«Հելոուին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կատեգորիայի ավելացում
չ r2.6.6) (Ռոբոտը ավելացնում է․: uz:Halloween
Տող 101. Տող 101.
[[uk:Хелловін]]
[[uk:Хелловін]]
[[ur:ہالووین]]
[[ur:ہالووین]]
[[uz:Halloween]]
[[vi:Halloween]]
[[vi:Halloween]]
[[vls:Halloween]]
[[vls:Halloween]]

13:49, 3 Մարտի 2013-ի տարբերակ

Հելոուին, տոն: Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց ամենագլխավոր` տարեմուտի տոնը` Սամայնը: Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտ. 31-նոյ. 1):Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից: Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում:Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ: 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերը սկսեց կոչվել "All Hallows Eve" (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ որպեսզի «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ: Այսպիսով Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելոուինի տոնը: Ճիշտ է այս տոնը Արևմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում: Երևանում Հելոուինի կապակցությամբ մեր հայ երիտասարդները տարբեր ակումբներում ամեն տարի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում: Party-ներ, երեկոներ, որտեղ երգում են տարբեր ռոք խմբեր, հելոուինին համապատասխան “սարսափ” ներշնչող երեկույթներ: Իսկ կախարդների, վամպիրների, տարբեր դիմակների կրելը այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է: ԱՄՆ-ում այս տոնին շատ ակտիվորեն են պատրաստվում: Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն: Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է: Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում: Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն: Անգամ լողում են դդումե նավակներով: Եվ մեծահասակները, և երեխաները անհամբերությամբ են սպասում տոնին: Հայաստանում դեռ ոչ, բայց արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում: