«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43. Տող 43.
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար:
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար:
1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :
1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :

=== Դասական դարաշրջան (1760-1820) ===





{{ՎՊԵ|Western concert flutes}}
{{ՎՊԵ|Western concert flutes}}

17:26, 8 Մարտի 2013-ի տարբերակ

Համերգային ֆլեյտա

Համերգային ֆլեյտա (անգլ.՝ Western concert flute, ֆր.՝ Flûte traversière, գերմ.՝ Querflöte), փողային երաժշտական գործիք, որը պատկանում է փայտյա փողայինների ֆլեյտաների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ նիկել, ոսկի, արծաթ, պլատին: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ: Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:

Ընդհանուր նկարագիր

Համերգային ֆլեյտայի դիապազոնը
Համերգային ֆլեյտայի բերանիկը

Համերգային ֆլեյտայի խողովակը կազմված է երեք հիմնական մասից՝ երկու վերջնամասերը և կենտրոնական խողովակը: Ֆլեյտայի խողովակի ծայրամասում ամրացված է փոքրիկ բերանիկը որի շնորհիվ էլ ֆլեյտահարը օդ է փչում ֆլեյտայի մեջ: Ֆլեյտայի վրա կան բազմաթիվ անցքեր որոնց վրա էլ ամրացված են մետաղյա կլորավուն փականներ: Փականները սեղմելիս մյուս անցկերը կամ բացվում են կամ փակվում: Գոյություն ունեն նաև ռեգիստրը կամ օկտավան փոխող փականներ: Ֆլեյտան փոխադրող գործիք չէ: Նրա համար գրված երաժշտության նոտաները լսվում են այնպես ինչպես որ կան:

Հնչողությունը

Ֆլեյտան ունի շատ հստակ պարզ և ցայտուն հնչողություն և այդ իսկ պատճառով նվագախմբում նրանք միշտ կատարում են սոլո պարտիաներ: Այլ դեպքերում նրանք կրկնապատկում են այլ գործիքների պարտիաները դրանք ավելի ցայտուն դարձնելու նպատակով:

Օգտագործումը

Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն օգտագործում: Դասական երաժշտության մեջ այն միշտ գրավել է կարևոր տեղ: Նրա օգտագործումը դասական երաժշտության ձևավորման մեջ կարելի է նշմարել դեռ 11-րդ դարից:

Առաջացումը

Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են Չինաստանում մոտ 11-րդ դարում: Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում: Գոյություն ուներ «գերմանական ֆլեյտա» անունով գործիք: Իհարկե, սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյտաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից:

Միջնադար (1000-1400 թվականներ)

Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան Ասիայից ժամանեց Եվրոպա: Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր վիոլա գործիքի նվագակցությամբ: Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես: Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից: Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում:

Վերածնունդ (1400-1600)

1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ: Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ Ֆրանսիա Անգլիա Գերմանիա: 16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ:

Բարոկո ժամանակաշրջան (1600-1760)

Բարոկո ժամանակաշրջանի համերգային ֆլեյտա

16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ: բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն: Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին: Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է: Մեկ մասի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր: Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ: Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն: Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը: Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար: 1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :

Դասական դարաշրջան (1760-1820)