«Բրոք Լեզնար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: bg:Брок Леснар
Տող 157. Տող 157.


[[ar:بروك ليسنر]]
[[ar:بروك ليسنر]]
[[bg:Брок Леснар]]
[[cs:Brock Lesnar]]
[[cs:Brock Lesnar]]
[[da:Brock Lesnar]]
[[da:Brock Lesnar]]

04:27, 7 Մարտի 2013-ի տարբերակ

Բռոկ Լեսնար
Բռոկ Էդվարդ Լեսնար
Brock Edward Lesnar
Լեսնարը 2003թ.-ին
Ռինգային անուն(ներ)Բռոկ Լեսնար
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ1,91 մ
Իրական հասակ121 կգ
Ծննդյան թվականհուլիսի 12, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
ՄարզիչOhio Valley Wrestling
Դեբյուտ2000


Բռոկ Էդվարդ Լեսնար[1] (անգլ.` Brock Edward Lesnar, ծնվ.` հուլիսի 12, 1977թ.), ամերիկացի նախկին ընդհանուր մենամարտիկ, կինոդերասան, պրոֆեսիոնալ և սիրողական ըմբշամարտիկ:[2] Լեսնարը UFC-ում անցկացրած տարիներին 1 անգամ դարձել է UFC ծանրքաշային չեմպիոն: Սիրողական ըմբշամարտում Լեսնարը նույնպես ունեցել է հաջողություններ` 2000 թ.-ին դառնալով NCAA ծանրքաշային չեմպիոն:

Դրանից հետո Լեսնարն արժանանում է ճանաչման դառնալով պրոֆեսիոնալ ըմբիշ` հանդես գալով World Wrestling Entertainment (WWE) կամակերպությունում, որտեղ նա 3 անգամ դառնում է WWE չեմպիոն, ընդ որում դառնալով ամենաերիտասարդ WWE չեմպիոնը (25 տարեկանում): Լեսնարն այնուհետև հաղթում է «Ռինգի արքա» (King of the Ring) և «Թագավորական կռիվ» (Royal Rumble) մրցումները` համապատասխանաբար 2002 և 2003 թվականներին:

2004 թ.-ին հեռանալով WWE-ից` Լեսնարը փորձում է ուժերը ամերիկյան ֆուտբոլում` մուտք գործելով NFL (National Football League)` 1 խաղաշրջան հանդես գալով «Մինեսոտա Վիկինգս» ակումբում: Այնուհետև Լեսնարը վերադառնում է պրոֆեսիոնալ ըմբշամարտ` այս անգամ, սակայն, հանդես գալով ճապոնական New Japan Pro Wrestling կազմակերպությունում, որտեղ իր առաջին իսկ մարտում հաղթում է IWGP ծանրքաշային չեմպիոնատը: Լեսնարը վերջնականապես թողնում է ըմբշամարտը 2007 թ.-ին:

Նույն թվականին Լեսնարը սկսում է մենամարտիկի կարիերան: Հաղթելով առաջին մարտում, նա պայմանագիր է կնքում այդ սպորտաձևի ոլորտում առաջնակարգ կազմակերպություն համարվող Ultimate Fighting Championship-ի հետ (UFC): Չնայած պարտություն կրելով առաջնաելույթում` 2008 թ.-ի նոյեմբերի 15-ին նա ի վիճակի է լինում հաղթել ծանրքաշային տիտղոսը` պարտության մատնելով Ռենդի Կուտուրին: Լեսնարը կորցնում է ծանրքաշային տիտղոսղը` պարտվելով Կեյն Վելասկեսին:

Լեսնարը որոշում է թոշակի անցնել, երբ 2011թ.-ի դեկտեմբեր 30-ին պարտության է մատնվում: Նույն գիշերվա ընթացքում պարտության է մատնվում նաև հայազգի մենամարտիկ Մանվել Գամբուրյանը:[3]

Լեսնարը 2012 թ.-ի ապրիլին վերադառնում է WWE:

Մարտեր առանց կանոնների սպորտաձևի կարիերան

Լեսնարը 2012-ին
Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Տեսակը Իրադարձությունը Ամսաթիվը Ռաունդը Տևողությունը Վայրը Նշումներ
Պարտություն 5–3 Ալիստար Օվերիմ Տեխնիկական նոկաուտ (ոտքով հարված մարմնին և բռնցքային հարվածներ դեմքին) UFC 141 30.12.2011 1 2:26 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Մարտից հետո հայտարարում է ընդհանուր մենամարտերից թոշակի անցնելու որոշումը
Պարտություն 5–2 Կեյն Վելասկեզ Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 121 23.10.2010 1 4:12 Անահեմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Կորցնում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 5–1 Շեյն Կարվին Հանձնվեցում (խեղդող հնարք) UFC 116 3.07.2012 2 2:19 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 4–1 Ֆրենկ Միր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 100 11.07.2009 2 1:48 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 3–1 Ռենդի Կուտուր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 91 15.11.2008 2 3:07 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Հաղթում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 2–1 Հիթ Հերինգ Որոշմամբ UFC 87 9.08.2008 3 5:00 Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Պարտություն 1–1 Ֆրենկ Միր Հանձնվեցում (ծնկով) UFC 81 2.01.2008 1 1:30 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 1–0 Մին Սու Կիմ հանձնվեցում (բռունցքներով) Dynamite!! USA 2.06.2007 1 1:09 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Բռոկ Լեսնարի կենսագրությունը». IMDB.com. Վերցված է Մարտի 23, 2009-ին.
  2. «UFC-ն պայմանագիր է կնքում նախկին WWE աստղ Բռոկ Լեսնարի հետ». 411mania.com. Վերցված է Հոկտեմբերի 20, 2007-ին.
  3. «Բռոկ Լեսնարը որոշում է թոշակի անցնել UFC 141-ում տարած պարտությունից հետո». ESPN | Ընդհանուր մենամարտեր. Դեկտեմբերի 31, 2011.

Կաղապար:Link GA