«Սյունիքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 212.73.65.135 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել MerlIwBot մասնակցի վերջին տարբերակին։
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: sh:Sjunik հեռացնում է․: ru:Сюник
Տող 109. Տող 109.
[[pnb:صوبہ سیونک]]
[[pnb:صوبہ سیونک]]
[[pt:Syunik]]
[[pt:Syunik]]
[[ru:Сюник]]
[[sco:Syunik Province]]
[[sco:Syunik Province]]
[[sh:Sjunik]]
[[simple:Syunik Province]]
[[simple:Syunik Province]]
[[sr:Сјуник]]
[[sr:Сјуник]]

10:15, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Սյունիք
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Կապան
Մարզպետ Սուրեն Խաչատրյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995
Տարածաշրջանները Գորիսի շրջան
Կապանի շրջան
Մեղրիի շրջան
Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվ 7
Գյուղական համայնքների թիվ 106
Գյուղական բնակավայրերի թիվ 128
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

4,506 կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

164,000
36.4/կմ²/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

3201-3519
AM-SU
AM08
Կայք: syunik.gov.am

Սյունիք մարզ ՀՀ-ում: Գտնվում է հանրապետության հարավում: Սահմանակից է Իրանին, արևմուտքից` Նախիջևանին, արևելքից Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից Վայոց Ձորին։

Աշխարհագրություն

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են. Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական:

Սյունիքի բնապատկեր. ժայռերից կախված ծառեր։
Բաղաբերդ, Սյունիքի ամենահին ու հռչակավոր ամրոցներից մեկը։

Պատմություն

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։

1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին:

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում

Քաղաքներ

Տաթևի վանք։

Ենթակառուցվածք

2006 թվականից Սյունիքով է անցնում Հայ-իրանական գազամուղը։ Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երկաթուղային հաղորդակցություն։

Պատմամշակութային հուշարձաններ

Ծանոթագրություններ