«Լև Գումիլյով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: ky:Гумилёв, Лев Николаевич
Տող 59. Տող 59.
[[it:Lev Nikolaevič Gumilëv]]
[[it:Lev Nikolaevič Gumilëv]]
[[ja:レフ・グミリョフ]]
[[ja:レフ・グミリョフ]]
[[kk:Лев Гумилёв]]
[[kk:Лев Николаевич Гумилев]]
[[ky:Гумилёв, Лев Николаевич]]
[[ky:Гумилёв, Лев Николаевич]]
[[la:Leo Gumilëv]]
[[la:Leo Gumilëv]]

21:27, 4 Մարտի 2013-ի տարբերակ

Պատկեր:Gumilyov.jpg

Լև Նիկոլայի Գումիլյով (հոկտեմբերի 1, 1912հունիսի 15, 1992), խորհրդային ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր, պոետ, թարգմանիչ պարսկերենից: Էթնոգենեզի «պասիոնարության» տեսության հիմնադիր:

Ըստ Գումիլյովի տեսության, էթնոսը ոչ թե սոցիալական ֆենոմեն է, այլ մոլորակի կենսաօրգանիկ աշխարհի (Երկիր մոլորակի կենսաոլորտի) տարր: Նրա զարգացումը կախված է տիեզերական էներգիայի ներհոսքից: Տիեզերական ճառագայթման ալիքի ազդեցության տակ տեղի է ունենում գենային մուտացիա (պասիոնար զարկ): Արդյունքում, մարդիկ սկսում են կլանել շատ ավելի էներգիա, քան նրանց պետք է բնականոն կենսագործունեության համար: Ավելցուկային էներգիան վերածվում է մարդկային պասիոնարության: Էքստրեմալ եռանդուն մարդկանց` պասիոնարների ազդեցության տակ տեղի է ունենում նոր տարածքների նվաճում և յուրացում, նոր կրոնների և գիտական տեսությունների ստեղծում: Տվյալ տարածքում մեծ թվով պասիոնարների առկայությունը հանգեցնում է նոր էթնոսի կազմավորմանը: Պասիոնար ծնողների էներգիան մասամբ փոխանցվում է իրենց զավակներին: Բացի դրանից, պասիոնարները ձևավորում են վարքի յուրահատուկ կանոններ, որոնք գործում են երկար ժամանակ:

Զարգանալով` էթնոսն ըստ Գումիլյովի անցնում է վեց շրջան.

  1. վերելքի շրջան -- բնութագրվում է պասիոնարների թվի կտրուկ աճով (տևողությունը մոտ 300 տարի).
  1. ակմատիկ շրջան -- պասիոնար լարումը իր բարձրակետին է, պասիոնարները ձգտում են առավելագույն ինքնադրսևորման (տևողությունը` շուրջ 300 տարի)
  1. կոտրում – պասիոնարների թիվը կտրուկ նվազում է, և միաժամանակ` բնակչության պասիվ զանգվածի (ենթապասիոնարների) թիվն ավելանում է (շրջանի տևողությունը շուրջ 200 տարի է).
  1. իներցիոն շրջան – լարումը շարունակում է ընկնել, սակայն արդեն ոչ թե ցատկերով, այլ սահուն կերպով, էթնոսը ապրում է խաղաղ զարգացման շրջան, տեղի է ունենում պետական իշխանության և սոցիալական ինստիտուտների ամրապնդում (տևողությունը` շուրջ 300 տարի).
  1. օբսկուրացիա – պասիոնար լարումը վերադառնում է նախնական մակարդակի վրա, էթնոսում գերակշռում են ենթապասիոնարները, օրինականացվում է կոռուպցիան, տարածվում է հանցավորությունը, բանակը կորցնում է ռազմունակությունը (տևողությունը` շուրջ 300 տարի).
  1. մեմորիալ շրջան – նախկին մեծությունից մնում են միայն հիշողությունները, այնուհետև տեղի է ունենում անցյալի ավանդույթների լիակատար մոռացում, էթնոսի զարգացման շրջափուլն ավարտվում է (տևողությունը` շուրջ 300 տարի):

Հիմնական աշխատությունները

  • Էթնոգենեզը և Երկիր մոլորակի կենսաոլորտը («Этногенез и биосфера Земли»)
  • Վերջ և նորից սկիզբ («Конец и вновь начало»)
  • Հնարված թագավորության որոնումներում («В поисках вымышленного царства»)
  • Հին Ռուսիան և Մեծ տափաստանը («Древняя Русь и Великая степь»)
  • Հին թյուրքերը (Древние тюрки)
  • Հուննու ժողովրդի պատմությունը («История народа хунну»)
  • Հազարամյակ Կասպից ծովի շուրջ («Тысячелетие вокруг Каспия»)
  • Սև առասպել (Черная легенда)
  • Հին Տիբեթ («Древний Тибет»)
  • Խազարիայի բացահայտումը («Открытие Хазарии»)
  • Հուննու: Եռապետությունը Չինաստանում: Հոները Չինաստանում (Хунну. Троецарствие в Китае. Хунны в Китае)

Աղբյուրներ

Լև Գումիլյովի կենսագրությունը Կրուգոսվետ համացանցային հանրագիտարանում

Արտաքին հղումներ

Հովսեփ Խուրշուդյան, Հայկական էթնոսն իր երկրորդ պասիոնար վերելքի սկզբնամասում է