«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Гайк
Տող 79. Տող 79.
[[simple:Hayk]]
[[simple:Hayk]]
[[sv:Hayk]]
[[sv:Hayk]]
[[uk:Гайк]]

19:31, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ նահապետ (այլ կիրառումներ)
Հայկ նահապետ
Հայոց Արքա
Պատկեր:450px-Hayk statue.JPG
Հայկ նահապետի արձանը Երևանում
ԻշխանությունՄ.թ.ա. 2492 թ-ից
ՆախորդԱնահիտ
ՀաջորդողԱրամանյակ
ՏոհմՀայկազունիներ
գերիշխան
ՀայրԹորգոմ
ԵրեխաներԱրամանյակ

Հայկ Նահապետ (նաև Հայկ, Հայկ դյուցազն), հայոց նահապետ, նախահայր, ազգապետ։

Անվան ծագումնաբանություն

Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։ Հայկը նաև տոհմապետ է, որ տալիս է հասարակությանը աստվածային ծագման օրենքներ, կարգավորում է հասարակությունը։ Հայկը կարգավորում է նաև ժամանակը՝ ըստ Անանիա Շիրակացու հաղորդության, հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների և դուստրերի անուններից։


Հայկ և Բել

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայկի կյանքի ամենավառ դրվագը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք». հավանաբար, Հարք անվանումը կապված է Հարիանա կամ Արիանա արիաց նախահայրենիքի հետ, որը ըստ որոշ տեսությունների տեղակայվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանի գետի հովիտում և շրջակայքում։ Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ կիկլոպյան ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների, ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։ Դրանից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։

Առասպելաբանություն

Չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և առասպելացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը Ավեստայում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ։

Ժառանգներ

Հայկից է սերում Հայկազունի արքայատոհմը։ Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան զոհվեց Գավգամելում, Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։ Մի շարք այլ հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին. դրանցից են Բզնունիները, Խորխոռունիները, Մանդակունիները, Վահևունիները, Վարաժնունիները, Առանշահիկները ևն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է մեկնաբանել նրա կերպարը, որպես ոմն իրական հայոց տոհմապետի առասպելացված կերպար։

Տես նաև