«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[պատկեր:Flute.jpg|thumb|right|380px|Համերգային ֆլեյտա]]
[[պատկեր:Flute.jpg|thumb|right|380px|Համերգային ֆլեյտա]]


'''Համերգային ֆլեյտա''' ({{lang-en|Western concert flute}}, {{lang-fr|Flûte traversière}}, {{lang-de|Querflöte}}), փողային [[երաժշտական գործիք]], որը պատկանում է փայտյա փողայինների [[ֆլեյտա]]ների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքիրկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ [[նիկել]], [[ոսկի]], [[արծաթ]], [[պլատին]]: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ:
'''Համերգային ֆլեյտա''' ({{lang-en|Western concert flute}}, {{lang-fr|Flûte traversière}}, {{lang-de|Querflöte}}), փողային [[երաժշտական գործիք]], որը պատկանում է փայտյա փողայինների [[ֆլեյտա]]ների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ [[նիկել]], [[ոսկի]], [[արծաթ]], [[պլատին]]: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ:
Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:
Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:



10:24, 8 Մարտի 2013-ի տարբերակ

Համերգային ֆլեյտա

Համերգային ֆլեյտա (անգլ.՝ Western concert flute, ֆր.՝ Flûte traversière, գերմ.՝ Querflöte), փողային երաժշտական գործիք, որը պատկանում է փայտյա փողայինների ֆլեյտաների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքրիկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ նիկել, ոսկի, արծաթ, պլատին: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ: Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:

Ընդհանուր նկարագիր

Համերգային ֆլեյտայի դիապազոնը
Համերգային ֆլեյտայի բերանիկը

Համերգային ֆլեյտայի խողովակը կազմված է երեք հիմնական մասից՝ երկու վերջնամասերը և կենտրոնական խողովակը: Ֆլեյտայի խողովակի ծայրամասում ամրացված է փոքրիկ բերանիկը որի շնորհիվ էլ ֆլեյտահարը օդ է փչում ֆլեյտայի մեջ: Ֆլեյտայի վրա կան բազմաթիվ անցքեր որոնց վրա էլ ամրացված են մետաղյա կլորավուն փականներ: Փականները սեղմելիս մյուս անցկերը կամ բացվում են կամ փակվում: Գոյություն ունեն նաև ռեգիստրը կամ օկտավան փոխող փականներ: Ֆլեյտան փոխադրող գործիք չէ: Նրա համար գրված երաժշտության նոտաները լսվում են այնպես ինչպես որ կան:

Հնչողությունը

Ֆլեյտան ունի շատ հստակ պարզ և ցայտուն հնչողություն և այդ իսկ պատճառով նվագախմբում նրանք միշտ կատարում են սոլո պարտիաներ: Այլ դեպքերում նրանք կրկնապատկում են այլ գործիքների պարտիաները դրանք ավելի ցայտուն դարձնելու նպատակով:

Օգտագործումը

Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն օգտագործում: Դասական երաժշտության մեջ այն միշտ գրավել է կարևոր տեղ: Նրա օգտագործումը դասական երաժշտության ձևավորման մեջ կարելի է նշմարել դեռ 11-րդ դարից:

Առաջացումը

Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են Չինաստանում մոտ 11-րդ դարում: Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում: Գոյություն ուներ «գերմանական ֆլեյտա» անունով գործիք: Իհարկե, սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյտաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից:

Միջնադար (1000-1400 թվականներ)

Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան Ասիայից ժամանեց Եվրոպա: Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր վիոլա գործիքի նվագակցությամբ: Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես: Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից: Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում:

Վերածնունդ (1400-1600)

1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ: Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ Ֆրանսիա Անգլիա Գերմանիա: 16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ:

Բարոկո ժամանակաշրջան (1600-1760)

Բարոկո ժամանակաշրջանի համերգային ֆլեյտա

16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ: բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն: Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին: Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է: Մեկ մասի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր: Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ: Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն: Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը: Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար: 1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" :