«Առաջին համաշխարհային պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտ․ fa:جنگ‌ جهانی اول փոփոխվել է fa:جنگ جهانی اولով
Տող 142. Տող 142.
[[eu:Lehen Mundu Gerra]]
[[eu:Lehen Mundu Gerra]]
[[ext:I Guerra Mundial]]
[[ext:I Guerra Mundial]]
[[fa:جنگ‌ جهانی اول]]
[[fa:جنگ جهانی اول]]
[[fi:Ensimmäinen maailmansota]]
[[fi:Ensimmäinen maailmansota]]
[[fiu-vro:Edimäne ilmasõda]]
[[fiu-vro:Edimäne ilmasõda]]

23:21, 28 փետրվարի 2013-ի տարբերակ

Առաջին Համաշխարհային Պատերազմ
Պատկեր:WW1 TitlePicture For Wikipedia Article.jpg
Դրվագներ Առաջին Համաշխարհային պատերազմից
Թվական հուլիսի 28 1914նոյեմբերի 11 1918
Վայր Եվրոպա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք (կարճատև Չինաստանում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում)
Պատճառ տնտեսական իմպերիալիզմ, տարածքային և տնտեսական հավակնություններ, առևտրի խոչընդոտում, սպառազինությունների մրցավազք, միլիտարիզմ և ինքնիշխանություն, ուժերի հավասարակշռության խախտում, լոկալ հակամարտություններ, եվրոպական տերությունների դաշնային պարտավորություններ
Արդյունք Անտանտի հաղթանակ, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններ Ռուսաստանում և նոյեմբերյան հեղափոխության արդյունք Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Ավստրիայի, Հունգարիայի փլուզում։ Սկսվում է ամերիկյան կապիտալի ներթափանցումը Եվրոպա։
Հակառակորդներ
Անտանտն և նրա կողմնակիցները՝

Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն/հանրապետություն Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ (մինչև 1918մարտի 3)
Երրոդ ֆրանսիական հանրապետություն Ֆրանսիա
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն
Սերբիա Սերբիա
Բելգիա Բելգիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Իտալիա Իտալիա (1915-ից)
Ռումինիա Ռումինիա (1916-ից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (1917-ից)
Հունաստան Հունաստան (1917-ից)
Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն
և ուրիշները

Առաջին Համաշխարհային Պատերազմ (անգլ.՝ First World War կամ Great War, ռուս.՝ Первая мировая война ) ( հուլիսի 28, 1914նոյեմբերի 11, 1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը: Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը: Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո:

Պետությունների գլխավոր նպատակները

Անտանտ (Եռյակ միություն)

Ֆրանսիա

  1. Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը
  2. Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը

Մեծ Բրիտանիա

  1. Պահպանել իր գաղութները
  2. Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները

Ռուսաստան

  1. Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
  2. Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները:

Քառյակ դաշինք

Գերմանիա -

  1. Ձեռք բերել նոր գաղութներ
  2. Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում

Օսմանյան կայսրություն

  1. Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը

Ավստրո-Հունգարիա

  1. Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին

Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)

  1. Ընդլայնել գաղութների տարածքը

Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) -

  1. Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում

Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ: Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները: Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով:

Պատերազմի սկիզբը

Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային: Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք: Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային: Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին: Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից՝ չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը: 2 վերջնագրերն էլ մերժվեցին. Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները: Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝ Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին` Ռուսաստանին : Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը: Մերժում ստանալով՝ Անգլիան մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով, որում ասվում էր.

«Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914 թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »

Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը:

Պատերազմի ընթացքը

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը: Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ: 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը: Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր: 1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի: Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ: 1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը): 1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Պատերազմի ավարտը

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը:

Պատերազմի հետևանքները

Հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA