«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: nap:Mercurio |
||
Տող 371. | Տող 371. | ||
{{Link GA|ko}} |
{{Link GA|ko}} |
||
{{Link GA|ru}} |
{{Link GA|ru}} |
||
[[af:Mercurius]] |
[[af:Mercurius]] |
||
[[als:Merkur (Planet)]] |
[[als:Merkur (Planet)]] |
||
Տող 477. | Տող 478. | ||
[[mzn:عطارد]] |
[[mzn:عطارد]] |
||
[[nah:Payīnalcītlalli]] |
[[nah:Payīnalcītlalli]] |
||
[[nap:Mercurio]] |
|||
[[nds:Merkur (Planet)]] |
[[nds:Merkur (Planet)]] |
||
[[nds-nl:Merkurius (planeet)]] |
[[nds-nl:Merkurius (planeet)]] |
02:20, 5 Մարտի 2013-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերկուրի
Մերկուրի (Փայլածու) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Բացարձակ մեծություն (H) | −2,6[1] - 5,7[2][3] |
Տեսանելի չափ | 4.5" – 13"[2] |
Հեռավորությունը Արեգակից | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.) |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 46 001 210 կմ (0,30749909 ա. մ.)[4] |
Ապոհելին | 69 816 927 կմ (0,46669733 ա. մ.)[4] |
Մեծ կիսաառանցք | 57 909 068 կմ (0,38709821 ա. մ.)[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,20530294[2][4] |
Սիդերիկ պարբերություն | 87,969 օր[4] |
Սինոդիկ պարբերություն | 115,88 օր[2] |
Ուղեծրային արագություն | 47,87 կմ/վ[2] |
Թեքվածություն | 7,00° (Խավարածրի նկատմամբ) 3,38° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 48,330541°[4] |
Պերիկենտրոնի արգումենտ | 29,124279° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | < 0,0006 |
Շառավիղ | 2439,7 ± 1,0 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Բևեռային շառավիղ | 2439,7 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 7,48 × 107 կմ² |
Ծավալ | 7,48 × 1010 կմ3[4] |
Զանգված | 3,33022 × 1023 կգ[4][5] |
Միջին խտություն | 5,427 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 3,7մ/վ²[4] |
Հասարակածային պտույտի արագություն | 10,892 կմ/ժ[4] |
2-րդ տիեզերական արագություն | 4,25 կմ/վ[4] |
Պտույտի պարբերություն | 58,646 օր (1407,5 ժ) |
Առանցքի թեքում | 2.11′ ± 0.1′[6] |
Ալբեդո | 0,068 (Բոնդ) [4][7] 0,142 (երկրաչափական)[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 42,0 % - Թթվածին 29,0 % - Նատրիում 22,0 % - Ջրածին 6,0 % - Հելիում 0,5 % - Կալիում 0,5 % - մնացածը, (ջուր, ազոտ, քսենոն, կրիպտոն, նեոն, կալցիում, մագնիում)[4][5] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 67 °C (340 K)[8] |
Մերկուրի կամ Փայլածու(լատիներեն՝ Mercury), Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում: Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը: Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում: Մերկուրիի ուղեծրի պերիհելին պտտվում է (պրեցեսիա) Արեգակի շուրջ 43 կորի վայրյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում: Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°: Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է Արեգակի թագի փայլի մեջ: Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում: Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°: Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև խավարածիրը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ: Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված աստղադիտակներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով: Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու ավտոմատ միջմոլորակային կայանների օգտագործմամբ: Նրանցից առաջինը ՆԱՍԱ-ի կողմից արձակված Մարիներ-10 սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը 1974-1975 թվականներին: Երկրորդը Մեսենջեր ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին:
Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 - 700 Կ):
Պատմության մեջ գրառումներ Մերկուրիի մասին կան արդեն Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակում: Ք.Ծ.Ա. 4-րդ հարյուրամյակում հույն աստղագետները կարծում էին, որ մոլորակը երկու առանձին մարմիններ են՝ առաջինը, երևում էր Արեգակի ծագման ժամանակ և կոչվում Ապոլլոն, և երկրորդը, որը երևում էր մայրամուտից հետո, կոչվում էր Հերմես: Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով: Մերկուրիի աստղագիտական նշանն է Հերմեսի (կամ Մերկուրիի) կադուցեուսը:
Հայկական հին աստղագիտական աշխատություններում Մերկուրին անվանվում է Փայլածու:
Մերկուրիի միջին հեռավորությունը Արեգակից 0,38 ա. մ. է կամ 58 մլն. կմ: Շառավիղը` 2440 կմ է, զանգվածը կազմում է երկրի զանգվածի 0,055-րդ մասը:
2008 թվականի ամերիկյան «Մեսենջեր» ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արված լուսանկարներում դիտվել է հրաբխային ակտիվության հետքեր:
Մոլորակի շարժումը
Մերկուրին շարժվում է Արեգակի շուրջ բավականին ձգված էլիպտիկ ուղեծրով (էքսցենտրիսիտետը` 0,205) միջին 57,91 մլն. կմ (0,387 ա. մ.) հեռավորության վրա: Պերիհելիում Մերկուրին գտնվում է 45,9 մլն. կմ հեռավորության վրա Արեգակից (0,3 ա. մ.), իսկ ապոհելիում` 69,7 մլն. կմ (0,46 ա. մ.): Պերիհելիում Մերկուրին ավելին քան մեկ և կես անգամ ավելի մոտ է Արեգակին, քան ապոհելիում: Ուղեծրի թեքումը խավարածրի հարթության հանդեպ հավասար է 7°: Մեկ ամբողջ պտույտ Արեգակի շուրջ Մերկուրին կատարում է 87,97 երկրային օրվա ընթացքում: Մոլորակի միջին ուղեծրային արագությունը կազմում է 48 կմ/վ: Մերկուրիի հեռավորությունը Երկրից տատանվում է 82-ից մինչև 217 մլն կմ[9]:
Բավականին երկար ժամանակ համարվում էր, որ Մերկուրին միշտ ուղղված է Արեգակին նույն կողմով, և սեփական առանցքի շուրջ մոլորակը պտտվում է նույնպես 87,97 երկրային օրվա ընթացքում: Մերկուրիի մակերևույթի մասերի դիտարկումները դրան չէին հակասում: Այս մոլորությունը կապված է այն բանի հետ, որ Երկրից Մերկուրիի դիտարկումների համար ամենահարմար պայմաններ են ստեղծվում մոտավորապես մոլորակի պտույտի պարբերության վեցապատիկին հավասար պարբերությամբ (352 օր), այդ պատճառով, տարբեր ժամանակներին դիտարկվել է մոլորակի մակերևույթի մոտավորապես նույն մասը: Իրականությունը պարզվեց միայն 1960-ականների կեսին, երբ կատարվեց Մերկուրիի ռադիոլոկացիան:
Պարզվեց, որ մերկուրիական աստղային օրը հավասար է 58,65 երկրային օրի, այսինքն մերկուրիական տարվա 2/3-ին[10]: Սեփական առանցքի շուրջ և Արեգակի շուրջ այսպիսի պարբերությունների հարաբերությունը յուրօրինակ է Արեգակնային համակարգի համար: Սա, ենթադրաբար, բացատրվում է նրանով, որ Արեգակի մակընթացային ազդեցությունը խլում էր շարժման քանակի մոմենտը և այսպիսով դանդաղեցնում էր մոլորակի պտույտը, որը իսկզբանե ավելի արագ է եղել, մինչ այն պահը, երբ երկու պարբերությունները չդարձան հարաբերվող ամբողջական թվով հարաբերությամբ: Արդյունքում մեկ մերկուրիական օրվա ընթացքում Մերկուրին հասցնում է իր առանցքի շուրջ պտտվել մեկ և կես անգամ: Այսինքն, եթե Մերկուրիի պերիհելին անցնելու պահին ինչ-որ մի կետ ուղղված է ուղիղ Արեգակին, ապա հաջորդ պերիհելիի անցման ժամանակ դեպի Արեգակ ուղղված կլինի ճշգրտորեն այս կետի հակադարձ կետը մոլորակի մյուս կողմում, և ևս մեկ մերկուրիական տարի հետո Արեգակը կվերադառնա առաջնային կետի զենիթ: Արդյունքում, արևային օրը Մերկուրիի վրա ձգվում է երկու մերկուրիական տարի կամ երեք աստղային օր, կամ 176 երկրային օր[11]:
Մոլորակի այսպիսի շարժման պատճառով, նրա վրա գոյություն ունեն «տաք երկայնություններ», երկու իրաի հակադարձ դիրքերում գտնվող միջօրեականներ, որոնք փոխեփոխ ուղղված են լինում Արեգակին Մերկուրիի պերիհելին անցնելիս, և որոնց վրա լինում է շատ ավելի տաք, նույնիսկ Մերկուրիի պարագայում[12]:
Մերկուրիի վրա չկան տարվա եղանակների փոփոխություններ, ինչպես դա Երկրի վրա է: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ մոլորակի պտույտի առանցքը գտնվում է պտույտի հարթության նկատմամբ ուղղահայաց դիրքում: Որպես հետևանք, բևեռներին մոտ կան շրջաններ, որոնց արեգակնային ճառագայթները չեն հասնում երբեք: Արեսիբո աստղադիտարանի ռադիո-աստղադիտակով կատարված հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս մութ և սառը տարածքում կան սառցադաշտեր: Սառցադաշտերի հաստությունը կարող է հասնել 2 մետրի և կարող է լինել ծածկված փոշու շերտով[13]:
Մոլորակի շարժման յուրահատուկ հարաբերությունները առաջացնում են ևս մի երևույթ. Մոլորակի պտույտի արագությունը իր առանցքի շուրջ, գործնականորեն հաստատուն մեծություն է, այն դեպքում, երբ ուղեծրային շարժման արագությունը անընդհատ փոփոխվում է: Ուղեծրի այն հատվածում, որը մոտ է պերիհելիին, մոտ 8 օրվա ընթացքում ուղեծրային շարժման անկյունային արագությունը անցնում է պտույտի անկյունային արագությանը: Արդյունքում Արեգակը Մերկուրիի երկնքում կանգ է առնում և սկսում շարժվել հակառակ ուղղությամբ` արևմուտքից արևելք: Այս էֆեկտը երբեմն անվանում են Հիսուս Նավինի էֆեկտ, Աստվածաշնչի Հիսուս Նավինի գրքի գլխավոր հերոսի անունով, ով կանգնեցրել էր Արևի շարժը երկնքում: «Տաք լայնություններից» 90° գտնվող դիտողի համար Արեգակը այդ դեպքում մայր է մտնում (կամ ծագում) երկու անգամ:
Հետաքրքիր է նաև, որ ուղեծրերով Երկրին ավելի մոտ են գտնվում Մարսը և Վեներան, սակայն Մերկուրին ավելի հաճախ է լինում Երկրին ամենամոտ գտնվող մոլորակը:
Ուղեծրի տարականոն պերցեսիան
Մերկուրին գտնվում է Արեգակին մոտ, այդ պատճառով ընդհանուր հարաբերականության տեսության էֆեկտները ամենաշատն են արտացոլվում նրա շարժման վրա, բոլոր մյուս Արեգակնային համակարգի մոլոակների միջև: Արդեն 1859 թվականին ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լևերյեն հայտարարեց, որ գոյություն ունի Մերկուրիի ուղեծրի պերիհեիի պերցեսիա, որը չի կարող ամբողջովին բացատրվել հայտնի մոլորակների ձգողության ազդեցության հաշվարկի հիման վրա, օգտագործելով դասական մեխանիկայի օրենքները: Մերկուրիի ուղեծրի պերցեսիան կազմում է 5600 անկյունային վայրկյան դարի ընթացքում: Մերկուրիի վրա բոլոր մյուս մարմինների ազդեցության հաշվարկը, համաձայն նյուտոնյան մեխանիկայի տալիս է 5557 անկյունային վայրկյան պերցեսիա մեկ դարի ընթացքում[14]: Փորձելով բացատրել դիտարկվող էֆեկտը, նա ենթադրեց, որ գոյություն ունի ևս մեկ մոլորակ (կամ, հնարավոր է ոչ մեծ աստերոիդների գոտի), որի ուղեծիրը տեղակայված է ավեի մոտ Արեգակին, քան Մերկուրին, և որը ազդելով Մերկուրիի վրա բերում է այդ տարբերությանը[15] (մյուս բացատրությունները դիտարկում էին Արեգակի հաշվի չառած բևեռային սեղմումը): Շնորհիվ ավելի վաղ հասած հաջողությունների Նեպտունի որոնման ժամանակ Ուրանի ուղեծրի վրա ազդեցության հետևանքով, այս վարկածը դարձավ հանրաճանաչ և փնտրվող ենթադրյալ մոլորակը նույնիսկ ստացավ անվանում` Վուլկան: Սակայն այս մոլորակը այդպես էլ չհայտնաբերվեց[16]:
Քանի-որ այս բացատրություններից և ոչ մեկը չհաստատվեց դիտարկումների արդյունքներով, որոշ ֆիզիկոսներ սկսեցին առաջ քաշել ավելի կտրուկ վարկածներ, ըստ որոնց անհրաժեշտ է փոփոխել ինքը ձգողության օրենքը, օրինակ, փոխել այնտեղ աստիճանի ցուցիչը կամ պոտենցիալի մեջ ավելացնել անդամներ, կախված մարմնի արագությունից[17]: Սակայն այսպիսի փորձերի մեծամասնությունը հակասական են: XX-րդ դարի սկզբում հարաբերականության ընդհանուր տեսությունը բացատրություն տվեց դիտարկվող պերցեսիային: Էֆեկտը չափազանց փոքր է. հարաբերականության «հավելցուկը» կազմում է միայն 42,98 անկյունային վայրկյան դարի ընթացքում, ինչը կազմում է ընդհանուր պերցեսիայի արագության 1/130 (0,77 %), այնպես որ անհրաժեշտ կլինի Մերկուրիի առնվազն 12 միլիոն պտույտներ Արեգակի շուրջ, որպեսզի պերիհելին վերադառնա նույն կետը, որը կանխատեսված է դասական տեսությամբ: Նման, սակայն ավելի փոքր շեղում կա նաև մյուս մոլորակների մոտ՝ 8,62 անկյունային վայրկյան դարի ընթացքում Վեներայի համար, 3,84 Երկրի համար, 1,35 Մարսի համար, ինչպես նաև աստերոիդների համար՝ 10,05 Իկարի համար[18][19]:
Մերկուրիի առաջացման վարկածները
Մերկուրիի, ինչպես նաև մյուս մոլորակների, առաջացման հիմնական վարկածն է Նեբուլյար հիպոթեզը.
XIX-րդ դարից գոյություն ունի վարկած, որ Մերկուրին նախկինում եղել է Վեներա մոլորակի արբանյակ, որը հետագայում նրա կողմից «կորսվել» է: 1976 թվականին Թոմ վան Ֆլանդերնը և Կ. Ռ. Հարինգտոնը, հիմնվելով մաթեմատիկական հաշվարկների վրա, ցույց տվեցին, որ այս վարկածը հաջողությամբ բացատրում է Մերկուրիի ուղեծրի մեծ շեղումները (էքսցենտրիսիտետ), նրա Արեգակի շուրջ պտույտի ռեզոնանսային բնույթը և Մերոկւրիի, ինչպես նաև Վեներայի, մոտ պտույտի մոմենտի կորուստը (Վեներայի մոտ, նույնիսկ հակադարձ պտույտի ձեռքբերումը, հակադարձ բոլոր մյուս Արեգակնային համակարգի մարմիններին)[20][21]:
Մեկ այլ վարկածով, Մերկուրին արդեն իսկ ձևավորվել է թեթև տարրերով աղքատ պրոտոմոլորակային սկավառակի ներքին մասում, որոնք Արեգակի ողմից քշվել էին Արեգակնային համակարգի արտաքին մասերը:
Այժմ գոյություն ունեն մի քանի վարկածներ հսկայական միջուկի գոյության բացատրության համար, որոնցից ամենատարածվածը նշում է, որ Մերկուրիի նախնական կազմության մեջ մետաղների և սիլիկատների հարաբերությունը նման էր ամենատարածված երկնաքարերի՝ խոնդրիտների կազմությանը, որոնց կազմվացքը ընդհանուր առմամբ ընդհանրական է Արեգակնային համակարգի պինդ մարմինների և ներքին մոլորակների համար, իսկ մոլորակի զանգվածը հինավուրց ժամանակներում մոտ 2,25 անգամ ավելի մեծ էր այժմյանից: Վաղ Արեգակնային համակարգի պատմության մեջ Մերկուրին, հնարավոր է, որ ապրել է պլանետեզեմալի հետ բախում, որը մոտ նրա քաշի 1/6 զանգվածը ուներ ~20 կմ/վ արագության տակ: Կեղևի և մանտիայի վերին մասի հիմնական մասը քշվել է տիեզերական տարածություն, և ցրվել միջմոլորակային տարածության մեջ: Իսկ մոլորակի միջուկը որը կազմված էր ավելի ծանր տարրերից, պահպանվել է[22]:
Մակերևույթը
Իր ֆիզիկական հատկություններով Մերկուրին հիշեցնում է Լուսինը: Մոլորակը չունի չունի բնական արբանյակ, սակայն ունի չափազանց նոսր մթնոլորտ: Մոլորակը ունի խոշոր երկաթյա միջուկ, որը հանդիսանում է մագնիսական դաշտի գոյության պատճառը: Մերկուրիի մագնիսական դաշտը Երկրի դաշտի 0,01 չափին է[23]: Մերկուրիի միջուկը կազմում է նրա ամբողջ ծավալի 83%-ը[24][25]: Ջերմաստիճանը Մերկուրիիի մակերևույթի մոտ տատանվում է 90 - 700 Կ (−180 - +430 °C): Արեգակին ուղղված կողմը տաքանում է շատ ավելին, քան բևեռային շրջանները և մոլորակի գիշերային կողմը:
Մերկուրիի մակերևույթը հիշեցնում է լուսնինը, այն համարյա ամբողջությամբ ծածկված է խառնարաններով: Խառնարանների խտությունը տարբեր է մոլորակի տարբեր մասերում: Ենթադրվում է, որ ավելի խիտ խառնարաններով ծածկված մասերը ավելի հին ծագում ունեն, իսկ նոսր մասերը գոյացել են ավելի ուշ, հին մակերևույթի լավայով ծածկման արդյունքում: Միչնույն ժամանակ Մերկուրիի վրա մեծ խառնարաններ ավելի հազվադեպ են պատահում քան Լուսնի վրա: Մերկուրիի վրա գտնվող ամենամեծ խառնարանը անվանել են մեծ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի անունով, նրա անկյունագծի լայնությունը կազմում է 716 կմ: Սակայն նմանությունը Լուսնի հետ ամբողջական չէ, Մերկուրիի վրա երևում են ձևավորումներ, որոնք չկան Լուսնի վրա: Կարևոր տարբերություն է երկու մարմինների լանդշաֆտների միջև Մերկուրիի վրա բազմաթիվ ատամնավոր ստորոտների, էսկարպների, գոյությունը, որոնք ձգվում են հարյուրավոր կիլոմետրեր: Դրանց կառուցվածքի հետազոտությունը թույլ տվեց հասկանալ, որ նրանք առաջացել են սեղմման ընթացքում, երբ մոլորակի մակերևույթը հովացել է, որի ընթացքում Մերկուրիի մակերևույթի մակերեսը փոքրացել է 1%-ով: Մոլորակի մակերևույթին լավ պահպանված խառնարանների գոյությունը խոսում է այն մասին, որ վերջին 3 - 4 միլիարդ տարիների ընթացքում այնտեղ չի եկել կեղևի մեծածավալ շարժումներ, ինչպես նաև գոյություն չունի մակերևույթի Էրոզիա, վերջին փաստը համարյա ամբողջովին բացառում է Մերկուրիի ամբողջ պատմության ընթացքում որևէ էական մթնոլորտի գոյության հնարավորությունը:
«Մեսենջեր» սարքով կատարված հետազոտությունների ընթացքում, լուսանկարվել է մոլորակի մակերևույթի ավելի քան 80%-ը և պարզվել է, որ այն միատարր է: Դրանով Մերկուրին նման չէ Լուսնին կամ Մարսին, որոնց մոտ մի կիսագունդը կտրուկ տարբերվում է մյուսից[26]:
Մակերևույթի տարրական կազմության առաջին տվյալները, ստացված «Մեսինջերի» ռենտգենոֆլուրոսցենտային սպեկտրոմետրով, ցույց տվեցին, որ այնտեղ կա չափազանց քիչ ալյումին և կալցիում, ի համեմատություն Լուսնի մայրցամաքային մասերի հետ: Միևնույն ժամանակ Մերկուրին համեմատաբար աղքատ է տիտանի և երկաթի պարունակությամբ, և հարուստ է մագնեզիումով, այսպիսով մակերևույթի կազմությունը միջանկյալ տեղ է զբաղեցնում երկրային բազալտների և ուլտրահիմնական լեռնային ապարների միջև: Հայտնաբերվել է նաև համեմատաբար մեծ քանակով ծծումբ[27]:
Խառնարանները
Մերկուրիի վրա գտնվող խառնարանները բազմազան են իրենց չափերով, սկսած փոքր, թասի ձև ունեցող իջվածքներից, մինչև բազմաօղակ հարվածային խառնարանները, որոնք անկյունագծում հարյուրավոր կիլոմետր են: Խառնարանները գտնվում են քանդման տարբեր փուլերում, կան համեմատաբար լավ պահպանված խառնարաններ, իրենց շուրջ երկար ճառագայթներով, որոնք առաջացել են հարվածի հետևանքով արտանետված նյութից: Կան նաև ուժեղ քանդված խառնարանների մնացորդներ: Մերկուրիի խառնարանները լուսնայիններից տարբերվում են նրանով, որ նրանց մոտ արտանետված նյութի սփռվածությունը ավելի փոքր է, Մերկուրիի վրայի ավելի մեծ ծանրության ուժի պատճառով[28]:
Ամենանկատելի մակերևույթի առանձնահատկություններից մեկն է Շոգի հարթավայրը (լատին․՝ Caloris Planitia): Այսպիսի անվանումը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է «տաք երկայնություններից» մեկի մոտակայքում: Նրա չափը անկյունագծում կազմում է մոտ 1550 կմ[29]: Հավանաբար, մարմինը, որի հարվածից առաջացել է այս խառնարանը, ունեցել է ոչ պակաս քա 100 կմ կտրվածքում: Հարվածը այնպիսի ուժեղ է եղել, որ սեյսմիկ ալիքները անցնելով ամբողջ մոլորակով, հանդիպել են մոլորակի մյուս կողմում, և հանգեցրել են այս կետում յուրօրինակ կտրտված «քաոտիկ» լանդշաֆտ: Հարվածի ուժի մասին է վկայում նաև այն փաստը, որ այն առաջացրել է լավայի արտանետում, որը ձևավորել է բարձր շրջանաձև օղակներ խառնարանից 2 կմ հեռավորության վրա:
Ամենաբարձր ալբեդո ունեցող կետը Մերկուրիի մակերևույթի վրա, 60 կմ տրամագծով Կոյպեր խառնարանն է: Հավանաբվար սա առավել «երիտասարդ» մեծ խառնարաններից մեկն է մոլորակի վրա[30]:
2012 թվականին գիտնականները հայտնաբերեցին ևս մի հետաքրքիր հաջորդականություն Մերկուրիի մակերևույթի խառնարանների մեջ: Նրանց միացնելով իրար կարելի ե ստանալ Ուոլթ Դիսնեյի հանրաճանաչ Միկի Մաուսի նկարը[31]:
Երկրաբանությունը և ներքին կառուցվածքը
Մինչև վերջերս, ենթադրվում էր, որ Մերկուրիի ընդերքում գտնվում է մետաղական միջու, 1800 - 1900 կմ շառավղով, որը պարունակում էր մոլորակի զանգվածի 60%, քանի որ «Մարիներ 10» ԱՄԿ-ն հայտնաբերել էր թույլ մագնիսական դաշտ, և համարվում էր, որ այսպիսի փոքր չափերով մոլորակը չի կարող ունենալ հեղուկ միջուկ: Սակայն 2007 թվականին Ժան-Լյուկ Մարգոյի խումբը ներկայացրեց Մերկուրիի հինգ տարվա ռադիո դիտարկումների արդյունքները, որոնց ընթացքում նկատվել են մոլորակի պտույտի տատանումները, որոնք չափացանց մեծ էին պինդ միջուկ ունեցող մոլորակի համար: Այդ իսկ պատճառով, այսօր արդեն կարելի է մեծ ճշգրտությամբ ասել, որ մոլորակի միջուկը հեղուկ է[32][33]:
Մերկուրիի միջուկում երկաթի տոկոսային պարունակությունը ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակի մոտ: Այս փաստը բացատրելու համար առաջարկվել են մի քանի վարկածներ: Համաձայն գիտական հասարակությունում առավել լայնորեն աջակցվող վարկածի, Մերկուրին իսկզբանե ունեցել է նույնպիսի սիլիկատների և երկաթի հարաբերություն, ինչպես և հասարակ երկնաքարը, ունենալով 2,25 անգամ ավելի զանգված, քան հիմա[34]: Սակայն Արեգակնային համակարգի պատմության սկզբում Մերկուրիին բախվել է մոլորականման մարմին, որն ունեցել է 6 անգամ փոքր զանգված և մի քանի հարյուր կիլոմետր տրամագիծ: Հարվածի արդյունքում մոլորակից աքնջատվել է սկզբնական մանտիայի և կեղևի մեծ մասը, որի հետևանքով միջուկի հարաբերական զանգվածը մոլորակի մեջ ավելացել է: Նման գործընթացը հայտնի է որպես Հսկայական բախման վարկած, այն առաջարկվել է նաև որպես Լուսնի առաջացման խնդրի բացատրման վարկած[34]: Սակայն «Մեսենջեր» ԱՄԿ-ի վրա տեղադրված գամմա-սպեկտրոմետրի Մերկուրիի մակերևույթի տարրական կազմության հետազոտությունների առաջին արդյունքները այս վարկածը չեն հաստատում` այնտեղ գոյություն ունեցող չափավոր ցնդող կալիում քիմիական տարրի կալիում-40 ռադիոկատիվ իզոտոպի չափազանց մեծ քանակը համեմատած, ավելի դժվարահալ տարրերի թորիումի և ուրանի թորիում-232 և ուրան-238 ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը չի համընկնում բարձր ջերմաստիճանների հետ, որոնք անխուսափելի էին բախման արդյունքում[35]: Այդ պատճառով, ենթադրվում է, որ Մերկուրիի քիմիական կազմությունը համընկնում է այն նյութի քիմիական կազմությանը, որից նա առաջացել է: Այն մոտ էր էնստատիտային խոնդրիտներին և ջրազուրկ գիսաստղային մասնիկներին, չնայած մինչև այժմ ուսումնասիրված էնստատիտների մեջ երկաթի պարունակությունը բավարար չէ, որպեսզի բացատրվի Մերկուրիի մեծ միջին խտությունը[27]:
Միջուկը շրջապատված է 500 - 600 կմ հաստությամբ սիլիկատային մանտիայով[36][37]: Համաձային «Մարիներ-10»-ից ստացված տվյալների և Երկրից կատարված դիտարկումների մոլորակի կեղևի հաստությունը կազմում է 100 - 300 կմ[38]:
Երկրաբանական պատմությունը
Ինչպե և Երկրի, Լուսնի և Մարսի մոտ, Մերկուրիի երկրաբանական պատմությունը բաժանված է ժամանակաշրջանների: Դրանք հետևյալն են (ամենահինից դեպի նորը)` նախատոլստովյան, տոլստովյան, կալորյան, ուշ կալորյան, մանսուրյան և կոյպերյան: Մոլորակի բացարձակ տարիքը դեռևս պարզված չէ[28][39]:
Մերկուրիի ձևավորումից հետո, մոտ 4,6 միլիարդ տարի առաջ տեղի է ունեցել մոլորակի աստերոիդներով և գիսաստղերով ուժգին ռմբակոծությունը: Մոլորակի վերջին ուժեղ ռմբակոծությունը տեղի է ունեցել 3,8 միլիարդ տարի առաջ: Շրջանների մի մասը, օրինակ` Շոգի հարթավայրը, ձևավորվել են նաև նրանց լավայով լցվելով: Դա բերեց խառնարանների ներսում հարթ մակերևույթների առաջացմանը, այնպես ինչպես Լուսնի վրա:
Հետագայում, մոլորակի հովացման և սեղմման հետ համընթաց, սկսեցին առաջանալ լեռնաշղթաներ և ճեղքվածքներ: Դրանք կարելի է դիտել առավել մեծ մակերևույթի մասնիկների վրա, այնպիսիք ինչպիսին են խառնարանները, հարթավայրերը, ինչը վկայում է նրանց առաջացման ավելի ուշ ժամանակաշրջանի մասին: Հրաբխային գործունեության ժամանակաշրջանը Մերկուրիի վրա ավարտվել է, երբ մանտիան սեղմվել է այնքան, որպեսզի լավան հնարավորություն չունենա դուրս ժայթքելու մոլորակի մակերևույթ: Դա հավանաբար տեղի է ունեցել նրա պատմության առաջին 700 - 800 միլիոն տարվա ընթացքում: Բոլոր հետագա ռելիեֆի փոփոխությունները պայմանավորված են արտաքին մարմինների հարվածներով մոլորակի մակերևույթին:
Մագնիսական դաշտը
Մերկուրին ունի մասնիսական դաշտ, որի լարվածությունը 100 անգամ փոքր է Երկրինից: Մերկուրիի մագնիսական դաշտը ունի դիպոլային կառուցվածք[40] և վերին աստիճանի սիմետրիկ է[26], իսկ նրա առանցքը ընդամենը 10 աստիճանով է շեղված մոլորակի պտույտի առանցքի համեմատ[41], ինչը զգալիորեն սահմանափակում է նրա առաջացման մասին վարկածների շրջանակը[26]: Մերկուրիի մագնիսական դաշտը հնարավոր է, որ ձևավորվում է մագնիսական դինամոյի էֆեկտի շնորհիվ, այսինքն, նույն ձևով ինչպես և Երկրի դեպքում[42][43]: Էֆեկտը հանդիսանում է մոլորակի հեղում միջուկի տեղաշարժերի արդյունք: Մոլորակի վառ արտահայտված էքսցենտրիսիտետի պատճառով առաջանում են չափազանց ուժեղ մակընթացային ուժեր, որոնք էլ պահպանում են միջուկը հեղուկ վիճակում, ինչը անհրաժեշտ պայման է դինամոյի էֆեկտի առաջացման համար[36]:
Մերկուրիի մագնիսական դաշտը բավարար ուժեղ է, որպեսզի փոխի արեգակնային քամու շարժման ուղղությունը մոլորակի շուրջ, ստեղծելով մագնիտոսֆերա: Մոլորակի մագնիտոսֆերան, չնայած այնքան փոքր է, որ կարող է տեղավորվոլ Երկրի ներսում[40], բավարար հզոր է, որպեսզի կարողանա որսալ արեգակնային քամու պլազման: «Մարիներ-10» սարքից ստացված տվյալները ցույց են տալիս մագնիտոսֆերայում ցածրէներգետիկ պլազմայի առկայություն մոլորակի գիշերային կողմում: Մագնիտոսֆերայի պոչում հայտնաբերվել են նաև ակտիվ մասնիկների պայթյուններ, ինչը վկայում է մոլորակի մագնիտոսֆերայի դինամիկ հատկությունների մասին[40]:
Իր երկրորդ անցումի ժամանակ մոլորակի մոտով 2008 թվականի հոկտեմբերի 6-ին «Մեսսենջեր» սարքը հայտնաբերեց, որ Մերկուրիի մագնիսական դաշտը կարող է ունենալ զգալի քանակով պատուհաններ: Տիեզերական սարքը հանդիպեց մագնիսական հողմային երևույթների, պարուրված մագնիսական գաշտի հանգույցներ, որոնք միացնում էին տիեզերանավը մոլորակի մագնիսական դաշտի հետ: Հողմը հասնում էր 800 կմ-ի անկյունագծում, որը կազմում է մոլորակի շառավղի երրորդ մասը: Մագնիսական դաշտի այսպիսի հողմային ձևը ստեղծվում է արեգակնային քամու միջոցով: Քանի որ արեգակնային քամին շրջանցում է մոլորակի մագնիսական դաշտը, այն կապվում և շարժվում է նրա հետ, ստեղծելով հողմանման կառուցվածքներ: Այս մագնիսական հոսանքի հողմերը ձևավորում են պատուհաններ մոլորակի մագնիսական վահանի մեջ, որոնց միջով էլ արեգակնային քամին հասնում է Մերկուրիի մակերևույթին[44]:
Պայմանները Մերկուրիի վրա
Մոլորակի մոտիկությունը Արեգակին, նրա դանդաղ պտույտը իր առանցքի շուրջ, ինչպես նաև չափազանց թույլ մթնոլորտը հանգեցնում են նրան, որ Մերկուրիի վրա դիտարկվում է ջերմաստիճանի ամենակտրուկ փոփոխությունները Արեգակնային համակարգի մոլորակների միջև: Դրան նպաստում է նաև Մերկուրիի մակերևույթի փխրունությունը, որը վատ ջերմափոխանցիչ է (մթնոլորտի բացակայության կամ թուլության պայմաններում, ջերմությունը կարող է փոխանցվել մոլորակի ընդերք միայն ջերմափոխանցման միջոցով): Մոլորակի մակերևույթը արագ տաքանում է և սառչում, սակայն արդեն 1 մ խորության վրա ջերմաստիճանի օրական տատանումները այլևս չեն նկատվում, ջերմաստիճանը դառնում է հաստատուն, մոտավորապես հավասար +75 °C:
Մոլորակի ցերեկային մակերևույթի միջին ջերմաստիճանը հավասար է 623 Կ (349,9 °C), գիշերայինը, ընդամենը 103 К (−170,2 °C): Մերկուրիի վրա նվազագույն ջերմաստիճանը հավասար է 90 К (−183,2 °C), իսկ առավելագույնը, որը կարելի է գրանցել կեսօրին «տաք երկայնություններում» մոլորակի պերիհելիում գտնվելու պահին կազմում է 700 К (426,9 °C)[45]:
Չնայած այսպիսի պայմաններին, վերջին ժամանակներս ի հայտ են եկել ենթադրություններ այն մասին, որ Մերկուրիի մակերևույթի վրա կարող է գոյություն ունենալ սառույց: Մերձբևեռային շրջանների ռադիո-հետազոտությունները ցույց են տվել, այդ շրջաններում կան 50-150 կմ չափերով ապաբևեռացումով շրջաններ, ռադիոճառագայթների անդրադարձման ամենահավանական պատճառը կարող է լինել հասարակ ջրային սառույցը[46][47]: Հասնելով Մերկուրիի մակերևույթին գիսաստղների նրա հետ բախվելու հետևանքով, ջուրը գոլորշիանում է և շարժվում մոլորակի մթնոլորտով, մինչև այն չի սառչում բևեռային շրջաններում խորը խառնարանների հատակին, որտեղ երբեք չեն ընկնում Արեգակի ճառագայթները, որտեղ փասորեն սառույցը կարող է պահպանվել անսահման երկար:
«Մարիներ-10» սարքի Մերկուրիի մոտով անցման ժամանակ բացահայտվել է մոլորակի մոտ չափազանց նոսր մթնոլորտի գոյությունը, որի ճնշումը 5×1011 անգամ ավելի փոքր է Երկրի մթնոլորտային ճնշումից: Այսպիսի պայմաններում ատոմները ավելի հաճախ են բախվում մոլորակի մակերևույթին քան իրար: Մթնոլորտը կազմում են արեգակնային քամուց որսած ատոմները, կամ ատոմներ, որոնք դուրս են մղվել մոլորակիմակերևույթից արեգակնային քամու ազդեցության տակ: Մերկուրիի մթնոլորտում կան հելիում, նատրիում, թթվածին, կալիում, արգոն, ջրածին: Առանձին ատոմի կյանքի տևողությունը մթնոլորտում կազմում է մոտ 200 օր:
Ջրածինը և հելիումը հավանաբար հասնում են մոլորակ արեգակնային քամու հետ, ներխուժելով մոլորակի մագնիտոսֆերա, և հետո ետ են թռչում տիեզերք: Մերկուրիի կեղևում տեղի ունեցող տարրերի ռադիոակտիվ տրոհումը հանդիսանում է նրա մթնոլորտում հելիումի, նատրիումի և կալիումի ատոմների աղբյուրը: գոյություն ունեն ջրային գոլորշիներ, որոնք առաջանում ենմի շարք գործընթացների արդյունքում, այնպիսիք, ինչպիսին են` գիսաստղերի հարվածը մոլորակի մակերևույթին, ջրի առաջացումը արեգակնային քամու ջրածնից և քարերում գտնվող թթվածնից, բևեռային մշտապես մոթ շրջաններում գտնվող սառույցի սուբլիմացիայի հետևանքով: Ջրին մոտ իոնների, այնպիսիք, ինչպիսին են O+, OH− և H2O+, հայտնաբերումը Մերկուրիի վրա դարձավ բավականին մեծ անակնկալ[48][49]:
Քանի որ այս իոնների զգալի մասը հայտնաբերվել է Մերկուրին շրջապատող տիեզերքում, գիտնականները ենթադրեցին, որ նրանք առաջացել են ջրի մոլեկուլներից, որոնք քայքայվել են մոլորակի մակերևույթին կամ էկզոսֆերայում արեգակնային քամու ազդեցության տակ[50][51]:
2008 թվականի փետրվարի 5-ին Բոստոնյան համալսարանի գիտնականների մի խումբ Ջեֆրի Բոմգարդների ղեկավարությամբ հայտարարեց Մերկուրիի մոտ գիսաստղանման պոչի հայտնաբերման մասին, որի երկարությունն ավելին է քան 2,5 միլիոն կիլոմետրը: Այն հայտնաբերվել է Երկրի վրայից դիտարկումների ընթացքում նատրիումի գծով: Մինչ այդ հայտնի էր միայն 40 հազար կիլոմետրից ոչ ավելին պոչի գոյության մասին: Այս խմբի կողմից առաջին լուսանկարները ստացվել էին 2006 թվականի հունիսին Հալեակալա հրաբուխի վրա գտնվող (Հավայի) 3,7-մետրանոց աստղադիտակով: Մերկուրիի երկար պոչի պատկերը ստացվեց 2007 թվականի մայիսին Ջոդի Վիլսոնի և Կարլ Շմիդտի կողմից[52]: Երկրից դիտվող պոչի տեսանելի երկարությունը կազմում է մոտ 3°:
Պոչի մասին նոր տեղեկություններ են ստացվել «Մեսենջեր» ԱՄԿ-ի երկրորդ և երրորդ անցումների ժամանակ մոլորակի մոտով 2009 թվականի նոյեմբերի առաջին կեսին[53]: Այս տվյալների հիման վրա ՆԱՍԱ-ի աշխատակիցները կարողացան առաջարկել այս երևույթի մոդելը[54]:
Հետազոտությունները
Երկրից դիտարկման առանձնահատկությունները
Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը տատանվում է −1,9[4] - 5,5, սակայն նրան հեշտ չե նկատել, նրա փոքր անկյունային հեռավորության պատճառով Արեգակից (առավելագույնը 28,3°)[55]: Բարձր լայնություններում մոլորակը հնարավոր չե դիտել գիշերային երկնքում. Մերկուրին տեսանելի է դառնում շատ կարճ ժամանակի ընթացքում վերջալույսի ժամանակ[56]: Մոլորակի դիտարկման համար ամենահարմար ժամանակն է առավորտյան կամ երեկոյան մթնշաղը, նրա էլոնգացիա (Մերկուրիի Արեգակից առավելագույն հեռացման ժամանակը, որը տեղի է ունենում մի քանի անգամ տարվա ընթացքում):
Մերկուրին ամենահարմարն է դիտարկել ցածր լայնություններում, հասարակածին. սա կապված է այն հանգամանքի հետ, որ այստեղ մթնշաղի տևողությունը ամենակարճն է: Միջին լայնություններում Մերկուրին շատ ավելի բարդ է դիտել, այն երևում է միայն ամենալավ էլոնգացիաների ժամանակ, իսկ վերին բարձրություններում այն ընդհանրապես հնարավոր չէ տեսնել:
Հին աշխարհի և միջնադարյան դիտարկումներ
Մերկուրիի առավել վաղ հիշատակված դիտարկումը գրանցված է «Մուլ ապինում» (բաբելոնյան աստղաբաշխական աղուսյակների ժողովածու): Այս դիտարկումը կարատվել է, ամենայն հավանականությամբ ասորական աստղագետների կողմից, մոտավորապես մ.թ.ա. 14-րդ դարում[57]: Շումերերեն անվանումը, որ օգտագործվել է Մերկուրիի համար «Մուլ ապինի» աղուսյակներում, կարող է արտաբերվել որպես UDU.IDIM.GU\U4.UD (թարգմանությունը «թռչկոտող մոլորակ»)[58]: Սկզբում մոլորակը նույնացնում էին Նինուրտա ասծո հետ[59], իսկ ավելի ուշ գրառումներում այն անվանում են «Նաբու», իմաստության և գիրի աստծո պատվին[60]:
Հին Հունաստանում Հեսիոդոսի ժամանակներում մոլորակը հայտնի էր Στίλβων («Ստիլբոն») և Ἑρμάων («Էրմաոն») անուններով[61]: «Էրմաոն» անվանումը Հերմես աստծո անվան գրելաձևերից մեկն է[62]: Ավելի ուշ հույները սկսեցին մոլորակը անվանել «Ապոլոն»:
Գոյություն ունի վարկած, որ «Ապոլոն» անվանումը համապատասխանում էր մոլորակի առավոտյանը երևալուն, իսկ «Հերմեսը» («Էրմաոն») երեկոյան[63][64]: Հռոմեացիք մոլորակը անվանեցին արագավազ առևտրի աստծո Մերկուրիի անունով, որը համապատասխանում էր հունական Հերմես աստծոն, քանի-որ այն շարժվում էր երկնքով ավելի արագ քան մյուս մոլորակները[65][66]: Հռոմեական աստղագետ Պտղոմեոս Կլավդիոսը, ով ապրում էր Եգիպտոսում, գրել է մոլորակի Արեգակի սկավառակի վրայով անցնելու հնարավորության մասին, իր «Մոլորակների մասին վարկածներ» աշխատությունում: Նա ենթադրեց, որ այսպիսի անցում երբեք չի նկատվել, քանի որ այնպիսի մոլորակը ինչպիսին է Մերկուրին չափազանց փոքր է դիտարկման համար, կամ, քանի որ անցման պահը ոչ հաճախ է պատահում[67]:
Հին Չինաստանում Մերկուրին անվանում էին Չին-սին (չինարեն՝ 辰星), «Առավոտյան աստղ»: Այն կապում էին հյուսիսային ուղղության, սև գույնի և Ու-սինում ջրի տարրի հետ[68]: «Հանշուի» տվյալներով, Մերկուրիի սինոդիկ պարբերությունը 115,91 օր էր, իսկ «Հոու Հանշուի» տվյալներով` 115,88 օր[69]: Ժամանակակից չինական, կորեյական, ճապոնական և վյետնամական մշակույթներում մալարակը սկսել է անվանվել «Ջրային աստղ» (չինարեն՝ 水星):
Հնդկական դիցաբանության մեջ Մերկուրիի համար օգտագործվել է Բուդհա (սանսկրիտ՝ बुधः) անունը: Այս աստվածը, Սոմա աստծո որդին, գլխավորում էր չորեքշաբթի օրերը: Գերմանական հեթանոսական հավատքում Օդին աստվածը նույնպես նույնացվում էր Մերկուրի աստծո և չորեքշաբթի օրի հետ[70]: Մայա հնդկացիները պատկերացնում էին Մերկուրին որպես բու (կամ, հնարավոր է, որ չորս բու, ընդ որում երկուսը համապատասխանում էին առավոտյան երևալուն, մյուս երկուսը` երեկոյան), որը անրշիրիմյան աշխարհի ավետաբերն էր[71]: Իվրիտով Մերկուրին անվանվում էր «Կոխավ Խամա» (եբրայերեն՝ כוכב חמה, «Արևային մոլորակ»)[72]:
Հնդկական աստղագիտական «Սուրյա-սիդհանտա» աշխատությունում, վերագրվում է V-րդ դարին, Մերկուրիի շառավիղը գնահատվել էր 2420 կմ: Սխալանքը իրական շառավղի հետ համեմատ (2439,7 կմ) կազմում է ավելի քիչ քան 1%: Սակայն այս գնահատականը հիմնված էր մոլորակի անկյունային տրամագծի մասին ոչ ճիշտ ենթադրության վրա, որը ընդունվել էր 3 անկյունային րոպե:
Միջնադարյան արաբական աստղագետ Ազ-Զարկալին Անդալուզիայից նկարագրել էր Մերկուրիի երկրակենտրոն ուղեծրի դեֆերենտը (երկրակենտրոն համակարգում ուղեծրի ցուցիչ) որպես ձվի կամ սոճու ընկույզի նմանվող: Այնուամենայնիվ, այս ենթադրությունը չի ազդել նրա աստղագիտական տեսության և աստղագիտական հաշվարկների վրա[73][74]: XII-րդ դարում Իբն Բաջան դիտել էր երկու մոլորակներ, նրանց հետքերով Արեգակի սկավառակի վրա: Ավելի ուշ Մարագինյան աստղադիտարանի աստղագետ Աշ-Շիրազին կարծիք հայտնեց, որ իր նախորդի կողմից դիտարկվել էին Մերկուրին և (կամ) Վեներան[75]:
Հնդկաստանում, կերալիական դպրոցի աստղագետ Նիլականթա Սոմայաջին XV-րդ դարուն ստեղծեց մասնակիորեն հելիոկենտրոն մոլորակային մոդել, որում Մերոկւրին պտտվում էր Արեգակի շուրջ, որը իր հերթին պտտվում էր Երկրի շուրջ: Այս համակարգը նման էր Տիխո Բրահեյի համակարգին, որը նա նախագծել էր XVI-րդ դարում[76]:
Եվրոպայի հյուսիսային մասերում Մերկուրիի միջնադարյան հետազոտությունները դժվարացված էին նրանով, որ մոլորակը դիտարկվում է միայն առավոտյան և երեկոյան, և այս լայնություններում երևում է չափազանց ցածր հորիզոնի մոտ: Նրա ամենալավ տեսանելիության ժամանակահատվածը (էլոնգացիա) պատահում է մի քանի անգամ տարվա ընթացքում (շարունակվում է մոտ 10 օր): Նույնիսկ այդ ժամանակահատվածներում Մերկուրին հեշտ չէ տեսնել անզեն աչքով (համեմատաբար ոչ-պայծառ աստղիկ բավականին պայծառ ֆոնի վրա): Գոյություն ունի վարկած, այն մասին, որ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ով դիտարկում էր երկինքը հյուսիսային լայնություններում և հիմնականում մառախլոտ Մերձբալթիկայի կլիմայում, զղջում էր, որ երբեք իր կյանքում չի դիտարկել Մերկուրին: Այս առասպելը առաջ է քաշվել, քանի որ Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների պտույտի մասին» աշխատությունում չի բերվում ոչ մի օրինակ Մերկուրիի դիտարկման մասին, սակայն նա նկարագրել է մոլորակը հիմնվելով այլ աստղագետների դիտարկումների վրա: Ինչպես նա ինքն է ասել, Մերկուրին հնարավոր է «որսալ» հյոսիսային լայնություններում, դրսևորելով համբերություն և խորամանկություն: Հետևաբար, Կոպեռնիկոսը կարող էր դիտարկել Մերկուրին, և դիտարկել է այն, սակայն նկարագիրը տվել է այլ հետազոտողների արդյունքների հիման վրա[77]:
Դիտարկումներ աստղադիտակներով
Մերկուրիի առաջին դիտարկումները աստղադիտակով կատարել է Գալիլեո Գալիլեյը XVII-րդ դարի սկզբում: Չնայած նա դիտարկում էր Վեներայի փուլերը, նրա աստղադիտակը այնքան հզոր չէր, որպեսզի երևային Մերկուրիի փուլերը: 1631 թվականին Պյեր Գասենդին կատարեց մոլորակի Արեգակի սկավառակի վրայով անցման առաջին դիտարկումը: Անցման պահը մինչ այդ հաշվարկել էր Յոհան Կեպլերը: 1639 թվականին Ջովանի Զուպին աստղադիտակի միջոցով հայտնաբերեց, որ Մերկուրիի ուղեծրայի փուլերը նման են Լուսնի և Վեներայի փուլերին: Դիտարկումները վերջնականապես ապացուցեցին, որ Մերկուրին պտտվում է Արեգակի շուրջ:[10].
Չափազանց հազվագյուտ աստղագիտական երևույթ է մի մոլորակով մյուսի ծածկումը, որը դիտարկվում է Երկրից: Երկրից դիտարկման ժամանակ Վեներան ծածկում է Մերկուրին մի քանի հարյուրամյակը մեկ անգամ, և այս իրադարձությունը պատմության մեջ դիտարկվել է միայն մեկ անգամ 1737 թվականի մայիսի 28-ին Ջոն Բևիսի կողմից Գրինվիչյան աստղադիտարանում[78]: Հաջորդ ծածկումը կլինի 2133 թվականի դեկտեմբերի 3-ին[79]:
Մերկուրիի դիտարկումների հետ կապված բարդությունները բերեցին նրան, որ այն երկար ժամանակ մնաց ավելի քիչ ուսումնասիրված քան մյուս մոլորակները: 1800 թվականին Յոհան Շրյոտերը դիտարկելով Մերկուրիի մակերևույթի առանձնահատկությունները, հայտարարեց որ դիտարկել է այնտեղ 20 կմ բարձրությամբ լեռներ: Ֆրիդրիխ Բեսելը, օգտագործելով Շրյոտերի գծանկարները, սխալմամբ որոշեց մոլորակի իր առանցքի շուրջ պտույտի պարբերությունը (24 ժամ) և առանցքի թեքումը (70°)[80]: 1880-ական թվականներին Ջովանի Սկիապարելլին քարտեզագրեց մոլորակը ավելի ճշգրտորեն և ենթադրեց, որ պտույտի պարբերությունը կազմում է 88 օր և համընկնում է սիդերիկ պարբերության հետ մակընթացային ուժերի պատճառով[81]: Մերկուրիի քարտեզագրման աշխատանքը շարունակեց Էժեն Անտոնիադիի կողմից, ով 1934 թվականին հրատարակեց գիրք, որտեղ ներկայացված էին հին քարտեզները և իր դիտարկումները[40]: Մերկուրիի մակերևույթի շատ մասեր ստացել են իրենց անվանումները Անտոնիադիի քարտեզների համաձայն[82]:
Իտալացի աստղագետ Ջուզեպե Կոլոմբոն նկատեց, որ պտույտի պարբերությունը կազմում է սիդերիկ պարբերության 2/3 մասը, և ենթադրեց, որ այդ պարբերությունները համընկնում են 3:2 ռեզոնանսում[83]: «Մարիներ-10» կայանից ստացված տվյալները, հետագայում հաստատեցին այս տեսակետը[84]: Սա չի նշանակում, որ Սկիապարելլիի և Անտոնիադիի քարտեզները սխալ են: Պարզապես աստղագետները դիտում էին նույն մակերևույթի առանձնահատկությունները մոլորակի ամեն երկու պտույտից հետո Արեգակի շուրջ, գծագրում էին դրան, և չէին տեսնում այն պահը, երբ Մերկուրին շրջված էր Արեգակին մյուս կողմով, քանի որ այդ պահերին ուղեծրի երկրաչափության պատճառով դիտարկման պայմանները վատն էին[80]:
Արեգակի մոտ լինելը ստեղծում է որոշակի պարդություններ Մերկուրիի դիտարկման համար: Այսպես, օրինակ, «Հաբբլ» աստղադիտակը երբեք չի օգտագործվել այս մոլորակի դիտարկումների համար: Նրա կառուցվածքը թույլ չի տալիս դիտարկել Արեգակին մոտ գտնվող մարմինները: Դա կատարելու փորձի դեպքում սարքավորումը կվնասվի[85]:
Մերկուրիի հետազոտությունները ժամանակակից մեթոդներով
Մերկուրին երկրային խմբի մոլորակներից ամենաքիչն է հետազոտված: XX-րդ դարում նրա ուսումնասիրման աստղադիտակային մեթոդներին ավելացան ռադիոաստղադիտական, ռադիոլոկացիոն և տիեզերական սարքերով հետազոտությունները: Մերկուրիի ռադիոաստղադիտական չափումները կատարվել են առաջին անգամ 1961 թվականին Հովարդի, Բարետի և Հեդոկի կողմից ռեֆլեկտոր աստղադիտակի միջոցով, որի վրա տեղադրված էին երկու ռադիոմետրներ[86]: 1966 թվականին հավաքված տվյալների հիման վրա կատարվեցին բավականին ճշգրիտ գնահատումներ Մերկուրիի մակերևույթի ջերմաստիճանի մասին` 600 Կ արևահար կողմում և 150 Կ չլուսավորված կողմում: Առաջին ռադիոլոկացիոն դիտարկումները կատարվեցին 1962 թվակնի հունիսին Վլադիմիր Կոտելնիկովի խմբի կողմից ՌԷԻ-ում, նրանք ցույց տվեցին Մերկուրիի և Լուսնի արտացոլման հատկությունների նմանությունը: 1965 թվակնին նմանատիպ դիտարկումներ կատարվեցին Արեսիբոյի ռադիոաստղադիտակով, որի արդյունքում հնարավոր եղավ ստանալ Մերկուրիի պտույտի պարբերությունը` 59 օր[87]:
Մերկուրիի հետազոտման նպատակող ուղարկվել են միայն երկու տիեզերական սարքեր: Առաջինն էր «Մարիներ-10-ը», որը 1974 - 1975 թվականներին երեք անգամ անցավ Մերկուրիի կողքով, առավելագույն մերձեցումը կազմեց 320 կմ: Արդյունքում ստացվեցին մի քանի հազար լուսանկարներ, որոնք ծածկում էին մոլորակի մակերևույթի մոտ 45%: Հետագա հետազոտությունները Երկրից ցույց տվեցին ջրային սառույցի առկայության հնարավորությունը բևեռային խառնարաններում:
Երկրորդ սարքը, որի առաքելությունը իրականցվում է ներկա պահին ՆԱՍԱ-ի կողմից, «Մեսենջեր» ԱՄԿ-ն է: Սարքը արձակվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին, իսկ 2008 թվականի հունվարին այն առաջին անգամ կատարեց Մերկուրիի շուրջ թռիչքը: Որպեսզի 2011 թվականին դուրս գա Մերկուրիի ուղեծիր, սարքը կատարեց ևս երկու գրավիտացիոն մանևր Մերկուրիի մոտ, 2008 թվականի հոկտեմբերին և 2009 թվականի սեպտեմբերին: «Մեսենջերը» նույնպես կատարել էր մի մանևր Երկրի մոտ 2005-ին և երկու մանևր Վեներայի մոտ 2006-ին և 2007-ին, որոնց ընթացքում կատարել է սարքավորումների ստուգումներ:
Էլեկտրոնիկայի և հաշվողական տեղնիկայի զարգացման հետ հնարավոր դարձավ նաև կատարել Մերկուրիի դիտարկումներ Երկրի մակերևույթից օգտագործելով կիսահաղորդիչային ընդունիչները և ստացված տեղեկությունների հետագա համակարգչային վերլուծությունը: Այս մեթոդով կատարված Մերկուրիի առաջին դիտարկումները կատարվեցին 1995 - 2002 թվականները Յոհան Վարելի կողմից Լա Պալմա կղզու վրա գտնվող աստղադիտարանից, կեսմետրանոց արևային աստղադիտակով: Վարելը ընտրում էր լուսանկարներից լավագույնները, առանց համակարգչային համատեղում օգտագործելու: Համատեղում սկսեցին օգտագործել Աբասթումանյան աստղադիտարանում Մերկուրիի 2001 թվականի նոյեմբերի 3-ին ստացված լուսանկարների վրա, ինչպես նաև Իրակլիոնի համալսարանի Սկինակսա աստղադիտարանում 2002 թվականի մայիսի 1 - 2 ստացված լուսանկարների շարքի վրա: Մոլորակի ստացված լուսանկարների թույլտվությունը համեմատելի էր «Մարիներ-10» ԱՄԿ-ից ստացված պատկերների հետ, ոչ մեծ 150 - 200 կմ ձևավորումների ուրվագծերը կրկնվում էին: Այս մեթոդով կազմվեց Մերկուրիի քարտեզը 210 - 350° լայնությունների համար[88]:
2011 թվականի մարտի 17-ին «Մեսենջեր» միջմոլորակային կայանը դուրս եկավ Մերկուրիի ուղեծիր: Ենթադրվում է, որ նրա վրա տեղադրված սարքավորումներով հնարավոր կլինի հետազոտել մոլորակի լանդշաֆտը, մթնոլորտի և մակերևույթի կազմությունը, ինչպես նաև հնարավոր կլինի հետազոտել էներգետիկական մասնիկները և պլազման Մերկուրիի մոտակայքում: Կայանի աշխատանքի երկարությունը ընդունվել է մեկ տարի[89]:
2011 թվականի հունիսի 17-ին «Մեսենջեր» ԱՄԿ-ի առաջին հետազոտությունների արդյունքներով հայտնի դարձավ, որ մոլորակի մագնիսական դաշտը սիմետրիկ չէ բևեռների նկատմամբ, այսպիսով հյուսիսային և հարավային բևեռներին հասնում է տարբեր քանակի արեգակնային քամու մասնիկներ: Նույնպես կատարվել է մոլորակի վրա քիմիական տարրերի բաշխման վերլուծություն[90]:
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) համատեղ Ճապոնական տիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) նախագծում է «BepiColombo» առաքելությունը, որը բաղկացած է լինելու երկու սարքերից՝ Mercury Planetary Orbiter (MPO) և Mercury Magnetospheric Orbiter (MMO): Եվրոպական սարքը, MPO, հետազոտելու է Մերկուրիի մակերևույթը և նրա ընդերքները, իսկ ճապոնական, MMO պետք է հետազոտի մագնիսական դաշտը և մագնիտոսֆերան: BepiColombo-ի արձակումը նախատեսվում է 2013 թվականին, իսկ 2019-ին այն դուրս կգա Մերկուրիի ուղեծիր, որտեղ կբաժանվի երկու մասերի:
Ռուսաստանը նախատեսում է իրականացնել առաջին առաքելությունը վայրէջքով մոլորակի մակերևույթին, այն կոչվում է «Մերկուրի-Պ»: Ծրագրի իրականացումը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն այն զգալիորեն հետաձգվել է:
Անվանումների առանձնահատկությունները
Մերկուրիի մակերևույթի երկրաբանական օբյեկտների անվանման կարգը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության XV-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ 1973 թվականին[46]`
- Մակերևույթի ամենամեծ տարրը անվանվել է Շոգի հարթավայր, տրամագիծը մոտ 1300 կմ, քանի որ այն գտնվում է առավելագույն ջերմաստիճանների շրջանի մոտ: Դա բազմաօղակ հարվածային ծագման համակարգ է որը հետագայում լցվել է լավայով: Մեկ այլ հարթավայր, որը գտնվում է նվազագույն ջերմաստիճանների շրջանի մոտ, կոչվում է Հյուսիսային հարթավայր: Մնացած, նման ձևավորումները ստացել են մոլորակի կամ հռոմեական Մերկուրի աստծո անուններից աշխարհի այլ լեզուներում: Օրինակ` Սուսեյ հարթավայր (Մերկուրի մոլորակի ճապոներեն եզրը), Բուդհա հարթավայր (Մերկուրի մոլորակի հինդի լեզվով անունը), Սոբկու հարթավայր (Մերկուրի մոլորակը հին եգիպտացիների մոտ), Օդին հարթավայր (սկանդինավյան աստված) և Տիր հարթավայր (հին հայկական աստված)[91][92]:
- Մերկուրիի խառնարանները (երկու բացառությամբ) ստանում են հումանիտար ոլորտի հայտնի մարդկանց պատվին անվանումներ (ճարտարապետներ, երաժիշտներ, գրողներ, պոետներ, փիլիսոփաներ, լուսանկարիչներ, գեղանկարիչներ)[92]: Օրինակ` Շեքսպիր, Բարմա, Բելինսկի, Գլինկա, Գոգոլ, Մուսորգսկի, Պուշկին և այլն: Բացառություն են կազմում Կոյպեր խառնարանը, «Մարիներ-10» ծրագրի գլխավոր նախագծողներից մեկը և Խուն Կալ խառնարանը, ինչը նշանակում է 20 թիվը մայա ժողովրդի լեզվով, որոնք օգտագործել են քսանական հաշվման համակարգը: Վերջին խառնարանը գտնվում է հասարակածի մոտ 20° միջօրեականի վրա և ընտրվել է որպես տեղորոշման կետ Մերկուրիի կոորդինատների համակարգի համար: Սկզբում մեծ չափերով խառնարաններին տրվում էին հայտնի մարդկանց անուններ, ովքեր, ՄԱՄ-ի կարծիքով ունեին համեմատաբար մեծ նշանակություն միջազգային մշակույթում: Որքամ խառնարանը մեծ էր, այնքան անձի նշանակությունը մեծ էր ժամանակակից աշխարհի վրա[93]: Առաջին հնգյակի մեջ են` Բեթհովենը (տրամագիծը 643 կմ), Դոստոևսկի (411 կմ), Տոլստոյ (390 կմ), Գյոթե (383 կմ) և Շեքսպիր (370 կմ):
- Էսկարպները (սարավանդներ), լեռնաշղթաները և կանյոնները ստանում են պատմության մեջ մտած հետազոտողների նավերի անուններ, քանզի Մերկուրի/Հերմես աստվածը համարվում էր հետազոտողների հովանավորը: Օրինակ` Բիգլ, Զարյա, Սանտա-Մարիա, Ֆրամ, Վոստոկ, Միրնի)[92][94]: Կանոններից բացառություն են կազմում երկու շղթաներ, որոնք անվանվել են աստղագետների պատվին` Անտոնիադիի և Սկիապարելլիի լեռնաշղթաները:
- Հովիտները և այլ մակերևույթի տարրերը անվանվում են խոշոր ռադիո-աստղադիտարանների անուններով, որպես ռադիոաստղագիտության դերի ճանաչում Մերկուրիի հետազոտությունների ընթացքում: Օրինակ` Հայստեկ հովիտը (ռադիո-աստղադիտակ ԱՄՆ-ում)[91][92]:
- Հետագայում, կապված 2008 թվականին «Մեսենջեր» ավտոմատ միջմոլորակային կայանի միջոցով Մերկուրիի ակոսների հայտնագործման հետ, նրանք սկսեցին անվանել նշանակալի ճարտարապետական կոթողների անուններով: Օրինակ` Պանթեոն Շոգի հարթավայրի վրա:
Մերկուրին մշակույթում
- Բորիս Լյապունովի «Ամենամոտը Արեգակին» (1956) գիտա-ֆանտաստիկ պատմվածքում սովետական տիեզերագնացները առաջին անգամ վայրէջք են կատարում Մերկուրիի և Վեներայի վրա:
- Սերգեյ Պավլովի «Արեգակի թագը» (1967) ֆանտաստիկ վիպակում երկրացիները փորձում են բացել տարօրինակ թորերի գաղտնիքը Մերկուրիի վրա:
- Այզեկ Ազիմովի «Մերկուրիի մեծ Արեգակը» վիպակում (Լաքի Սթարի մասին շարք) գործողությունները տեղի են ունենում Մերկուրիի վրա:
- Այզեկ Ազիմովի «Շուրջպար» (Runaround, 1941) և «Գիշերը, որը մեռնում է» (The Dying Night, 1956) պատմվածքներում, նկարագրվում է Մերկուրին, ուղղված Արեգակին մեկ կողմով: Ընդ որում երկրորդ պատմվածքում այդ փաստի վրա է կառուցված դետեկտիվային սյուժեի լուծումը:
- Ֆրանսիս Կարսակի «Փախուստ Երկրից» գիտա-ֆանտաստիկ վեպում, հիմնական սյուժեյի հետ մեկտեղ, նկարագրվում է Արեգակի ուսումնասիրության համար նախատեսված գիտական կայան, որը տեղակայված է Մերկուրիի հյուսիսային բևեռում: Գիտնականները ապրում են այդ կայանի այն մասում, որը տեղակայված է չլուսավորված խառնարանի հատակին, և դիտարկումներ են կատարում միշտ լուսավորված հսկայական աշտարակներից:
- Ալան Նուրսի «Արևակողմ կողմի միջով» գիտա-ֆանտաստիկ վիպակում գլխավոր հերոսները հատում են Մերկուրիի Արեգակին ուղղված կողմը:
- Արտուր Քլարկ «Ժամադրություն Ռամայի հետ» գիտա-ֆանտաստիկ վեպում Մերկուրիի բնակիչները, երկրից ժամանած մարդկանց հետնորդները, մասնակցում են համաժողովի, որտեղ քննարկվում է խորհրդավոր աստերոիդ Ռաման:
- «Սեյլոր Մուն» մանգայում և անիմե-մուլտսերիալում Մերկուրի մոլորակը մարմնավորում է աղջիկ-զինվոր Սեյլոր Մերկուրին, նույն ինքը Ամի Միցունոն: Նրա հարձակման ձևերն են մշուշի ուժը, ջուրը և սառույցը:
- Քլիֆորդ Սայմակ «Մի անգամ Մերկուրիի վրա» գիտա-ֆանտաստիկ վիպակում հիմնական գործողությունների վայր է հանդիսանում Մերկուրին, իսկ էներգետիկ կյանքի ձևերը նրա վրա, գնդերը, գերազանցում են մարդկությանը իրենց զարգացմամբ միլիոնավոր տարիներ:
- Սթիվեն Բաքսթեր «Ոսկե թարթիչներ» գիտա-ֆանտաստիկ վիպակում Մերկուրիի մակերևույթի տակ հաստ սառույցի շերտի մեջ գտնվել է 5 միլիարդ տարի տարիքով արտեֆակտ:
- Կուրտ Վոնեգուտ «Տիտանի սիրենները» գիտա-ֆանտաստիկ վեպում գլխավոր հերոսը ընկնում է Մերկուրիի վրա Մարսից և մի քանի տարի անց է կացնում նրա մակերևույթի տակ գտնվող քարանձավներում, որտեղ ապրում են պարզունակ բայց բարի գարմոնիումները:
Գրականություն
- Ե. Ա. Գրեբենիկով, Յու. Ա. Ռյաբով (1975). Մոլորակների որոնումը և հայտնաբերումը. Մոսկվա: Նաուկա. էջ 216.
- Լ. Վ. Քսանֆոմալիտի (2008). «Անհայտ Մերկուրին» (2). Վ միրե նաուկի.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Մ. Յա. Մարով (1986). Արեգակնային համակարգի մոլորակներ. Մոսկվա: Նաուկա. էջ 320.
- Վ. Գ. Սուրդին, ed. (2008). Արեգակնային համակարգ. Մոսկվա: Ֆիզմաթլիտ. էջ 400. ISBN 978-5-9221-0989-5.
Արտաքին հղումներ
- Մերկուրիի գաղտնիքները և հանելուկները
- «Վոկրուգ սվետա» ամսագրում հոդված
- «Մեսենջեր» առաքելության մասին կայք(անգլ.)
- Մերկուրիի լուսանկարներ, կատարված «Մեսենջերով»(անգլ.)
- BepiColombo-ի մասին JAXA-ի կայքում(անգլ.)
- Աստղագետները հայտնաբերել են Մերկուրիի հալված միջուկը
- Ա. Լևին: Երկաթյա մոլորակը. Հանրամատչելի մեխանիկա № 7, 2008
- Ամենամոտը. lenta.ru, 5 հոկտեմբեր 2009, Մերկուրիի լուսանկարներ, կատարված «Մեսենջերով»:
- Հրատարակվել են Մերկուրիի նոր լուսանկարներ. lenta.ru, 4 նոյեմբեր 2009, «Մեսենջերի» և Մերկուրիի մերձեցման մասին 29-30 սեպտեմբերի 2009 թվական:
- Մերկուրի. Փաստեր և թվեր: ՆԱՍԱ. Մոլորակի հավաքական տվյալներ:
- Տիեզերական սարքը առաջին անգամ դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր
Ծանոթագրություններ
- ↑ Մալամա, Ա. (2011). «Մոլորակների մագնիտուդը». Երկինքը և աստղադիտակները. 121(1): 51–56.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Մերկուրիի փաստերի թերթը». ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնը. 30 նոյեմբեր 2007. Վերցված է 2008-05-28-ին.
- ↑ Էսպանակ, Ֆրեդ (25 հուլիս 1996). «Տասներկու տարվա մոլորակայնի էֆեմերիդներ. 1995–2006». ՆԱՍԱ-ի տեղեկատու հրատարակում 1349. ՆԱՍԱ. Վերցված է 2008-05-23-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 Դևիդ Ռ. Վիլիամս (30 նոյեմբեր 2007). «Մերկուրիի տվյալները» (անգլերեն). ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 12 փետրվար 2009-ին.
- ↑ 5,0 5,1 «Արեգակնային համակարգի հետազոտություն» ծրագիր, Մերկուրի
- ↑ Մարգո, Լ. Ջ. (2007). «Մերկուրիի մեծ երկայնությամբ լիբերացիաները ցույց են տալիս հալված միջուկի առկայությունը». Սայենս. 316 (5825): 710–714. Bibcode:2007Sci...316..710M. doi:10.1126/science.1140514. PMID 17478713.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Մալամա, Ա.; Վոնգ, Դ.; Հովարդ, Ռ. Ա. (2002). «Մերկուրիի ֆոտոմետրիան SOHO/LASCO-ից և Երկրից». Իկարուս. 155 (2): 253–264. Bibcode:2002Icar..155..253M. doi:10.1006/icar.2001.6723.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «ԵՏԳ Գիտություն և տեխնոլոգիա. Գիտություն» (անգլերեն). Եվրոպական տիեզերական գործակալություն. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2009-3-20-ին.
- ↑ «Ամեն ինչ Մերկուրիի մասին». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-09-ին. (ռուս.)
- ↑ 10,0 10,1 Սթորմ, Ռոբերտ Գ. (2003). Հետազոտելով Մերկուրին. երկաթե մոլորակը. Սփրինգեր. ISBN 1-85233-731-1.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ «Տիեզերքի թեմաներ. Համեմատել մոլորակները. Մերկուրի, Վեներա, Երկիր, Լուսին և Մարս». Մոլորակային Միություն. Վերցված է 2007-04-12-ին.
- ↑ Ալեքսանդր Լևին. «Մերկուրի, Արեգակին ամենամոտ մոլորակը». «Հանրամատչելի մեխանիկա» ամսագիր. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-03-03-ին.
- ↑ Ֆիլիպ Բլոնդել, Ջոն Վ. Մեյսոն: Արեգակնային համակարգի նորություններ: Սփրինգեր-Վերլագ 2006: ISBN 978-3-540-26056-1
- ↑ Կլեմենս Ջ. Մ. (1947). «Հարաբերականության ազդեցությունը մոլորակների շարժման վրա» (անգլերեն). 19 (4). Ժամանակակից ֆիզիկա: 361–364. doi:10.1103/RevModPhys.19.361.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Լե Վերիեր Ու. (1859). «Մսյո Լե Վերիերի նամակը Մսյո Ֆայեին Մերկուրիի պերիհելիի տեղաշարժի վրա այլ մոլորակի ազդեցության մասին» (ֆրանսերեն). 49. Գիտությունների ակադեմիայի շաբաթական հանդիպումների հաշվետվություններ: 379–383.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) (նույն հրատարակության 383 էջում Ֆայեն, խոսելով նախկին աշխատանքի մասին, խորհուրդ է տալիս աստղագետներին փնտրել դեռևս չհայտնաբերված մարմինը, որը գտնվում է Մերկուրիի ուղեծրի ներսում): - ↑ Բաում, Ռիչարդ (1997). Վուլկան մոլորակի որոնման մեջ, ուրվական Նյուտոնի ժամացույցի մեխանիզմում. Նյու Յորք: Փլենում Փրեսս. ISBN 0-306-45567-6.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Ա. Ֆ. Բոգորոդսկի. Համաշխարհային ձգողություն - Կիև. Նաուկովա դումկա, 1971. գլուխ 2.
- ↑ Գիլվարի Ջ. Ջ. (1953). «Իկար աստերոիդի հարաբերական պերցեսիան» (անգլերեն). 89 (5). Ֆիզիկական հաշվետվություններ: 1046. doi:10.1103/PhysRev.89.1046.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ անանուն. «6,2 Անոմալ պերցեսիա». Ազդեցություններ և հարաբերականություն. ՄաթՓեյջես. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-05-22-ին.
- ↑ Նախկին Վեներայի արբանյա՞կ
- ↑ Ռ. Ս. Հարինգտոն, Թ. Ս. վան Ֆլանդերն Մերկուրին Վեներայի արբանյակը լինելու վարկածի դինամիկ հետազոտումը // Իկարուս 28, (1976), էջեր՝ 435 - 440:
- ↑ Մերկուրիի մանտիայի բախման հետևանքով խուզումը, ՍԱՕ/ՆԱՍԱ ԱԴՍ Աստղագիտության սեղմագրերի ծառայություն
- ↑ Ս. Տ. Ռասել և Ջ. Գ. Լահման:. «Մերկուրի. մագնիսական դաշտ և մագնիտոսֆերա». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2007-03-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Մերկուրին ունի ավելցուկային երկաթի մասնաբաժին». Սայենս նաու. 21.03.2012.(անգլ.)
- ↑ «Աստղագետները մեծացրին Մերկուրիի երկաթյա միջուկը». Lenta.ru. 22.03.2012.
- ↑ 26,0 26,1 26,2 «Մեսինջերը բացահայտեց Մերկուրիի «թաքնված» տարածքների ավելի մեծ մասը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-10-ին.
- ↑ 27,0 27,1 Լարի Ռ. Նիթլեր և ընկ. (2011). «Մերկուրիի մակերևույթի կազմվածքը Messenger-ի ռենտգենային սպեկտրոմետրից» (անգլերեն). 333 (6051). Սայենս: 1847–1850. doi:10.1126/science.1211567.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 28,0 28,1 Սպուդիս Պ. Դ. (2001). «Մերկուրիի երկրաբանական պատմությունը» (անգլերեն). Չիկագո: Մերկուրիի մասին համաժողով. Տիեզերական տարածքը, մակերևույթը և ընդերքը: 100.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Դևիդ Շիգա (30 հունվար 2008). «Արտառոց սարդանման սպի է հայտնաբերվել Մերկուրիի մակերևույթին». NewScientist.com նորությունների ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին.
- ↑ Ռ. Ա. Դե Հոն, Դ. Հ. Սքոթ, Ջ. Ռ. Անդերվուդ Կրտս. (1981). «Կոյպեր (H-6) քառանկյան երկրաբանական քարտեզը Մերկուրիի վրա». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-05-22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Մերկուրիի վրա գտել են Միկի Մկնիկի «դրոշմը»
- ↑ Գոլդ, Լաուրեն (3 մայիս 2007). «Մերկուրին ունի հալված միջուկ, Կորնելի հետազոտություննրի ադյունքներ». Քրոնիքլ օնլայն. Քորնելի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-05-12-ին.
- ↑ Դեյվ Ֆայնլի (3 մայիս 2007). «Մերկուրիի միջուկը հալված է, Ռադիո դիտարկումների արդյունքներ». Ազգային աստղադիտարան. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-05-12-ին.
- ↑ 34,0 34,1 Բենց Վ., Սլատերի Վ. Լ., Քեմերոն Ա. Գ. Վ. (1988). «Մերկուրիի մանտիայի հարվածային անհետացումը» (անգլերեն). 74 (3). Իկարուս: 516–528. doi:10.1016/0019-1035(88)90118-2.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Պատրիկ Ն. Պեպլովսկի և ընկ. (2011). «Մերկուրիի մակերևույթին գտնվող ռադիոակտիվ էլեմենտները Messenger-ից. Մոլորակի ձևավորման և էվոլյուցիայի վրա ազդեցությունը» (անգլերեն). 333 (6051). Սայենս: 1850–1852. doi:10.1126/science.1211576.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 36,0 36,1 Սպոհն Տ.; Սոհլ Ֆ.; Վիեզերկովսկի Կ.; Կոնզելման Վ. (2001). «Մերկուրիի ներքին կառուցվածքը. ինչ մենք գիտենք, և ինչ ենք մենք սպասում BepiColombo-ից» (անգլերեն). 49 (14–15). Մոլորակային և տիեզերական գիտություններ: 1561–1570. doi:10.1016/S0032-0633(01)00093-9.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Գալանտ, Ռ. 1986:. Նեյշնլ Ջիոգրաֆիկի Տիեզերքի նկարների ատլաս (2-րդ հրատարակություն ed.). Նեյշնլ Ջիոգրաֆիկ Միություն.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Անդերսոն Ջ. Դ. և ընկ. (1996). «Մերկուրիի ձևն ու ուղղվածությունը ռադիո հետազոտությունների արդյունքում» (անգլերեն). 124 (2). Իկարուս: 690–697. doi:10.1006/icar.1996.0242.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Մերկուրիի քարտեզը (PDF, մեծ նկար)». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-08-ին.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 Բիտի, Ջ. Քելի (1999). Նոր Արեգակնային համակարգը. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. ISBN 0-52-164587-5.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Ստաֆ (30 հունվար 2008). «Մերկուրիի ներքին մագնիսական դաշտը». ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-04-07-ին.
- ↑ Լաուրեն Գոլդ (3 մայիս 2007). «Մերկուրին ունի հալված միջուկ, ցույց են տալիս Կորնելի հետազոտությունները». Կորնելի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-04-07-ին.
- ↑ Ու. Ռ. Քրիստինսեն (2006). «Մերկուրիի մագնիսական դաշտը առաջացնող խորքային դինամոն» (անգլերեն). 444 (7122). Նեյչր. doi:10.1038/nature05342. PMID 17183319.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Text "1056—1058" ignored (օգնություն) - ↑ Ստեյգերվալդ, Բիլ. (2 հունիս 2009). «Մագնիսական հողմերի ամպերը ազատում են Մերկուրիի նոսր մթնոլորտը». ՆԱՍԱ Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2009-07-18-ին.
- ↑ «Նախապատրաստական գիտություն». BepiColombo. Եվրոպական Տիեզերական Գործակալություն. 6 օգոստոս 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2010-08-06-ին.
- ↑ 46,0 46,1 Ս. Ա. Յազև: Արեգակնային համակարգի մասին դասխոսություններ. Ուսումնական ձեռնարկ. — Սանկտ-Պետերբուրգ. Լան, 45-56, 2011. ISBN 978-5-8114-1253-2
- ↑ Սլեյդ Մ. Ա., Բատլեր Բ. Ջ., Մալիման Դ. Օ. (1992). «Մերկուրիի ռադիո լուսանկարումը — Բևեռային սառույցի ապացույցներ» (անգլերեն). 258 (5082). Սայենս: 635–640. doi:10.1126/science.258.5082.635. PMID 17748898.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Հանտեն, Դ. Մ.; Շեմանսկի, Դ. Ե.; Մորգան, Թ. Հ. (1988). «Մերկուրիի մթնոլորտը». Մերկուրի. Արիզոնայի համալսարանի հրատարակչություն. ISBN 0-8165-1085-7.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(օգնություն); External link in
(օգնություն); Unknown parameter|chapterurl=
|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Լեկդավալա, Էմիլի (3 հուլիս 2008). «Մեսենջերի գիտնականները զարմացած էին գտնելով Մերկուրիի նոսր մթնոլորտում ջուր». Վերցված է 2009-05-18-ին.
- ↑ Զուրբուչեն Թ. Հ. և ընկ. (2008). «Մերկուրիի իոնիզացված էկզոսֆերայի և պլազմային միջավայրի դիտարկումները Մեսենջերից». 321 (5885). Սայենս: 90–92. doi:10.1126/science.1159314. PMID 18599777.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Գործիքը ցույց է տալիս թե ինչից է Մերկուրի մոլորակը պատրաստված». Միչիգանի համալսարան. 30 հունիս 2008. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2009-05-18-ին.
- ↑ Բոստոնի համալսարանի աստղագետները լուսանկարել են Մերկուրիի գիսաստղանման պոչի ամբողջական պատկերը
- ↑ «Մերկուրիի վրայի թաքնված մասերը բացահայտվել են». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին.
- ↑ «Մեսենջերի մուլտիմեդիա էջ». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-10-ին.
- ↑ «Տեղեկություններ Մերկուրիի մասին». Gect.ru. Երկրաբանական տեղեկատվական ծրագիր. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-07-ին.
- ↑ «Մերկուրի, առանձնահատկությունները և դիտարկումները». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-07-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն) - ↑ Շաֆեր Բ. Ե. (2007). «Մուլ ապինում նշված աստղագիտական լայնությունները և էպոխաները» (անգլերեն). 38. Ամերիկյան աստղագիտական միություն: 157.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Հանգեր Հ., Փինգրի Դ. (1989). «ՄՈւԼ.ԱՊԻՆ. Սեպագիր աստղագիտական ժողովածու». Արպիվ ֆյուղ Օրիենթֆորշունգ (գերմաներեն). Ավստրիա: Վերլագ Ֆերդինանդ Բերգեր և Սոհն Գեսելշաֆթ ՄԲՀ. 24: 146.
- ↑ Գ. Ե. Կուրտիկ (2007). Հինավուրց Միջագետքի աստղային երկինքը. Սանկտ Պետերբուրգ: Ալետայա. էջեր 543–545. ISBN 978-5-903354-36-8.
- ↑ Ստաֆ (2008). «Մեսենջեր. Մերկուրին և հինավուրց մշակույթները». ՆԱՍԱ ՌՇԼ. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-04-07-ին.
- ↑ Հ. Գ. Լիդել և Ռ. Սքոթ (1996). Հունա-Անգլերեն բառապաշար, վերանայված ավելացումներով (9-րդ ed.). Օքսֆորդ: Քլարենդոն փրեսս. էջեր 690 և 1646. ISBN 0-19-864226-1.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Վ. Ն. Յորխո (1992). «Վատիկանյան անանուն. Անհավանականի մասին» (անգլերեն). Հինավուրց պատմության լրատու.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Մերկուրի». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 07-07-11-ին.
- ↑ «Մերկուրի-Արեգակի հարևանը». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 07-07-11-ին.
- ↑ Դանի, Ջ. Ա. և Բուրջես, Ե. (1978). «Գլուխ Մեկ». Մարիներ 10-ի ճանապարհորդույթունը — Առաքելություն դեպի Վեներա և Մերկուրի. ՆԱՍԱ պատմության գրասենյակ.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|chapterurl=
|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Անտոնիադի, Յուջին Միշել (1974). Մերկուրի մոլորակը. Շելդոն, Դևոն: Կեյթ Ռեյդ Սպը. էջեր 9–11. ISBN 0-90-409402-2.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Գոլդշտեյն Բ. Ռ. (1996). «Վեներայի փուլերի և տեսանելի չափերի նախա-աստղադիտակային դիտարկումները». Աստղագիտության պատմության ամսագիր (անգլերեն): 1.
- ↑ Քելլի, Դևիդ Հ. (2004). Հետազոտելով հինավուրց երկինքները. Հնեաստղագիտության հանրագիտարանային հետազոտություն. Բիրկհաուզեր. ISBN 0-38-795310-8.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Չինաստանի հոգևոր մշակույթը. հանրագիտարան. Հատոր 5. Մոսկվա: Արևելյան գրականություն. 2009. էջ 104.
- ↑ Բակիչ, Միքաել Ե. (2000). Քեմբրիջի մոլորակների մասին գրքույկ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. ISBN 0-52-163280-3.
- ↑ Միլբրաթ, Սյուզան (1999). Մայաների աստղ-աստվածները. Աստղագիտությունը արվեստում, բանահյուսությունում և օրացույցներում. Տեխասի համալսարանի հրատարակչություն. ISBN 0-29-275226-1.
- ↑ «Ծովային հրեշը երկնքում». Հրեաների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում. 29 հունվար 2010. Վերցված է 2011-03-02-ին.
- ↑ Սամսո Ջ., Միելգո Հ. (1994). «Իբն Ալ-Զարկալին Մերկուրիի մասին». Աստղագիտության պատմության ամսագիր (անգլերեն). 25: 289—96 [292].
- ↑ Հարթներ Վ. (1955). «Մերկուրիի հորոսկոպը ըստ Միշել Մարկանտոնիոյի Վենետիկից». Աստղագիտության ընդհանուր պլաններ (անգլերեն). 1: 84—138 [118—122].
- ↑ Անսարի, Ս. Մ. Ռազուլահ (2002). «Արևելյան աստղագիտության պատմություն. Կոնֆերանսի նյութեր, Կիոտո, օգոստոս 25—26, 1997». Սփրինգեր: 137. ISBN 1-402-00657-8.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Ռամասուբրամանյան Կ., Սրինիվաս Մ. Ս., Սրիրամ Մ. Ս. (1994). «Կերալայի ասղագետների վաղ հնդկական մոլորակային տեսության փոփոխումը (մ.թ. 1500) և մոլորակների ենթադրյալ հելիոկենտրոն շարժումը» (PDF). Ժամանակակից գիտությունը (անգլերեն). 66: 784–790.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Նիկոլայ Կոպեռնիկոսը և Մերկուրին». Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-10-ին.
- ↑ Սինոտ Ռ. Վ., Միուս Ջ. (1986). «Ջոն Բևիսը և հազվագյուտ անցումը». Երկինքը և աստղադիտակը (անգլերեն). 72: 220.
- ↑ Ֆերիս, Տիմոտի (2003). Տեսնելով մթությունում. ինչպես փորձված աստղագետներ. Սայմոն և Շուստեր. ISBN 0-68-486580-7.
- ↑ 80,0 80,1 Կոլոմբո Ջ., Շապիրո Ի. Ի. (1965). «Մերկուրի մոլորակի պտույտը». ՍԱ-ի հատուկ հաղորդագրություն #188R (անգլերեն). 188.
- ↑ Հոլդեն Ե. Ս. (1890). «Պրոֆեսոր Սկիապարելլիի հայտարարությունը Մերկուրի մոլորակի պտույտի պարբերության որոշման մասին». Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության հայտարարությունները (անգլերեն). 2 (7): 79. doi:10.1086/120099.
- ↑ Մերտոն Ե. Դևիս և ընկ. (1978). «Մակերևույթի քարտեզագրում». Մերկուրիի ատլաս. ՆԱՍԱ Տիեզերական գիտությունների գրասենյակ. Վերցված է 2008-05-28-ին.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|chapterurl=
|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (օգնություն) - ↑ Կոլոմբո Ջ. (1965). «Մերկուրի մոլորակի պտույտի պարբերությունը». Նեյչր (անգլերեն). 208: 575. doi:10.1038/208575a0.
- ↑ Դեյվիս, Մարտոն Ե. և ընկ. (հոկտեմբեր 1976). «Մարիներ 10 առաքելությունը և տիեզերանավը». SP-423 Մերկուրիի ատլաս. ՆԱՍԱ ՌՇԼ. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2008-04-07-ին.
- ↑ «Հետաքրքիր փաստեր Մերկուրիի մասին: Տիեզերքը այսօր» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին.
- ↑ Հովարդ Ո. Ե. 3-րդ, Բարետ Ա. Հ., Հեդոկ Ֆ. Տ. (1962). «Մերկուրի մոլորակի միկրոալիքային ճառագայթման չափումը». Աստղաֆիզիկական ամսագիր (անգլերեն). 136: 995–1004.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Կուզմին Ա. Դ. (1966). «Մերկուրիի, Վեներայի և Մարսի ռադիոդիտարկումների արդյունքները». Ֆիզիկական գիտությունների հաջողություններ (ռուսերեն) (10): 303–314.
{{cite journal}}
: More than one of|number=
and|issue=
specified (օգնություն) - ↑ Քսանֆոմալիտի Լ. Վ. (2008). «Անհայտ Մերկուրին». Վ միրե նաուկի (2).
- ↑ ««Մեսենջերը» դուրս եկավ Մերկուրիի ուղեծիր». lenta.ru. 18 մարտ 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-03-18-ին.
- ↑ ««Մեսենջերը» հավաքել է Մերկուրիի փոսերի մասին տեղեկություններ». lenta.ru. 17 հունիս 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-06-17-ին.
- ↑ 91,0 91,1 Ժ. Ֆ. Ռոդիոնովա. ««Մերկուրիի քարտեզները»». msu.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-12-07-ին.
- ↑ 92,0 92,1 92,2 92,3 «Մոլորակների և արբանյակների տեղանունների կատեգորիաներ». Planetarynames.wr.usgs.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-12-07-ին.
- ↑ Ն. Կոլդեր (1984). Գիսաստղը մոտենում է (2-րդ հր. ed.). Մոսկվա: Միր. էջ 176.
- ↑ Գեորգի Բուրբա. ««Այլմոլորակային անուններ»». galspace.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին. Վերցված է 2011-12-07-ին.
|
|
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA