«Դանիել Բեկ-Փիրումյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q4081273 (translate me)
Տող 22. Տող 22.


{{bio-stub}}
{{bio-stub}}

[[en:Daniel Bek-Pirumyan]]
[[ru:Бек-Пирумян, Даниел]]

05:45, 14 Մարտի 2013-ի տարբերակ

Դանիել Բեկ-Փիրումյան (Նոյեմբերի 22, 1861, Նախիջևանիկ - 1921, Ղարաքիլիսա), հայ նշանավոր[փա՞ստ] ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։

Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությոնն սկսել է 1881-ից, 13-րդ լեյբգվարդիական Երևանյան գնդում։ 1881-83 թթ սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։

1890-ին Փիրումյանին շնորհվել է կապիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կոչում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում` որպես ռուսական բանակի գնդապետ։

1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։

1921 թ. գնդակահարվել է բոլշևիկների կողմից Ղարաքիլիսայում։