«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: be:Фрыдрых Гёльдэрлін
չ Bot: Migrating 46 interwiki links, now provided by Wikidata on d:q75889 (translate me)
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:1843 մահեր]]
[[Կատեգորիա:1843 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 7 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 7 մահեր]]

[[als:Friedrich Hölderlin]]
[[ar:فريدرش هولدرلين]]
[[ast:Friedrich Hölderlin]]
[[be:Фрыдрых Гёльдэрлін]]
[[be-x-old:Фрыдрых Гёльдэрлін]]
[[bg:Фридрих Хьолдерлин]]
[[br:Friedrich Hölderlin]]
[[bs:Friedrich Hölderlin]]
[[ca:Friedrich Hölderlin]]
[[cs:Friedrich Hölderlin]]
[[cy:Friedrich Hölderlin]]
[[da:Friedrich Hölderlin]]
[[de:Friedrich Hölderlin]]
[[el:Φρήντριχ Χαίλντερλιν]]
[[en:Friedrich Hölderlin]]
[[eo:Friedrich Hölderlin]]
[[es:Friedrich Hölderlin]]
[[et:Friedrich Hölderlin]]
[[eu:Friedrich Hölderlin]]
[[fi:Friedrich Hölderlin]]
[[fr:Friedrich Hölderlin]]
[[gl:Friedrich Hölderlin]]
[[he:פרידריך הלדרלין]]
[[hr:Friedrich Hölderlin]]
[[hu:Friedrich Hölderlin]]
[[io:Friedrich Hölderlin]]
[[it:Friedrich Hölderlin]]
[[ja:フリードリヒ・ヘルダーリン]]
[[ko:프리드리히 횔덜린]]
[[la:Fridericus Hoelderlinus]]
[[nds:Friedrich Hölderlin]]
[[nl:Friedrich Hölderlin]]
[[no:Friedrich Hölderlin]]
[[pl:Friedrich Hölderlin]]
[[pms:Friedrich Hölderlin]]
[[pt:Friedrich Hölderlin]]
[[ro:Friedrich Hölderlin]]
[[ru:Гёльдерлин, Иоганн Христиан Фридрих]]
[[sh:Friedrich Hölderlin]]
[[sk:Friedrich Hölderlin]]
[[sl:Friedrich Hölderlin]]
[[sr:Фридрих Хелдерлин]]
[[sv:Friedrich Hölderlin]]
[[tr:Friedrich Hölderlin]]
[[uk:Фрідріх Гельдерлін]]
[[zh:弗里德里希·荷爾德林]]

06:30, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Ֆրիդրիխ Հյոլդեռլին

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմաներեն` Johann Christian Friedrich Hölderlin,1770, մարտի 20 - 1843, հունիսի 7), գերմանացի նշանավոր բանաստեղծ:

Կյանքի ժամանակագրություն

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը: Երկու տարեկանում կորցնում է հորը: Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ:
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց: Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում` նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու: Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը:
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան: Ծնվում են առաջին բանաստեղծությունները:
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան: Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին` եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը:
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով: Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին: Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով: Առաջին անգամ տեսնում է Հռենոսը: Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան: Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է: Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ: Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ:
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին: Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ): Որոշում է իրավագիտություն ուսանել:
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները: Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին: Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում: 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից: Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին:
  • 1791 - Ապրիլին ընկերների` Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում: Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին: