«Ուկրաինայի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 2. Տող 2.
'''[[Ուկրաինա]]ն''' տարածքով երկրորդ պետությունն է [[Արևելյան Եվրոպա|Արևելյան]] [[Եվրոպա]]յում: Երկրի տարբեր մասերը ունեն տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, լեռնայինից մինչև հարթավայրային: Երկիրը գտնվում է {{coord|49|00|N|32|00|E|type:country}} կոորդինատներում: Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որը աշխարհում 44-րդ ցուցանիշն է: Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները: Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի [[Սև ծով]], ափեզրի երկարությունն է 2782 կմ:
'''[[Ուկրաինա]]ն''' տարածքով երկրորդ պետությունն է [[Արևելյան Եվրոպա|Արևելյան]] [[Եվրոպա]]յում: Երկրի տարբեր մասերը ունեն տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, լեռնայինից մինչև հարթավայրային: Երկիրը գտնվում է {{coord|49|00|N|32|00|E|type:country}} կոորդինատներում: Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որը աշխարհում 44-րդ ցուցանիշն է: Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները: Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի [[Սև ծով]], ափեզրի երկարությունն է 2782 կմ:


Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ: Երկիրը սահմանակից է [[Ռուսաստան]]ի (1576 կմ), [[Մոլդավիա]]յի (939 կմ), [[Բելոռուսիա]]յի (891 կմ), [[Ռումինիա]]յի (531 կմ), [[Լեհաստան]]ի (526 կմ), [[Հունգարիա]]յի (103 կմ), և [[Սլովակիա]]յի (97 կմ) հետ: Ուկրաինայի ամենաբարձր կետն է [[Գովերլա]] լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է [[Կուլյանիցկի լիման]]ը, այս կետը ընկնում է [[ծովի մակերևույթ]]ից 5 մ ներքև:
Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ: Երկիրը սահմանակից է [[Ռուսաստան]]ի (1576 կմ), [[Մոլդավիա]]յի (939 կմ), [[Բելոռուսիա]]յի (891 կմ), [[Ռումինիա]]յի (531 կմ), [[Լեհաստան]]ի (526 կմ), [[Հունգարիա]]յի (103 կմ), և [[Սլովակիա]]յի (97 կմ) հետ: Ուկրաինայի ամենաբարձր կետն է [[Գովերլա]] լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է [[Կույալնիկի լիման]]ը, այս կետը ընկնում է [[ծովի մակերևույթ]]ից 5 մ ներքև:


== Ընդհանուր տեղեկություններ ==
== Ընդհանուր տեղեկություններ ==
Տող 43. Տող 43.
* [[Տիլիգուլի լիման]] (70 − 150 կմ²)
* [[Տիլիգուլի լիման]] (70 − 150 կմ²)
* [[Խաջիբեյի լիման]] (70 կմ²)
* [[Խաջիբեյի լիման]] (70 կմ²)
* [[Կուլյանիցկի լիման]] (60 − 56 կմ²)
* [[Կույալնիկի լիման]] (60 − 56 կմ²)


== Լեռները ==
== Լեռները ==

17:17, 7 Մարտի 2013-ի տարբերակ

Ուկրաինայի աշխարհագրական քարտեզը

Ուկրաինան տարածքով երկրորդ պետությունն է Արևելյան Եվրոպայում: Երկրի տարբեր մասերը ունեն տարբեր աշխարհագրական առանձնահատկություններ, լեռնայինից մինչև հարթավայրային: Երկիրը գտնվում է 49°00′ հս․ լ. 32°00′ ավ. ե.HGЯO կոորդինատներում: Զբաղեցնում է 603 700 կմ² տարածք, որը աշխարհում 44-րդ ցուցանիշն է: Ուկրաինայի մակերևույթի 98% ցամաքային է և միայն 2% են զբաղեցնում ջրային տարածքները: Հարավից երկիրը դուրս է գալիս դեպի Սև ծով, ափեզրի երկարությունն է 2782 կմ:

Ուկրաինայի ընդհանուր սահմանի երկարությունն է 4663 կմ: Երկիրը սահմանակից է Ռուսաստանի (1576 կմ), Մոլդավիայի (939 կմ), Բելոռուսիայի (891 կմ), Ռումինիայի (531 կմ), Լեհաստանի (526 կմ), Հունգարիայի (103 կմ), և Սլովակիայի (97 կմ) հետ: Ուկրաինայի ամենաբարձր կետն է Գովերլա լեռը, որի բարձրությունն է 2061 մ, իսկ ամենացածրադիր կետն է Կույալնիկի լիմանը, այս կետը ընկնում է ծովի մակերևույթից 5 մ ներքև:

Ընդհանուր տեղեկություններ

Ուկրաինան ունի կարևոր ռազմավարական դիրք Արևելյան Եվրոպայում, շրջապատված Սև ծովով հարավից, մյուս կողմերից այն շրջապատում են Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան արևելքից, Բելոռուսիան հյուսիսից, Մոլդովան և Ռումինիան հարավ-արևմուտքից և Ռուսաստանը արևելքից: Ուկրաինան տարածվում է արևմուտքից արևելք 1316 կմ և հյուսիսից հարավ 893կմ: Երկրի ծայրագույն կետերն են Գրեմյաչ գյուղը (Չեռնիգովի մարզ) հյուսիսում, Սառիչ հրվանդանը (Ղրիմի Ինքնավար Հանրապետություն) հարավում, Չոպ քաղաքը (Անդրկարպատյան մարզ) արևմուտքում և Չերվոնա Զիրկա գյուղը (Լուգանսկի մարզ) արևելքում:

Կարպատյան լեռների հյուսիսային մասը հասնում է Ուկրաինայի արևելյան մասին: Երկրի ամենաբարձր կետը Գովերլա լեռն է, որի բարձրությունը կազմում է 2061 մ: Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Սև ծովի հյուսիսում տարածվող տափաստանանման շրջանները: Ուկրաինան համարյա կիսվում է երկու հավասար մասերի Դնեպր գետով, որը տարածվում է ամբողջ Ուկրաինայով հյուսիսից հարավ: Այն թափվում է Սև ծով Ղրիմ թերակղզուց հյուսիս Հարավային Բուգի և Դնեստրի գետաբերանների մոտ: Սահմանը Ռուսաստանի հետ երկրի երկրի ամենաերկար սահմանն է, այն տարածվում է նաև Ազովի ծովով:

Մոտավորապես ներկայացնում է Սև ծովի շուրջ ընկած բիոմները: Ուշադրություն դարձրեք, որ Ղրիմի թերակղզու ծայր հարավային մասում, Ղրիմի լեռներից ներքև ընկած է մերձարևադարձային գոտի:

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են ոչ բերրի տափաստանները և սարավանդները: Ուկրաինայի հողերի մետ 58% օգտագործվում է որպես ոռոգվող տարածքներ, 2% օգտագործվում է մշտական ​​մշակաբույսերի աճեցման համար, 13% որպես արոտավայրեր, 18% զբաղեցնում են անտառները և 9% մյուսները:

Երկիրը շրջապատում են լեռներ, հարավում դա Ղրիմի լեռներն են Ղրիմի թերակղզում և Ազովի ծովի մոտ, արևմտյան կողմից դա Կարպատյան լեռներն են, արևելքում, Ազովի ծովի մոտ կան նաև քամահրված ցածր լեռներ՝ Դոնեցի բլրաշարը:

Ռելիեֆը

Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են սովորական հարթավայրեր, ծովի մակարդակից միջինում 175 մ բարձրությամբ: Հարթավայրերը շրջապատվաշ են լեռներով արևմուտքում և հարավում: Ուկրաինայի տարածքում գտնվող հարթավայրերի մեծ մասը տեղաբաշխված են Արևելաեվրոպական հարթավայրի հարավ արևմտյան մասում: Հարթավայրերը ունեն բազմաթիվ բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են Արևելաեվրոպական պլատֆորմի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով: Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը` հյուսիսում Պոլեսյան, երկրի կենտրոնում Մերձդնեպրյան և հարավում Մերձսևծովյան ցածրավայրերը: Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են` Վոլինյան, Պոդոլյան, Մերձդնեպրյան, ինչպես նաև հետևյալ բլրաշարերը` Տովրիները արևմուտքում, Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշարը հյուսիսում, Դոնեցի բլրաշարը և Մերձազովյան դաշտավայրը հարավ արևելքում: Երկրի տարածքի մոտ 5 % զբաղեցնում են լեռները` Ուկրաինյան Կարպատները (բարձրությունը` 2061 մ) հարավ-արևմուտքում և Ղրիմի լեռները Ղրիմի թերակղզու հարավում:

Կլիման

Ուկրաինան ունի չափավոր մայրցամաքային կլիմա ցուրտ ձմեռներով և համեմատաբար շոգ ամառներով: Միայն Ղրիմի թերակղզու հարավային ափեզրին գոյություն ունի խոնավ մերձարևադարձային կլիմայի գոտի[1]: Ուկրաինայի կլիման ենթարկվում է խոնավ ատլանտիկական օդի ազդեցությանը[2]: Տեղումների մակարդակը Ուկրաինայի տարածքում հավասարաչափ չէ բաշխված, հյուսիսում գրանցվում են մեծ քանակությամբ տեղումներ, արևելքում դրանից պակաս և հարավ-արևելքում ավելի քիչ: Տարեկան տեղումների քանակությունը հարթավայրերում 300—700 մմ է, Ղրիմի լեռներում 1000—1200 մմ, Ուկրաինայի Կարպատներում ավելին քան 1500 մմ:

Հունիսը և հուլիսը սովորաբար ամենախոնավ ամիսներն են, մինչդեռ փետրվար ամիսը սովորաբար ամենաչորն է[2]: Ձմեռային կլիման տատանվում է պաղ եղանակից Սեվ ծովի ափեզրին մինչև ցուրտ եղանակը երկրի ներսում, ամառները երկրի հիմնական մասում տաք են, իսկ հարավային մասում սովորաբար լինում են շատ շոգ:

Միջին բազմամյա օդի ջերմաստիճանը կազմում է` հունվարին −5 °C, հուլիսին +20 °C:

Ջրային ռեսուրսները

Ուկրաինան հարավային և հարավ-արևելյան կողմերից լվացվում է Սև և Ազովի ծովերով: Երկրի տարածքով հոսող գետերի 90% հանդիսնում են այս երկու ծովերի ներհոսքի ավազանի մասեր: Մի քանի գետեր պատկանում են Բալթիկ ծովի ավազանին: Ուկրաինայում կան յոթ հիմնական գետեր (փակագծերում տրված է գետերի երկարությունը Ուկրաինայի տարածքում)` Դեսնան (591 կմ), Դնեպրը (982 կմ), Դնեստրը (705 կմ), Դանուբը (174 կմ), Պրիպյատը (261 կմ), Սեվերսկի Դոնեցը (672 կմ) և Հարավային Բուգը (806 կմ):

Ուկրաինայի տարածքի 2 տոկոսը կազմում են ջրային տարածքները, դրանց մեջ են մտնում լճերը և լիմանները: Ուկրաինայի խոշոր լճերը և լիմաններն են (փակագծերում ցույց է տրված մակերեսը կմ²)` Լճեր`

Լիմաններ`

Լեռները

Ուկրաինայի տարածքի հարթավայրային մասի ամենաբարձր կետն է Բերդա լեռը (515 մ), ձախափնյա հարթավայրային մասի բարձրագույն կետն է Մոգիլա Մեչետնայան (367,1 մ): Ստորև բերվում է Ուկրաինայի բարձր լեռների ցանկը`
Ուկրաինական Կարպատներ

Ղրիմի լեռներ

Օգտակար հանածոները

Ուկրաինայում առկա են երկաթի հանքաքարի, ածուխի, մանգանի, բնական գազի, նավթի, աղի, ծծումբի, գրաֆիտի, տիտանի, մագնեզիումի, կաոլինի, նիկելի, պղնձի զգալի պաշարներ:

Բնապահպանական խնդիրներ

Ուկրաինան ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Որոշ շրջաններում կա խմելու ջրի զգալի պակաս: Օդը և ջուրը երկրում աղտոտված է, ինչպես նաև կա անտառահատման խնդիր:

Երկրի հյուսիս-արևելքում 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետից հետո գոյություն ունի հսկայական տարածություն, որը վարակված է ռադիացիայով:

Երկնաքարային խառնարաններ

Տվյալ պահին Ուկրաինայի տարածքում հայտնի են ութ հարվածային խառնարաններ, որոնք առաջացել են երկնային մարմինների անկման պատճառով: Բոլոր խառնարանները, բացի Իլինեցկիից, թաղված են, այսինքն ծածկված են նստվածքային ապարներով, և հետազոտվել են հորատանցքերի միջոցով:


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԿՀՎ Աշխարհի գիրք, Ուկրաինայի մասին տվյալներ, 15 մայիս 2008:
  1. Կոտեկ, Մ. (2006). «Կլիմայի դասակարգման Կյոպեն-Գեյգերի աշխարհի քարտեզը» (PDF). Մետեորոլ. Զ. 15 (3): 259–263. doi:10.1127/0941-2948/2006/0130. Վերցված է 2012-08-24-ին. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Ուկրաինա: (2010). Բրիտանիկա հանրագիտարանում: Ստացվել է 23 օգոստոսի 2010, առցանց Encyclopædia Britannica-ից` http://www.britannica.com/EBchecked/topic/612921/Ukraine