտ երիկամի բաժինների համապատասխան բաժանված է վերին բևեռի համար` aa. Polares superiores-ի, ստորին համար` aa. polares inferiors-ի և կենտրոնական մասի համար` aa. Centralis-ի: Երիկամի պարենքիմի մեջ այդ զարկերակները անցնում են բուրգերի, այսինքն` երիկամի բլթերի արանքներով և դրա համար կոչվում են միջբլթային զարկերակներ(aa. Interlobares): Բրգերի հիմերին մոտ կեղևային և միջուկային նյութերի սահմանում նրանք կազմում են զարկերակային աղեղներ`aa. arcuatae, որոնցից դեպի կեղևային նյութ են գնում միջբլթակային զարկերակները (aa. interiobulares),: Միջբլթակային զարկերակներից դուրս են գալիս զարկերակներ, որոնք անմիջապես մասնակցություն ունեն կծիկի կազմությանը: Սրանցից յուրաքանչյուրը կոչվում է առբերող անոթ (vas afferens), որը միզային խողովակի սկզբնական մասում` Շումլյանսկ-Բոումենի, պատիճում վեր է ածվում մազանոթային կծիկի (glomerulus):
Այսպիսով, երիկամներում կան մազանոթների 2 համակարգեր, որոնցից մեկը զարկերակները միացնում է երակներին, իսկ մյուսը` հատուկ բնույթի է և ունի անոթային կծիկի ձև, որի մեջ արյունը պատիճի խոռոչից բաժանված է միայն երկշերտ տափակ բջիջներով` մազանոթների էնդոթելով և պատիճի էպիթելով: Այս հանգամանքը բարենպաստ պայմաններ է ստեղծում արյունից արտազատելու ջուրն ու նյութափոխանակության արգասիքները:
Երիկամի ավազանը, երիկամի բաժակները և միզածորանը
Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև միզապարկ հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով: Փոքր բաժակները(calyces renales minore), 8-9 հատ, մի ծայրով ընդգրկում են մեկ-երկու, հազվադեպ` երեք երիկամային պտկիկ, իսկ մյուս ծայրով բացվում են մեծ բաժակներից մեկի մեջ:
Մեծ բաժակները (calyces majores) սովորաբար երկուսն են` վերին և ստորին: Դեռ երիկամի ծոցում մեծ բաժակները միաձուլվում են` կազմելով երիկամի ավազանը (pelvis renalis), որը երիկամային անոթների հետևով դուրս է գալիս դրունքից և, ցած շրջվելով, անմիջապես դրունքից ներքև դառնում է երիկամի միզածորան (urater): Բաժակները, ավազանը և միզածորանը կազմում են երիկամի արտազատիչ (էքսկրետոր) ուղիների տեսանելի մասը` արտազատիչ ծառ:
Տարբերում են արտազատիչ ծառի 3 ձև, որոնք ցույց են տալիս նրա զարգացման հաջորդական փուլերը`
- Սաղմնային, երբ ավազանը լայն պարկանման է և նրա մեջ անմիջապես բացվում են փոքր բաժակները, մեծ բաժակները բացակայում են:
- Պտղային (ֆետալ), երբ լինում են մեծ թվով փոքր ու մեծ բաժակներ, որոնք անմիջապես դառնում են միզածորան, ավազանը բացակայում է:
- Հասուն, երբ լինում են ոչ մեծ թվով փոքր բաժակներ, որոնք ձուլվելով, կազմում են 2 մեծ բաժակներ և դառնում չափավոր արտահայտված ավազան, որից սկսվում է միզածորանը: Այստեղ կան արտազատիչ ծառի բոլոր 4 բաղադրիչ մասերը, փոքր ու մեծ բաժակները, ավազանը և միզածորանը: